Եռյակում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների տարաձայնությունները ոչ միայն սպասելի զարգացում են, այլև, ինչ-որ իմաստով, տարեվերջին «թեժ աշունը» փակելու մի հնարք: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները:
«Եթե ես լինեի Հանրապետականի լիդերը, ոչ թե ամեն օր կասեի` մենք հաղթելու ենք, կառավարելու ենք, այլ հստակ ծրագրերով, բարեփոխումներով կսկսեի գործել և ընտրություններում շրխկոցով կհաղթեի, հարցը կվերջանար: Սա է խնդիրը: Այս մրցույթը պիտի Հայաստան տեղափոխել, գործը պիտի գնա Սահմանադրության, օրենքի շրջանակներում: Հայաստանի մեծահարուստների երկու խումբ մրցույթի մեջ են մտել: Ո՞վ կհաղթի: Ես վստահ եմ, որ եթե նախագահը գնացող է, սկսվելու է առնետավազքը»,- ասում է Լևոն Շիրինյանը:
«Կյանքը թելադրելու է, թե որ պահին մենք ուր ենք հասել: Այնպես որ, շատ շտապողականությունը լավ չի. ո´չ շտապում ենք, ո´չ էլ դանդաղում»,- ասում է Միքայել Մելքումյանը:
«Ինձ թվում է` Քոչարյանն այս գործընթացին համախորհուրդ է և պիտի լինի, եթե քաղաքացի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի երկրորդ նախագահը կապված Եռյակի հետ: Նա չի բացառում, որ 2018 թ. նախագահական ընտրություններին հենց Քոչարյանը կարող է դառնալ Եռյակի թեկնածուն, սակայն միաժամանակ դժվարանում է նման կանխատեսում անել, քանի որ իր խոսքով` այդ հարցը կլուծվի 2017 թ. ԱԺ ընտրություններից հետո, երբ ուժերի դասավորությունը հայտնի կդառնա. «Այդ ուժերի լիդերները կհավաքվեն իրար հետ, կտեսնեն` ում հետ ինչ խոսեն»:
«Վստահ եղեք` եթե նախագահը հրաժարվեց կամ չկանգնեց սահմանադրական փոփոխությունների տեսակետի վրա, 50 տոկոսով պարտությունը դառնում է իրական»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, ում կարծիքով` իշխանության ներսում այսօր Եռյակի գործողությունների հետևանքով ցայտնոտ վիճակ է, իսկ ժողովրդի տրամադրության մեջ փոփոխությունների հսկայական պահանջ կա: Քաղաքագետը համոզված է` եթե սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ընդունվի, դա Հայաստանի համար աղետ է լինելու, բայց միաժամանակ կարծում է, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի այդ նախաձեռնությունից:
ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության կառուցվածքում, մասնավորապես` կառավարության կազմը համալրել նոր`ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով: Ո՞րն է լինելու այս նախարարության գործառույթը և որքանո՞վ էր նպատակահարմար այն ստեղծելը: Այն զբաղվելու է ավելի շատ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ինտեգրման հարցերով: Խոսելով այս հարցի շուրջ` քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ սա պարզապես պետական բյուջեի վատնում է և արյունակցական հարաբերությունների շրջանակում ինչ-որ մեկին «լավություն անելու» հերթական օրինակ:
«ՀՀԿ-ն իշխանությունը մինչև հիմա կիսում է հենց Եռյակի հետ: Եթե մենք ընդունում ենք, որ ընտրությունները կեղծված են, և իշխանությունը զավթված է, ապա զավթված է բոլորի կողմից»,- ասում է Ազատ Արշակյանը:
«Հայաստանի հասարակությունը, ես ինձ վրա այդ համարձակությունը կվերցնեմ, Ռոբերտ Քոչարյանին չի սիրում: Ռոբերտ Քոչարյանը հեռացել է կրակելով, արյուն թափելով, էլ չեմ ասում այն բոլոր այլանդակությունները, որ եղել են իր կառավարման ընթացքում: Բա ի՞նչ անի մարդը: Պիտի ցույց տա, որ կա նմանատիպ ուժ, որն իր ռեսուրսն է, դրա համար էլ նա շտապում է»,- ասում է Արամ Կարապետյանը:
Արամ Կարապետյանի գնահատմամբ` այսօր Հայաստանը հայտնվել է ծանրագույն կացության մեջ, քանի որ «առաջին անգամ Հայաստանն ունի օլիգարխ նախագահ, օլիգարխ վարչապետ ու կառավարություն և օլիգարխ ընդդիմություն»:
«Եթե «դաբրոն» կա, ՀՀԿ-ի հրավիրյալները` լեգեոներները, կանցնեն ծառայության «Բարգավաճին», և «էվոլյուցիոն» իշխանափոխությունը տեղի կունենա, եթե, իհարկե, Ռուսաստանը ցանկանա դա»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը` միաժամանակ ավելացնելով, որ Մոսկվան չի օգնելու Եռյակին:
Զ. Փոստանջյանը շեշտում է` Հայաստանը ոչ թե միանում է ԵՏՄ-ին, այլ նրան բռնակցում են, որովհետև միանալու որոշումը կայացվել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում. «Սա ուղղակի դավաճանություն է, այլ կերպ սա չենք կարող գնահատել: Ասում էին` ժամանակակից աշխարհում այս կամ այն միավորմանը միանալով` մենք, միևնույն է, որոշ չափով կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, բայց այդպես չէ, պատկերացրեք` ուր են մեզ բռնակցում, ավտորիտար պետությունների մեջ քեզ էլ են բռնակցում` որպես պետականություն, անկում ապրող տնտեսություն, որը դեռ պարզ չէ, թե ինչ ընթացք կարող է ունենալ»:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միտումնավոր կերպով տապալել է հոկտեմբերի 2-ին` Ստեփանակերտում տեղի ունեցած արտագնա նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նույն հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Տեր-Պետրոսյանն այս դեպքում խաղացող չի: Եթե «հեղափոխության» ճանապարհային քարտեզը, գործողությունների պլանը պիտի ասի «Բարգավաճ Հայաստանը», ֆինանսական ամբողջ բեռն իր վրա պիտի վերցնի «Բարգավաճ Հայաստանը», Լևոն Տեր-Պետրոսյանն ո՞վ է»,- ասում է Ա. Կարապետյանը:
Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ խոսքը ոչ թե կուսակցության ծրագրային դրույթը փոխելու, այլ եվրոպացի գործընկերների պահվածքի՝ գործող իշխանությանը սատարելու մասին է:
«Ո՞րն է այսօրվա գլխավոր կարգախոսը` «Սերժ Սարգսյանը ստեղծել է մի օլիգարխի տնտեսություն»: Ի՞նչ է ասում Ծառուկյանը, որ ուժով պետք չի մտնել ուրիշի բիզնես: Սա ցույց է տալիս, որ այս ամբողջ պայքարի խնդիրն այն է, որ համակարգում ոչ թե մի մարդ վերցնի ամեն ինչ, այլ կլաններն իրար մեջ կիսեն ռեսուրսները»,- Ասում է Արամ Կարապետյանը:
Եռյակի նպատակը` Հայաստանում անցնցում իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ, իրատեսական չէ: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Մեր զրուցակցի կարծիքով` ոչ իշխանական ուժերն ուզում են արտահերթ իշխանափոխություն, բայց եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա, դա կլինի հերթական իշխանափոխություն:
«Հայաստանի շարքային քաղաքացին ոչ հիմար է, ոչ էլ կենդանի, և նրան պետք է տալ գաղափարներ, որպեսզի նա կարողանա աջակցել էվոլյուցիոն կամ հեղափոխական փոփոխություններին: Եթե ընդդիմությունը պարզապես քննադատի իշխանություններին և չառաջարկի որևէ այլընտրանքային ծրագիր, ապա դա կհանգեցնի քաղաքացիների շփոթությանն ու հիասթափությանը: Միայն իշխանությանը քննադատելը բավարար չէ, պետք է առաջարկել այլընտրանքային գաղափար, ծրագիր: Եվ սա վերաբերում է ոչ թե անձերին, այլ քաղաքական կուրսերին»,- ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Մակեյանի մեկնաբանությամբ`Նիկոլայ Ռիժկովը ժամանակին եղել է խորհրդային գերտերության երկրորդ դեմքը և նա այսօր էլ չի փոխվել իր հոգեվիճակով, այսինքն` նույն ձևով սպասարկում է ներկայիս գերտերության շահը:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ ոչ իշխանական ուժերը գաղափարապես սնանկ են և պայքարում են ոչ թե գաղափարների ու քաղաքական կուրսերի, այլ անձերի համար, իսկ Եռյակի որդեգրած մարտավարությունն իրեն այլևս չի արդարացնում. «Սա ավելի շատ քաղաքական հոբբի է, ոչ թե քաղաքական արշավ: Հայաստանի բնակչության մեծ մասն արդեն հոգնել է այս քաղաքական թատրոնից և ցանկանում է, որպեսզի այս դերասանները հեռանան բեմից»:
«Փարիզյան հանդիպման իրական նշանակությունը վերաբերում էր ոչ թե ղարաբաղյան հակամարտությանը, այլ Ֆրանսիային և Ռուսաստանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազորտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով հոկտեմբերի 26-ին ֆրանսիական նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցին:
«Ինտրիգը սահմանադրական չի, ուրեմն մարդկանց մտքում հակասահմանադրական ինչ-ինչ տեխնոլոգիաներ են մշակվում, դրա համար էլ չեն ասում: Սա անընդունելի է: Ինտրիգն ի՞նչ է: Ինտրիգն առևտուրն է: Դրա համար էլ շատերը փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում: Կան մարդիկ, ովքեր ընդունում են` այո՛, թող ինտրիգով լինի, մարդկանց ուզածով լինի: Նրանց համար միևնույն է: Բայց կան քաղաքացիներ, որոնց համար միևնույն չէ. նրանք ուզում են տեսնել` ինչ որակի ուժեր վաղը կարող են հայտնվել պետական կառավարման համակարգում, որովհետև տեսնում են թշնամական մոտեցումը, հայհոյանքները, պիտակավորումները: Մարդիկ ասում են` էս ի՞նչ է, սա գեբելսյան մոտեցում է: Եթե նրանք պետական կառավարման լծակներ ձեռք բերեն, իրենց որակը փոխվելո՞ւ է: Չի փոխվելու»,- ասում է Մանվել Սարգսյանը:
«Անգամ վատ բանակցությունը միշտ էլ լավ է կրակոցներից: Հետևաբար, եթե կան շփումներ և այդ շփումները զարգացող միտում ունեն, իսկ դրա մասին շատ է խոսվում, ապա սա հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից սրացող բաղադրիչներ պիտի որ չարձանագրի: Վստահություն չկա, բայց գոնե հույս ներշնչում է»,- ասում է Կարեն Բեքարյանը:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` ոչ իշխանական ուժերից կազմված եռյակը պատրաստ է իշխանության հետ առևտրի: 168.am-ի հետ հարցազրույցում նա նշեց՝ այդ մասին իրենց ելույթներում բաց տեքստով ասել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ որի, իրենք պատրաստ են լսել իշխանության ողջամիտ առաջարկները:
«Ես հանդիպումներ եմ ունեցել ՀՀ արտգործնախարարությունում, հանդիպել եմ Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հետ, և այսօր կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի իշխանության պաշտոնական մարմինները հայտարարել են, որ որևէ թույլտվություն չի եղել Երևան- Սիմֆերոպոլ ուղիղ ավիաչվերթ իրականացնելու համար»,- հայտարարեց Ուկրաինայի դեսպանը:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրություններին քաղաքացիների մեծամասնությունը ընտրել է ժողովրդավարական կուսակցություններին և այդպիսով կողմ է արտահայտվել եվրոպական ինտեգրմանը, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան` անդրադառնալով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Հոկտեմբերի 27-ը աննախադեպ հարված էր մեր պետության հիմքերին, արժանապատվությանը և իրավունքներին: Այսօր` հոկեմբերի 27-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողներից մեկի հարցին` ինչպիսի՞ երկիր կունենայինք այսօր, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, տիկին Գրետան Պատասխանեց. «Ինձնից շատ լավ գիտեք` ինչպիսի երկիր կունենայինք: Ինքն ասում էր, որ եթե մենք մեր երկիրը, մեր ազատությունը, անկախությունը չկարողանանք պահել, կդառնանք աշխարհի հզորներից ցածր ազգ, չենք կարող նրանց հետ ոտք պարզել: Այդ ժամանակ նրանք գիտեին, զգացին, որ մենք ազգ ենք, որ կարող ենք իրենց հետ ոտք պարզել: Ինքն ասում էր՝ դեմքից զրկված ազգ կմնանք, այդպիսի ազգ ենք դարձել»:
Հոկտեմբերի 27-ին Փարիզի Ելիսեյան պալատում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Սա օգոստոսյան սահմանային բախումներից հետո եռակողմ ձևաչափով երրորդ հանդիպումն է. Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել էին օգոստոսի 9-ին Սոչիում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ապա սեպտեմբերի 4-ին Ուելսի Նյուպորտ քաղաքում կայացել էր նախագահների և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը: Իսկ ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից, այն կարո՞ղ է խթանել առաջընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, թե՞ զուտ արարողակարգային, ձևական բնույթ կկրի:
«Կգա 2017 թվականը, կլինեն ԱԺ ընտրություններ: Եթե ժողովուրդն իր քվեն կտա այլ քաղաքական ուժի կամ այլ դաշինքի, կամ ԱԺ-ում կստեղծվի այլ կոալիցիա, որտեղ Հանրապետականը տեղ չի գտնի կամ կլինի կոալիցիայի մեջ, այդ ժամանակ կդրվի խնդիրը, թե Հանրապետականն ինչ կարգավիճակում պետք է լինի»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:
«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մենք վտանգներ չենք տեսնում: Հանրապետականն իր տնից չի բերել էդ իշխանությունը, Հանրապետականը ձևավորել է այդ իշխանությունը ազատ, արդար, լեգիտիմ ընտրությունների արդյունքում, որի գնահատականը, առանց բացառության, տվել են բոլոր միջազգային կառույցները` թե´ եվրոպական, թե´, իմիջիայլոց, եվրասիական: Եվ այդ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը դարձել է իշխանություն, Հանրապետականը մտադիր է այդ ձևավորված վստահության քվեն իրականացնել մինչև հաջորդ ընտրությունները»,- ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: