
Սարի թաղում բռնկված հրդեհը մարվել է տեղի ուժերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 29-ին, ժամը 22.48-ին ահազանգ է ստացել, որ այրվում է Սարի թաղ 5-րդ շարք թիվ 1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղում պարզվել է, որ տան պարսպի մոտ այրվել է մոտ 20 քմ խոտածածկույթ. հրդեհը մարվել է տեղի ուժերով: