Բարձրագույն դատական խորհրդի կողմից Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնելուց հետո Արայիկ Մելքումյանը դիմել էր Սահմանադրական դատարան: 2019 թվականի նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը ՍԴՈ 1488 որոշմամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, որը դրվել էր Արայիկ Մելքումյանի լիազորությունների դադարեցման հիմքում, ճանաչել էր Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
«Որքան գնում է, համոզվում եմ, որ մեր իշխանություններն ավելի շատ մտածում են ոչ թե Հայաստանում իրոք ժողովրդավարական համակարգ ձևավորելու կամ նախորդ կոռումպացված իշխանությունների մնացուկներից ձերբազատվելու մասին, այլ իրենք մտածում են Հայաստանում մենիշխանություն ձևավորելու մասին»,- խոսելով կայանալիք հանրաքվեի մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ քննարկումը շարունակում է տարաբնույթ քննարկումների առիթ դառնալ: Առաջին անգամ քննարկման ֆորմատով տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից քաղաքագետ Գագիկ Համբարյան առավել անհանգստացած է այն հանգամանքով, որ, իր խոսքով, ՀՀ վարչապետը բացարձակ պատրաստ չէր այս հանդիպմանը, չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր աշխատակազմը պետք է նախապես կանխատեսեին, թե ինչ հարցեր են բարձրացվելու ադրբեջանական կողմից:
Այստեղ թյուրիմացություն կա, և ես անընդհատ ստիպված եմ դա պարզաբանել: Խնդրում եմ ուշադիր թերթել մեր հայտարարությունը, որի հիման վրա հենց իրավաբաններից բաղկացած այս խումբը ձևավորվել է, որի հիման վրա մենք դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ստացել ենք գրանցում: Ամբողջ հարցն այն է, որ դասական առումով քարոզչության հանձնառություն մենք հանրության առջև չենք էլ ստանձնել:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխության հանրաքվեի նախապատրաստման քարոզչության համար հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը:
«Սուտ կլինի ասել, որ 10 տարի ամեն օր գրել եմ: Դա այդպես չէ: Բայց 10 տարի առաջ եղավ գաղափարը: Ու միանգամից ծնվեց այն գաղափարը, որ լոտոն կարող է փոխարինել ու ինչ-որ պահի փոխարինում է այն կարևոր որոշումների ընդունմանը, այն ընտրության սկզբունքին, որը կա»,- գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց հեղինակը:
Ապրիլի 5-ին ՀՀ-ում նշանակված է Սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու հանրաքվե, ու չնայած արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է «Այո» և «Ոչ» քարոզչական կողմերի գրանցվելու դիմումները, խորհրդարանական ընդդիմադիրները, որոշ արտախորհրդարանական ուժեր հայտարարել են հանրաքվեի անցկացման գործընթացին չմասնակցելու իրենց որոշումների մասին, մարդիկ դեռ քննարկում են արտախորհրդարանական ուժերի այս կամ այն ճամբարում հայտնվելու հավանականությունը:
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադաձավ նաև վերջին օրերին բանակում խաղաղ պայմաններում զոհերի մեծ թվին: Ըստ պատգամավորի՝ կատարվածը բանակում առկա բարձիթողի վիճակի հետևանք է, և պետք է տեղի ունեցած կոնկրետ դեպքի համար տվյալ զորամասի հրամանատարությանն ամենախիստ պատասխանատվության ենթարկել:
«Երբ ես ելնում եմ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալու, ոչ թե մտածում եմ, որ ելույթս իրավաբանորեն խոցելի չլինի, քաղաքական առումով խոցելի չլինի, այլ՝ թե այսօր երեկոյան քանի ֆեյք է հարձակվելու իմ, իմ ընտանիքի անդամների ուղղությամբ: Եվ ես միակը չեմ: Այսօր քաղաքական այլախոհությունն ուղղակի դարձել է իշխանության թշնամին: Այս մթնոլորտի համար իշխանությունն է պատասխանատու»,- երկրում տարածված ատելության խոսքին անդրադառնալով՝ տեսակետ հայտնեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Սահմանադրությունում փոփոխություն մտցնելու նախագիծն ԱԺ քննարկման դնելուց մոտ 2 շաբաթ անց էլ շարունակում է հիշեցնել խմբակցության դիտարկումն այն մասին, որ Սահմանադրական փոփոխություններից առաջ նախաձեռնության հեղինակները պետք է հանրությանը հայեցակարգ ներկայացնեին, ինչի արդյունքում մարդիկ պետք է իմանային, թե սահմանադրական փոփոխություններն իրենց ուր են տանում, ուր են տանում պետությունը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Պատճառը դատական նիստին Յուրի Խաչատուրովի թարգմանիչ Ծովինար Թորոսյանի բացակայությունն էր:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գնահատմամբ՝ այսօրվա հայաստանյան հասարակությունը իր մտածելակերպով շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան 1990-ականների հետխորհրդային սերունդը: Այս տեսակատը հայտնեց նա այսօր տեղի ունեցած փաստաբանների հավաք-քննարկման ժամանակ:
Փաստաբանների հավաք-քննարկման ժամանակ՝ «Փաստաբանի մասնագիտական անկախությունը՝ որպես նրա վստահորդի արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ» թեման ներկայացնելուց առաջ, փաստաբան Արա Ղազարյանը հիշեցրեց, թե ինչպես օրեր առաջ քննիչը ներկայացրել էր իր գործընկեր փաստաբանի ու նրա վստահորդի խոսակցության գաղտնալսման տասնյակ էջերից բաղկացած սղագրությունը: Ըստ Ղազարյանի՝ քննիչը պետք է ոչնչացներ այդ գաղտնալսման արդյունքները, երն հասկացել է, որ մեղադրյալը խոսում է փաստաբանի հետ: Սա փաստաբանը կապում է երկրում առկա խտրական խոսքի իրավիճակին:
«Վերջին 2 տարիների ընթացքում բոլորը խոսում են անկախ դատարանների, անցումային արդարադատության, իրավական անվտանգության և ներկայում գալիք հանրաքվեի մասին, բայց անտեսում ենք շատ կարևոր մի հարց, որը հանդիսանում է իրավունքի գերակայության բաղադրիչ մասը, դա փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունն է»,- փաստաբանների այսօր նախաձեռնած հավաք-քննարկման ընթացքում տեսակետ հայտնեց իրավաբան Սարգիս Գրիգորյանը:
Վերջին մեկ տարում ավելացել են դեպքերը, երբ փաստաբանների նկատմամբ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս գործադրվում են ճնշումներ: Հենց այդ ճնշումներին դիմակայելու համար այսօր մի խումբ փաստաբաններ հավաքվել էին՝ քննարկելու խնդրի փաստական ու իրավական հիմքերը:
Ապրիլի 5-ին Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնելուն ուղղված հանրաքվեն մնում է բանավեճի հիմնական թեմաներից մեկը: Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ ժողովրդի մեծ մասը չի հասկանում, թե ինչքանո՞վ է օրինական հանրաքվեն, կամ որքանո՞վ են օրինական Սահմանադրական դատարանի անդամների հրաժարականին առնչվող փոփոխությունները:
24 տարեկան Սարիկ Սևադային (Սևադա Սաֆարյան) գիրք գրել «ստիպել» է նախկինում Սփյուռքի նախարարությունում աշխատելու հանգամանքը: Նախարարությունում աշխատելու տարիներին նա մի քանի վարչություններ է փոխել, իսկ վերջում աշխատել է «Հայերն այսօր» պարբերականում՝ որպես լրագրող, ու 2018 թվականի ապրիլ-մայիսյան դեպքերից հետո պարբերականի համար սկսել է հարցազրույցներ անել Հայաստան եկած հայրենադարձների հետ: Հետո հասկացել է, որ նոր հայրենադարձները, իր իսկ խոսքով, զգացական առումով ոչինչ չեն կարող փոխանցել մարդկանց, ու որոշել է ուսումնասիրել հայրենադարձների մեծ ցանկն ու այնտեղից ընտրել է 30 հայրենադարձի՝ 18 երկրից, ու սկսել է գրել «Հայրենադարձի աչքերով» գիրքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի շուկայի ուսումնասիրության արդյունքում վարույթ էր հարուցել 8 ընկերության դեմ:
Վերջին օրերին ձվի գնի նվազումը շարունակում է անհանգստության ու մտահոգության պատճառ լինել: Թռչնաֆաբրիկաների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ ձվի գնի նվազեցման հիմնական պատճառը սննդային ձվի գերարտադրությունն է: Սակայն որոշ գնահատականներով՝ գնի նվազեցումը պայմանավորված է նաև ձվի մեծ քանակի ներկրմամբ:
2019 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Ucom-ը ցանկանում է գնել «Վեոն Արմենիա» ընկերության ապրանքանիշ «Բիլայն»-ը: Այս տեղեկությունը շատերը գնահատեցին՝ որպես մենաշնորհի առաջացում, ինչը կբերի սակագնի բարձրացման:
ՀՀ վարչապետի աշխատակազմը նախագիծ է մշակել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին ընդհանուր 103 միլիոն 725.600 դրամի չափով աջակցություն ցույց տալու մասին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆի Սամսոնյանը այսօր Ազգային ժողովում վարչապետին հիշեցրեց 2019թ. դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում Փաշինյանի այն հայտարարությունը, որ նախարարություններում ունեն աշխատակիցներ, որոնց աշխատանքը «ժամը լրանալուց հետո տուն գնալն է», որ կառավարությունը «բրթում է» պետական համակարգին, որ գնան խնդիրը լուծեն, և, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:
«Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ասում են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ազգային ինքնության համար շատ կարևոր է»,- ասաց Փաշինյանը:
Այս ամիս համացանցն ու մամուլը ողողվեցին Արցախում տեղակայված էլիտար զորամասի մասին լուրերով, ըստ այդմ, այդ զորամասում ծառայում են պաշտոնյաների զավակները:
Երբ հայտնի դարձավ, որ Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու նախագիծը հանրաքվեի է դրվելու, ու հանրաքվեի օր նշանակվեց ապրիլի 5-ը, շատերը սկսեցին խոսել, թե ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ շուրջ 2 ամիս տևող քարոզարշավը Հայաստանի տնտեսության վրա:
Մի քանի օր է, համացանցում տեղեկություններ են տարածվում Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվացման, դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների մեծ մասի բացակայության մասին: Այդ հաստատություններում բուժքույրերն անգամ աշխատում են մուտքի մոտ՝ հիվանդ երեխաներին տուն կամ բուժկետ ուղեկցելու համար:
Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ խնդրին անդրադարձավ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա՝ աշխարհը մտահոգված է առկա զարգացումներով, բայց կա նաև լավատեսություն, որ դրանք հնարավոր է չափել:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մոտ մեկ ժամ ուշացումով շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Արդեն չորրորդ դատական նիստն է, քննվում է քրեական գործով ներգրավված չորս ամբաստանյալի պաշտպանների միջնորդությունները՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասին հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց, որից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթով անդրադարձավ գործի նկատմամբ խտրական վերաբերմունքին ու այն փաստին, որ իրենց չեն տրամադրվել «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջ նյութերը:
Սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու համար ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Քարոզարշավի համար սահմանված է 44-օրյա ժամկետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: