Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի մայր գործով ամբողջական նյութերի տրամադրման Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Արմեն Թավադյանի գործով 4-րդ դատական նիստը:
«Լավ, մեր ուզածն ի՞նչ է: Որպես պետություն, երկիր, հասարակություն՝ մեր ուզածն ի՞նչ է: Մենք ուզում ենք ունենալ ինչ-որ կուսակցության պատկանող դատական համակա՞րգ, թե՞ մենք ուզում ենք ունենալ իրարից անկախ իշխանության ճյուղեր: Մենք պետք է այս հարցի պատասխանը տանք: Մենք երկրի քաղաքական ղեկավարությանն այս հարցը պետք է տանք: Դուք ի՞նչ եք ուզում, ընկերներ: Դուք, ի վերջո, եկել եք իշխանություն, որպեսզի ունենաք իրավական պետությո՞ւն, թե՞ եկել եք, որ ունենաք անձնական սեփականություն: Կանգնեք ուղիղ պատասխանեք ժողովրդին: Խաբե՞լ եք ժողովրդին, թե՞ չէ»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ միանշանակ կգա մի օր, երբ կունենանք անկախ դատական համակարգ, բայց արդյո՞ք դա կլինի այս իշխանության օրոք, փաստաբանը դժվարացավ պատասխանել:
168.am-ը հունվարի 28-ին հայտնել էր, որ shamshyan.com-ի տեղեկություններով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ դեպք է տեղի ունեցել, խցակից դատապարտյալների միջև եղել է վիճաբանություն, ինչի հետևանքով երկու դատապարտյալ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի լրագրողների հետ այսօրվա հանդիպումն ըստ էության նվիրված էր լրատվամիջոցների հրապարակումներին, լրագրողների բարեխղճությանը: Միևնույն ժամանակ նա անդրադարձավ շրջանառվող հարցին, թե ինչպե՞ս են գործել իրենք նախկինների օրոք:
Երեկ՝ հունվարի 28-ին, Ոստիկանության «6-րդ վարչություն» բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իր ու «Ադեկվադ» միաբանության անդամների ձերբակալությունը պայմանավորված է նախօրեին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցով:
«Ապշած եմ այն իրադարձությունից, որը հենց նոր տեղի ունեցավ։ Հաշվի առնելով օրվա ֆուտուրիստական տրամաբանությունը, ես առաջարկեցի Նարեկ Սամսոնյանին, որ ինքս իմ ավտոմեքենայով իրեն տուն հասցնեմ, հասցրի բակ և փաստորեն անմիջապես այդ պահին Նարեկ Սամսոնյանի նկատմամբ էլի բռնի ձևով, էլի դիմակավորված, լրիվ նույն ձեռագրով իրականացվեց բերման ենթարկելու գործողություն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ Ոստիկանության «6-րդ վարչություն» գնալով նաև պահանջելու է, որ անձամբ Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյան պարզաբանումներ տա այս իրավիճակի վերաբերյալ։
«Լուծման մասին երեկ վարչապետն ընդհանուր առմամբ խոսել է, և կարծում եմ՝ քայլեր կձեռնարկեն և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ, որպեսզի այս ճգնաժամին լուծում տան»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Գրեթե տարեսկզբից՝ ղազախական, հետո նաև՝ հայկական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին Ղազախստան ներմուծվող, մասնավորապես՝ հայկական համարանիշերով ավտոմեքենաների հետ կապված լուրջ խնդիրների առաջացման մասին։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների՝ Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել դրսից բերված ավտոմեքենաների վաճառքի համար տվող տուրքերի չափը։ Նրանց, ովքեր հրաժարվում են տուրք վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել, կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնք իրավունք չունեին Ղազախստանին մեքենա վաճառել:
Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի խոսքով՝ 2019 թվականին ներմուծված մեքենաների թիվը խայտառակ մեծ էր Հայաստանի նման փոքր երկրի համար: Նրա խոսքով՝ ներմուծված մեքենաների մեծ մասը վաճառքի համար են, այնինչ Ղազախստանից ու այլ երկրներից ներմուծված մեքենաների 50%-ն անգամ չեն վաճառվել: Իսկ մնացած 50%-ը, ըստ բիզնես խորհրդատուի, շատ լուրջ խնդիր է դառնալու հայերի համար:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ին Կապանում անցկացրած ասուլիսը ֆիասկոյի տպավորություն էր թողել: Ըստ նրա՝ վարչապետը ջանացել էր Երևանից հեռու կազմակերպել ասուլիսը, որ քիչ լրագրողներ ներկա լինեին, բայց դա նրան չէր հաջողվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 25-ին Կապանում անցկացրած ասուլիսն ընդդիմադիր շատ գործիչների անհասկանալի, անգամ շոկային իրավիճակի մեջ է դրել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ գումարելու որոշում էր կայացրել՝ ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի կողմից ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր լուսանկարը տարածելու միջադեպի առնչությամբ:
«Մենք առաջարկել ենք, ասել՝ եթե Դուք ասում եք, որ բոլոր դպրոցներում պետք է լաբորատորիա լինի, տարվա սկզբին պետք է գումարը տրամադրեք, որպեսզի մենք բոլոր մատակարարումները անենք, ասացի՝ եթե Դուք իսկապես ուզում եք, Ձեր խոսքը բռնում է գործի հետ, ուրեմն պետք է հունվարից անենք: Իսկ եթե դուք մնացորդային ձևով եք տալու, ոնց որ անցած տարի եք տվել, ապա մենք 300 հատից ավել չենք կարող անել: Ասել եմ՝ 2 սցենար կա, պետք է պատասխանեք: Եվ հետո նաև համապատասխան նամակ եմ ուղարկել»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի ստեղծումն ու առհասարակ բարեփոխումների իրականացումը շատերի մոտ անհասկանալի, անգամ՝ հակասական կարծիքներ է առաջացրել: Եղան մարդիկ, ովքեր տեսակետ հայտնեցին, թե իշխանությունը հավանաբար նպատակ ունի սրանով փոխել պետության կառավարման համակարգը, ընդհուպ՝ գնալ դեպի միապետություն, կամ էլ այս քայլով փորձում է մեկ այլ եղանակով ազատվել Սահմանադրական դատարանի ներկա կազմից:
Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն իր բնակարանի խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ օրվա իշխանությունն իրենից ձերբազատվելու խնդիր ունի: Մոտ մեկ ամիս առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրվեց, Թովմասյանը կրկին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրեն դրանից 6 ամիս առաջ էին զգուշացրել X, Y, Z քայլերը չկատարելու, այսինքն՝ հրաժարական չտալու դեպքում՝ իր դեմ քրեական գործ հարուցելու հնարավորության մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ իրականացվող գործողություններին, ու, ինչպես շատերն են ասում, ՍԴ ներկա կազմից ազատվելու՝ իշխող ուժի ձեռնարկվող փորձերին, ասաց, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք այսօր չունենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ուղիղ չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք նպատակ ունեն ամեն գնով ազատվել Սահմանադրական դատարանի գործող կազմից և նրա նախագահից:
ՀՀ դատարաններում բազմաթիվ՝ թե՛ քրեական, թե՛ քաղաքացիական, գործերի քննությունները ձգվում են երկու տարուց ավելի: Կան գործեր, որոնց քննությունն անգամ 10 տարուց ավելի ժամանակում է իրականացվում: Ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը կարծես խախտվում է, իսկ ողջամիտ ժամկետի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմը բացակայում է:
Երեկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը, գրել էր. «Խորհրդարանի իշխանական ուժի ինքնասիրահարված որոշ պատգամավորների, որոնք բախտի բերմամբ են հայտնվել իրենց աթոռներին և մինչ օրս չեն հասկացել իրենց անելիքը Ազգային ժողովում, ամենալավ պատիժը կլինի այն, որ մի հնարքով խորհրդարանը ցրվի, ու հլը տեսնենք, թե իրենք ինչով են զբաղվելու:
Ցմահ ազատազրկման դատապարտված և 24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանի որոշմամբ ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ «Էրեբունի պլազա»-ում գտնվող անձը զենքը հանձնել է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը որոշ ժամանակ առաջ Factor tv-ի եթերում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Factor tv-ի եթերում, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել էր, թե երկրում իսկապես հեղաշրջման փորձեր կատարվել են, ու «հեղափոխությունից հետո նախկինները որևէ վայրկյան չեն դադարել հետ գալու հույս փայփայել»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, 2020 թվականի հունվարի 8-ին ՀՅԴ-ն դատական հայց էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ: Հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, պահանջը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելը և զրպարտության համար փոխհատուցում վճարելն է:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորման կրճատման լուրը մեծ աղմուկ բարձրացրեց: Հարցն Ազգային ժողովում բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցնելով 2018 թվականին իրենց քննարկումը՝ 2018 թվականի բյուջեով «Արմաթ»-ին պատշաճ ֆինանսավորում չտրամադրելու ու Արայիկ Հարությունյանի՝ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորման ավելացման պատրաստակամության մասին:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից հետո գուցե շատերին էր հետաքրքրում հարցը, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ հրահանգներ իջեցրել է գործն առանձնակի ուշադրությամբ քննելու համար, կամ արդյո՞ք կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքների պաշտպանությունն ապահովելու համար: Այս հարցը հետաքրքրել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանն անդրադարձավ Ազգային ժողովում՝ պատգամավորի պարզաբանման խնդրանքին ի պատասխան: Ըստ վարչապետի՝ այն, որ մահվան առթիվ Քննչական կոմիտեում շրջանառվող հիմնական վարկածը ինքնասպանության հասցնելու վարկածն է, պետք է ստիպի Կուտոյանի հարազատներին համագործակցել ՔԿ-ի հետ:
Հանրության ուշադրության կենտրոնում վերջին օրերին գտնվող սպանդանոցների հարցն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին բարձրացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ասելով, թե սպանդանոցային մորթի մասին միակողմանի տեղեկություններ են տարածված հասարակության մեջ, ու որոշ մարդիկ «համառորեն պնդում են իրենց անձնական շահը, մոռանալով, որ հանրային շահը գերակա է՝ մեզանից յուրաքանչյուրի անձնական շահի համեմատ», իսկ ըստ պատգամավորի՝ միակողմանի տեղեկություն տալիս են «հայտնի շրջանակներն ու նրանց քարոզչամեքենաները», որոնք ասում են, թե անհրաժեշտ քանակի սպանդանոցներ չկան:
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ստենտավորման գնագոյացման ու դրա հիմնավորման հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: