Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Հատուկ քննչական ծառայության՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ իրականացնող 5 կալանավորն ու 1 դատապարտյալը դադարեցրել են հացադուլը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Ավելի քան մեկ ժամ առաջ shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 39-ամյա Կարեն Հովհաննիսյանը և ևս 7 դատապարտյալ հացադուլ է հայտարարել:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հունվարի 9-ին, ժամը 9:45 կհրապարակի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը:
Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, 2019 թվականն ավարտեց «Մի օրենքի ոդիսականը» վերտառությամբ գրառմամբ, որում նշել էր, թե Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, որն իր ու շատ իրավաբանների բնորոշմամբ՝ դատավորներին առաջարկվող օրինական կաշառքի մասին օրենք է, գոյություն չունի:
«Հորդորում եմ տոները չդարձնել որովայնի տոն, այլ հանգստանալ ու թարմ ուժերով սկսել 2020 թվականը»:
Ամանորին ընդառաջ, տոնական օրերին թույլ տրված հնարավոր սխալների, սննդային թունավորումների, մարսողական խնդիրների, այդ օրերին հավաքած կիլոգրամների ու հետտոնական նիհարելու գործընթացի մասին 168.am-ը զրուցել է բժիշկ, դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ: – Տիկին Այվազյան, առջևում տոնական օրեր են, ու հայկական Ամանորին բնորոշ են բազմազան ու համեղ ճաշատեսակները: Որո՞նք են տոնական օրերին թույլ տրվող հիմնական սխալները: – Ամենամեծ […]
Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների՝ 1 շաբաթ առաջ հանրապետության տարածքում կատարած շրջայցերի արդյունքում հրապարակած լուսանկարները շատերին սարսափեցրին: Լուսանկարներում՝ փողոցում հակասանիտարական պայմաններում վաճառվող կենդանական մսի պատկերներ են: Տեսուչներն արձանագրել էին, որ միսը վաճառում են մեքենաների բեռնախցիկներից, կամ ճանապարհին՝ ինչ-որ սեղանիկի վրայից, ձողերից կախված:
Օրվա առաջին կեսին Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ պաշտոնեական լիազորությունների անցման ու պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ է պատրաստվում հրապարակել ու հանձնել ՀՔԾ քննիչներին:
«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Գլխավոր դատախազությանը ներկայացրել է ԶԼՄ 13 ներկայացուցչի անձնական երաշխավորությամբ միջնորդություն՝ Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:
«Քննիչն ասաց, որ իր կյանքում այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի տրամադրություն ունի, ասաց՝ երևի աշխարհում ոչ մի քննիչ չի տեսել շատ պարզ պատճառով: Ինձ 6 ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ինձ մի օր մեղադրանք է առաջադրվելու»,- 168.am-ի հարցին, թե ի՞նչ տրամադրություն ունի ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննվելուց հետո, ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
«Ես իմ կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ և հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով: Ես չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից: Պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ տված երդմանը՝ լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու արդեն ուժի մեջ մտած օրենքին ու դրանից օգտվելու հավանականությանը՝ ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը:
«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են՝ «Արցախը բեռ է, այդ բեռից ազատվենք, որ հանգիստ մեր երկիրը զարգացնենք», այդ մարդիկ ոչ մի բան չեն հասկանում աշխարհից: Ոչ միայն իրենք ազգային չեն, թիմային չեն, այլ նաև պրագմատիկ չեն: Իրենք չեն հասկանում, որ հնարավոր չի Ղարաբաղը կորցնել՝ չկորցնելով Զանգեզուրը, հնարավոր չի Զանգեզուրը կորցնելով՝ չկորցնել նաև մեկ ուրիշ բան»,- երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ, Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում երիտասարդների դերի մասին հարցին ի պատասխան՝ ասաց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
«Հայաստանում իշխանությունը պոպուլիստների և նեոլիբերալների ձեռքում է»,- այս կարծիքին է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ղեկավար Վազգեն Մանուկյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկլյանը: Ընտրության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը հավաքեց 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7: Անվավեր ճանաչվեց 3 քվեաթերթիկ:
Նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International association»-ը հարցում է անցկացրել Հայաստանի Հանրապետության 1517 քաղաքացու շրջանում՝ Երևանում, մարզկենտրոններում, գյուղական համայնքներում՝ տնայցերի միջոցով: 1517 քաղաքացիներն ընտրվել են հատուկ սոցիոլոգիական սկզբունքով՝ ըստ տարիքի, սեռի, բաշխվածության:
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի կարծիքով՝ 2019 թվականը բավական աղմկոտ տարի է եղել ու ինչ-որ չափով իր մոտ «վհուկների որսի» տպավորություն է թողել: Ըստ նրա՝ հենց դրանով էր պայմանավորված հարցումը «Վհուկների աղմկոտ որս» անվանելը:
«Հարցն անմիջապես լուծվել է, որովհետև բոլոր լրատվամիջոցները բուռն ճնշում են գործադրել և իրենք տեղի են տվել, հասկացել են, որ հիմար որոշում են կայացրել ու վախենում էին, որ մասսայական դժգոհություններ կլինեն: Ապշած էի, որ այս անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներն այդքան համախմբված էին: Սա նախադեպ է», – 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների ընտրությունների ժամանակ հավատարմագրման հարցին՝ ասաց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը 2019 թվականի ներքին զարգացումները դիտարկում է՝ որպես իրարամերժ զարգացումներ: Նրա համար ներքաղաքական զարգացումների ամենամեծ մտահոգությունը դատական համակարգի դեմ արշավն է:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը և գրավի չափը սահմանել է 3 միլիոն դրամը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Լիանա Կարապետյանի փաստաբան Ալեքսան Խաչատրյանը:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա: Սա նշանակում է, որ կողմերից որևէ մեկը՝ Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն, երբևէ չպետք է մտածի, որ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով կարելի է խնդրի կարգավորմանը հասնել»,- 2019 թվականի ընթացքում Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի զարգացումներին անդրադառնալով՝ նախ նման բնորոշում տվեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրության համաձայն՝ մենք ունենք թե՛ արդյունաբերության, թե՛ ծառայությունների, թե՛ շինարարության ոլորտներում դրական տեղաշարժեր՝ նախորդ տարվա համեմատ: Բայց հանուն արդարության՝ պետք է ասել, որ նույն վիճակագրության տվյալների մեջ կան որոշակի հակասություններ»,- 2019 թվականի տնտեսական իրավիճակի մասին խոսելով՝ նման տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց դստեր՝ Մարիամ Փաշինյանի համար նոր գնված ավտոմեքենայի մասին, որովհետև, իր խոսքով, պետական կառավարման մարմինները չեն կարողանում բացատրություններ տալ ու պատասխանել այդ թեմայի շուրջ հանրությանը հուզող հարցերին:
Աստղագետ Էլյա Հովհաննիսյանը հորդորում է 2020 թվականին տիրապետել տիեզերքի գաղտնիքներին ու գտնել իրենց կեսերին: Ըստ նրա՝ հազարամյակներ առաջ տղամարդը և կինը եղել են մի մարդու մեջ: Բայց այդ ժամանակահատվածն ավարտվել է, և սկսվել է կնոջ ու տղամարդու միավորման ժամանակաշրջանը:
Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը, այսօրվա ասուլիսում անդրադառնալով 2020 թվականի կանխատեսվելիք իրադարձություններին, ասաց՝ տարին լինելու է պասիվ և ծանրաբեռնված աշխատանքով լեցուն: Աստղաբանը խորհուրդ է տալիս վերլուծել նախորդ տարիների գործունեությունը, «շարքից հանել այն հինը», որ կարող է բացասական ներգործություն ունենալ նոր կյանքի վրա:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:
«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել, առաջնորդ եմ եղել»,- Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ ելույթ ունենալ ստիպել է նիստի ժամանակ «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկի խոսքը, թե Քոչարյանը վտանգ է պետականության համար:
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: