Տրայան Հրիսթեան` բռնության վերջին դեպքերի մասին. «Մենք այդ իրադարձություններն ընդունել ենք ի գիտություն»

Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունն ի գիտություն է ընդունել հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչներին բռնության ենթարկելու փաստերը, սակայն Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան առայժմ խուսափում է այդ միջադեպերի կապակցությամբ որևէ գնահատական տալուց:

Այսօրվա ասուլիսում դեսպան Հրիսթեան մասնավորապես նշեց. «Մենք այդ իրադարձություններն ընդունել ենք ի գիտություն: Շահագրգիռ անձինք այդ հարցով կապվել են մեզ հետ, բայց այժմ ես կխուսափեմ որևէ գնահատական տալ այդ միջադեպերի կապակցությամբ, որովհետև շատ շուտով Եվրամիության մեր գործընկերների հետ միասին հայտարարություն կհրապարակենք այդ դեպքերի վերաբերյալ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031