Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտարարելուց հետո դեղատներում բժշկական դիմակների դիֆիցիտ առաջացավ: Մարդիկ սկսեցին ահազանգել, որ դեղատներում դիմակներ չկան, իսկ լինելու դեպքում էլ՝ դրանք մի քանի անգամ թանկացել են:
Փետրվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կանադահայ Մարիա Ղանաղունյանի նամակը, որը ցանկացել էր վերականգնել ՀՀ քաղաքացիությունը, որից հրաժարվել էր 1999 թվականին ու, ինչպես իր նամակում էր ասել, ստիպված էր եղել դեգերումների միջով անցնել՝ Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունից՝ մինչև ՔԿԱԳ ու Արդարադատության նախարարություն: Նամակի հեղինակի բնորոշմամբ՝ համակարգը ձախողված էր, գործում են 1960-ականներին գրված հին բյուրոկրատական օրենքները, որոնցում կան հսկայական բացթողումներ:
Կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու համար մեղադրվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի նախկին պետ Երեմ Մարգարյանը դիմել է Սահմանադրական դատարան «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը վիճարկելու համար:
«Այնպես, ինչպես «Մարտի 1»-ի գործը ներկայացվում է հասարակությանը, կառուցված է մի շարք միֆերի վրա, որոնք հասարակությանը հրամցվել են 10 տարի»,- «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ անդրադարձավ մարտի 1-ի դեպքերի մասին պատմող Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմին և ներկայացված հանգամանքներին:
«Պետք է ասել՝ «հրամայել է տեղակայել այստեղ»: Չկա նման ձևակերպում: 2 բան է ընդամենը՝ փետրվարի 23-ի ժողով և մարտի 1-ի նախագահի իրավասության շրջանակներում ընդունված արտակարգ դրության մասին հրամանագիր: Հետևաբար՝ եթե ինչ-որ մեկը սկսում է այլ բանի մասին խոսել, ուրեմն՝ ինքն ակնհայտորեն արգումենտ չունի և փորձում է ինչ-որ այլ բաներով հուզականության վրա ազդել: Մարտի 1-ի գործը 10-ը զոհերի մասին չէ: Զոհերի մասին գործը չի քննվում: Սա առանձին է քննվում, զոհերն այս գործի հետ կապ չունեն, վիրավորներն այս գործի հետ կապ չունեն և այս գործը որևէ կապ չունի նախագահական ընտրությունների օրինականության հետ»,- ասաց Արամ Օրբեյլյանը:
«Այս 2 տարում կոռուպցիան կրթական համակարգում ավելի է խորացել». Բագրատ Ասատրյան
«Չեմ կարծում, որ հանրաքվեն մեր տնտեսական իրավիճակին բացասական առումով վնասում է». Բաբկեն Թունյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ 2019 թվականի տնտեսական ցուցանիշները վկայում են, որ տարին տնտեսական առումով լավն է եղել: Ասածը հավաստող հիմնական ցուցանիշ Թունյանը նշեց 2019 թվականին արձանագրված 7.6% տնտեսական աճը:
Աշխարհը շարունակում է պայքարել կորոնավիրուսի դեմ, վիրուսից ավելի քան 2700 մարդ է մահացել, տարբեր երկրներում փակվում են դպրոցները, հետաձգվում են կարևոր միջոցառումները, վիրուսը, ավելի քան երբևէ, մոտ է Հայաստանին, Իրանում մահացածների թիվը, վերջին տվյալներով՝ հասել է մոտ երեք տասնյակի, վարակի գրանցված դեպք կա հարևան Վրաստանում:
«Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ ԲԴԽ 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ 8-Ո-Կ-04 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու դիմումը բավարարել մասնակի:
ՀՀ Առողջապահության նախարարությունն այսօր կատարեց հունվարի 30-ի կառավարության՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու վերաբերյալ որոշման կատարման առաջին քայլը:
2020 թվականի ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունք ունենալու համար անհրաժեշտ է առնվազն 650.000 քաղաքացու կողմ քվե: «Այո» քարոզչական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ այդքան քվե ապահովելու համար «կենաց-մահու պայքարի» նետվել չեն պատրաստվում:
Փետրվարի 13-ին «Հրապարակ» թերթը հրապարակել էր մի հոդված, որում նշված էր, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ունեցել է դատվածություն և թաքցրել է այդ մասին տեղեկությունը:
Ապրիլի 5-ին նախատեսվող Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեից առաջ «Այո»-ի շտաբը երեկ՝ փետրվարի 25-ին, դրամահավաք-երեկո էր կազմակերպել, ինչի արդյունքում հավաքվել էր 205 մլն 560 հազար դրամ:
2020թ. ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզչության մեկնարկը պաշտոնապես հայտարարվել է դեռևս փետրվարի 17-ից: Անցել է մեկ շաբաթից ավելի, բայց դասական ակտիվ քարոզչության դրսևորումներ դեռևս չկան ոչ «Այո»-ի շտաբի, ոչ էլ «Ոչ» քարոզչական հարթակի կողմից:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստից հետո Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում պատրաստվում են հանրությանը ցույց տալ, թե քրեական գործը ինչպես է կառուցվել, ինչ կա իրականում քրեական գործում, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը զավեշտ է:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը գործով մեղադրող դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
Ինչպես հայտնել էր 168.am-ը, Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստի մեկնարկից անմիջապես հետո, երբ դատարանը հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալները, նրա շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական նիստերի դահլիճում հայտարարեց, որ խախտվել է օրենքի պահանջը և մեղադրանքը պաշտպանող դատախազը մեղադրական եզրակացության մեջ չի ներառել Սերժ Սարգսյանի մասին ամբողջ տեղեկությունը:
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստում, երբ դատարանը հրապարակեց Սերժ Սարգսյանի կենսագրական տվյալները, ՀՀ երրորդ նախագահի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ քրեական գործի 82 էջանոց մեղադրական եզրակացության մեջ չկա Սերժ Սարգսյանի մասին որևէ տեղեկություն:
ՀՀ երրորդ նախագահ, վատնման գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանը դատարանում է: Սերժ Սարգսյանին դատարանում դիմավորեցին հոտնկայս՝ «հե-րոս», «նա-խա-գահ» վանկարկումներով:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին դատարանի դահլիճում գյուղատնտեսության նախկին նախարար, գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանին դիմավորեցին՝ «ա-մոթ» վանկարկելով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատակաքննության ապացույցների հետազոտման փուլն է: Դատարանն անցել է գործում ներգրավված տեսանյութերի հետազոտմանը, դրանք ցուցադրելուց հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով:
2019 թվականի դեկտեմբերին ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Դրանից մոտ 2 շաբաթ առաջ էլ Կոնգրեսի Ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:
Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն խոսակցությունները, որ հայ որոշ մեծահարուստներ, ովքեր նախկին իշխանությունների օրոք Հայ Դատի գրասենյակին ֆինանսավորել են, այժմ չեն ֆինանսավորում, քանի որ իշխանությունները չեն հորդորում դա անել, և արդյունքում՝ Հայ Դատը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել, Կիրո Մանոյանը ոչ միանշանակ պատասխան տվեց: Ըստ նրա՝ Հայ Դատը ֆինանսական խնդիրներ միշտ է ունենում:
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը, որը մեկնարկեց այսօր, նպատակ ունի ճշտել հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի առաջնահերթությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կողմնակից է ՀՀ արդարադատության նախարարության ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործունեության ծրագրին, որով ոստիկանությունը պետք է վերափոխվի ներքին գործերի նախարարության: Թեմայի շուրջ այսօր կազմակերպված հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասաց նաև.
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործունեության ծրագիրը, որի հիմնական խնդիրը ներքին գործերի նախարարության ստեղծումն է: Ծրագրով նախատեսվում է նաև ոստիկանությանը նախաքննության որոշ գործառույթներ տրամադրելը, պարեկային ծառայության աշխատակիցների համար նոր չափանիշեր սահմանելը, ոստիկանության զորքերի ապառազմականացումը, և այլն:
«Շատ նորմալ ներխուժել են բնակարան, հանգիստ անցել է ամեն ինչ, խուզարկել են բնակարանը: Անկեղծ ասած, պարզ չէր, թե ինչ էր իրենց հետաքրքրում, այլապես ինքս գուցե փորձեի օգտակար լինել, համագործակցել խուզարկության մասով: Արձանագրեցին, որ ոչինչ չեն հայտնաբերել, նույնիսկ կոնֆետ հյուրասիրեցի»,- մինչ քննչական վարչություն մտնելը լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Շահինյանը:
ՀՀ Արդարադատության նախարարությունը 2019 թվականի տարեվերջին ներկայացրել էր ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագիծ: Նախագծում, մի շարք հոդվածների հետ, փոփոխության է ենթարկվել նաև սուտ մատնության մասին հոդվածը: