Երկու վարկած` ո՞ւմ է ձեռնտու իրականացվող բռնությունների շարքը

«Առաջին շրջանակը, որին ձեռնտու է այս իրավիճակը, քոչարյանական դաշտն է»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ւմ է, իր կարծիքով, ձեռնտու Նախախորհրդարանի ներկայացուցիչների, ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ կատարված բռնությունների շարքը:

«Ես կարծում եմ, որ կա մի դաշտ, ես դա կանվանեմ ոչ թե` Ռոբերտ Քոչարյան, այլ` քոչարյանական դաշտ, որն, իմ կարծիքով, ուրախ չէր այս տարվա զարգացումների հանգուցալուծումից, որովհետև դրա արդյունքն, ըստ էության, կողմերի (իշխանության և Եռյակի.- խմբ.) միջև, այսպես ասած, հրադադարի ռեժիմի ստորագրումն է»,- նշեց վերլուծաբանը:

Իսկ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծիք հայտնեց, որ բռնությունները կարող են կապված լինել նոր` ներքին գործերի նախարարություն ստեղծելու հեռանկարի հետ: Փորձագետը ենթադրում է, որ իշխանության ներսում եղած որոշ խմբավորումներ չեն ուզենա, որ այդ ազդեցիկ նախարարությունը գլխավորի գործող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ուստի ստեղծվում է բռնությունների տպավորություն, որպեսզի հանցագործությունները չբացահայտված մնալու դեպքում թուլացնեն Վլադիմիր Գասպարյանի դիրքերն իշխանության ներսում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս