Բաժիններ՝

Բագրատ Ասատրյան. Մեր քաղաքացիներն ավելի վատ են դիմավորելու այս Նոր տարին, քան նախորդը

«Ես արդեն դարձել եմ վատ լուրեր բերող մունետիկ, որովհետև տարին սկսեցինք քաղաքական ինչ-որ զարգացումներով` նոր կառավարություն,  խոստումներ, բնականաբար, նաև սպասումներ, բայց տարին ամփոփում ենք` արձանագրելով, որ մեր քաղաքացիներն ավելի վատ են դիմավորելու այս Նոր տարին, քան նախորդը»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց 1994-98 թթ. ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Ահա այս տնտեսական պատկերն է, ըստ նրա, արձանագրվել Հայաստանում` հատկապես դեկտեմբերյան արժույթային բացասական զարգացումների հետևանքով: Բագրատ Ասատրյանն ինքն է խոստովանում, որ սխալվել է տարեսկզբին արած իր կանխատեսումներում, և ինքն էլ չէր սպասում, որ զարգացումներն այսպես վատ կգնային: Տնտեսագետի հաշվարկներով` Հայաստանը 2014 թ. կավարտի ընդամենը 3-3,5 տոկոս տնտեսական աճով, իսկ գնաճը կլինի 6-7 տոկոս. «Պետք չի խաբվել գնաճի ցուցանիշին. գնաճ երևույթը շատ տարբեր է տարբեր սոցիալական խմբերի համար: Գնաճը մի բան է աղքատության շեմից ցածր մակարդակի վրա գտնվող մարդկանց համար (գիտեք` նրանք մեր բնակչության մեկ երրորդն են` մոտ 1 միլիոն մարդ այդ շեմից ցածր է): Նրանց համար այդ 6 տոկոս թիվը լինելու է կրկնապատիկ, եթե ոչ ավելի բարձր: Այլ բան է, իհարկե, էն ապահով խավի համար, որը լավագույն դեպքում մեր բնակչության 4-5 տոկոսն է»:

3,5 տոկոս տնտեսական աճը, ինչպես նշեց մասնագետը, ընդհանրապես վատ ցուցանիշ չի «նորմալ» երկրների համար, բայց Հայաստանի տնտեսական համակարգն այնպիսին է, որ 3,5 տոկոս աճը վերաբերում է բնակչության մի փոքր հատվածին. «Բնակչության լայն զանգվածները չեն տեսնում այդ 3,5 տոկոսի արդյունքներն իրենց վրա: Իսկ տեսանելի տնտեսական աճ, որը ՀՀ-ում կարող է դրական սոցիալական ազդեցություն ունենալ, մոտավորապես 6-7 տոկոսն է»:

Այսպիսով, Բ. Ասատրյանի կանխատեսումներով` գալիք տարին, գնաճի դրսևորումների ներքո, կամփոփենք աղքատների ավելի մեծ թվով, քան նախորդ տարի ենք ունեցել:

Կարդացեք նաև

Նշելով այս տարի արձանագրված ցուցանիշները (օրինակ` արդյունաբերության աճ` ընդամենը 2, 6 տոկոս, շինարարության անկում` 5,5 տոկոս, ներմուծման ծավալները` 2-2,5 տոկոս)` տնտեսագետը կարծիք հայտնեց, որ այդ 3,5 տոկոս տնտեսական աճն էլ, ըստ էության, ամրագրված չէ իրական տնտեսական զարգացումով:

Թերևս միակ դրական ցուցանիշը, նրա խոսքով, արձանագրվել է ժողովրդագրության բնագավառում`ծնելիության աճ մոտ 4 տոկոսով:

Տնտեսագետի կանխատեսումները հուսադրող չեն նաև 2015 թվականի համար: Ավելին, նա կարծում է, որ որոշակի նախադրյալներ կան, որ 2015-ը շատ ավելի բարդ տարի է լինելու. «Դրա մասին է վկայում նախևառաջ մեր տնտեսության իրական վիճակը: Պարզվում է` մենք գնում ենք Մաքսային միությոն, բայց չգիտենք, որ դա էլ է մեզ համար սպառնալիք: Ի դեպ, սրա հետևանքներն էլ ենք տեսնելու մյուս տարի: Համենայն դեպս, մեր հիմնական գործընկերը`Ռուսաստանը, բոլոր սպասումների համաձայն` տնտեսական անկում է ապրելու 2015-ին, ընդ որում ակնհայտ է, որ անկումը գալիք 2-3 տարիների ընթացքում է լինելու: Մենք գիտենք, թե սա ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա: Ուղղակի ազդեցությունները հայտնի են` ներդրումների կրճատում, թեև արդեն իսկ ներդրումներ Հայաստան չեն գալիս, փողի, կապիտալի փախուստ է լինելու, տրանսֆերտների կրճատումը, որն արձանագրվեց վերջին 6 ամսվա ընթացքում, ավելի է խորանալու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս