ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը մեկ շաբաթ առաջ դատարանի որոշմամբ փոխվեց, ու Գրիգորյանը ազատ արձակվեց` չհեռանալու մասին ստորագրությամբ: Բայց այս մեկ շաբաթում Գրիգորյանի վիճակում դրական տեղաշարժ չկա: Ըստ փաստաբան Լևոն Բաղդասարյանի՝ Մ. Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել և 24-ժամյա ռեժիմով օգտվում է թթվածնային սարքից:
168.am-ը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել «ՎԵՏՕ» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի դեմ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ:
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր ևս կհետաձգվի: Դատական նիստին ներկա չեն Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները, իսկ Ռ. Քոչարյանը և Ա. Գևորգյանը դատական նիստում այլ փաստաբան ներգրավել չէին կարող:
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքի փակ քննությունը տևեց ավելի քան 4 ժամ: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի՝ Արմեն Թավադյանին կալանավորելու և ձերբակալելու վերաբերյալ միասնական դատական ակտը: Պաշտպանական կողմը նաև մասնակցել է գործը դատավորին մակագրելու գործընթացին:
«Տարին սկսվում է՝ անհանգստանում ենք գազի գնով, տարին ավարտվում է՝ անհանգստանում ենք գազի գնով: Ե՛վ կենցաղում, և՛ տնտեսության մեջ ոնց որ խաղաղ իրավիճակներ չեն լինում: Խնդիր կա հասկանալու, թե 1997 թվականից մինչ օրս ինչ է տեղի ունեցել Գազպրոմ-Հայաստան, Գազպրոմ-ՌԴ-Հայաստան գազի համաձայնագրերի հետ: 1998 թվականից 2.5 տարվա գազի գումարը կորավ, մինչև հիմա չգիտենք՝ ինչ եղավ, այդ գումարը բյուջե մտա՞վ, թե՞ չմտավ: Եվ հիմա ի՞նչ է կատարվում. թափանցիկության առումով ոչինչ չի փոխվել»,- անդրադառնալով գազի գնի փոփոխության հարցին՝ ասաց Վահագն Խաչատրյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հայտարարությունը, թե հնարավոր է՝ «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի, հանրության մոտ կրկին տագնապի առիթ դարձավ: Մի՞թե բարձրանալու է գազի գինը:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորմամբ, հայտնաբերելու մասին տեղեկությունը առաջինը հայտնեց Քննչական կոմիտեն: Հավելյալ տեղեկություն Քննչական կոմիտեն հայտնեց դեպքի վայրում մոտ 4 ժամ ուսումնասիրություն իրականացնելուց հետո:
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պատրաստվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողով, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվելու են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը: Հանձնաժողովում կլինեն մեկական ներկայացուցիչ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից, դատավորների ընդհանուր ժողովի կողմից լիազորված մեկ ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված 2 ներկայացուցիչ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ դիմել է գլխավոր դատախազին ու ներկայացրել ԱԺ-ի իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն կոտրելու վերաբերյալ բոլոր նյութերը:
Եվրամիությունը, միջազգային այլ կառույցների նման, ուշի ուշով հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը չեն մեկնաբանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
«Նախաքննության ժամանակ ես մի քանի անգամ միջնորդել եմ, որպեսզի փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժվել է»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկոյան մասնակցելու է «Մենք ենք» հիմնադրամ ծրագրին և Երևանի սրճարաններից մեկում՝ «Roomz»-ում, աշխատելու է որպես մատուցողուհի: «Այդ ընթացքում եղած բոլոր թեյավճարներն ուղղվելու են «Մենք ենք» հիմնադրամ, մասնավորապես Տիգրան Ամիրխանյանի բուժմանը` որպես բարեգործություն»,- տեղեկացրել էր Տաթևիկ Ռևազյանը: 168.am-ը այս պահին գտնվում է […]
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Առողջապահության նախկին նախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը:
Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Դատախազության միջնորդությունը և Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց երկրից չբացակայելու վերաբերյալ ստորագրությամբ:
Հունվարի 13-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:
«Բողոքարկել ենք Արմեն Թավադյանին կալանավորելու և ձերբակալելու վերաբերյալ միասնական դատական ակտը: Տեղեկացված ենք, որ առաջին ատյանից գործը փոխանցվել է Վերաքննիչ դատարան, չնայած այդ գործողությունը, որը ենթադրում է մեկ հատոր նյութերի ֆիզիկական տեղաշարժ Կենտրոն նստավայր, կատարվել է 1-2 ժամի փոխարեն՝ շուրջ 1 շաբաթվա ընթացքում: Ակնկալում ենք, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կնշանակվի քննություն»,- անդրադառնալով «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործի ընթացքին՝ այսօրվա ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ Վերաքննիչ քրեական դատարանում հնարավոր է քննվի նաև խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու հարցը:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հունվարի 13-ի ասուլիսից պարզ դարձավ, որ Ryanair լոուքոսթ ավիաընկերության շուրջ մի քանի ամիս առաջ բարձրացրած դրական աղմուկն այնքան էլ դրական չէ: Հենց Քաղավիացիայի նախագահը հայտնեց, որ Ryanair-ի ոչ բոլոր ավիատոմսերն են 30 եվրո, ինչը նախկինում անընդհատ շեշտվում էր, ու հավելեց, թե լոուքոսթ ավիաընկերությունից օգտվել՝ դեռ չի նշանակում, որ ավիատոմսի ու ծառայությունների ընդհանուր արժեքը լինելու է էժան:
Երկու օր Եղվարդում սկսված՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը փակելու վերաբերյալ բողոքի ակցիայից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքականությունը փոխել է: Բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը չփակելու մասին այսօր՝ Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո, հայտնել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ասելով, թե ծննդատունը չփակելու քաղաքական որոշում կա:
Ծննդատների փակման վերաբերյալ բողոքի ակցիաներից հետ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ասուլիսը սկսեց՝ խոսելով 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանի մասին: Նա վստահեցնում է՝ ծննդատներին կարգեր շնորհելու նախագիծն իրենն է. նախկինները, ըստ նրա՝ այս հարցում որևէ գործ չեն արել: Որպես նախաբան՝ նախարարը մանրամասնեց ծննդատների գնահատման ձևաչափերը ու նշեց՝ բոլոր համայնքները, բոլոր ծննդատներն այդ գնահատման չափանիշերի մասին իմացել են դեռ 2018 թվականից: Թորոսյանը նաև ասաց, թե իրենց սկսած գործընթացը լինելու է շարունակական:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եղվարդ համայնքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի աշխատակիցներն ու Եղվարդի հարակից 18 համայնքի բնակիչները բողոքում էին ծննդատան փակման համար: Այսօր վաղ առավոտից մեկնարկած ակցիայի մասնակիցներն էլ պահանջում էին հանդիպում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մի քանի րոպե տևեց: Պատճառը գործով անցնող մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 2019 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարեց, թե Ryanair լոուքոսթ ավիաընկերությունն արդեն Հայաստանում է, ու Ryanair-ի ղեկավարության հետ միասին հայտարարեցին, թե 30 եվրոյով հնարավոր կլինի Հայաստանից մեկնել եվրոպական երկրներ:
Հունվարի 7-ին Սարգիս Սիմոնյանը, որն աշխատել է Ryanair ավիաընկերությունում, բայց նամակ էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում կրկին շեշտել էր Ryanair ընկերության ներկայացրած վտանգի, սպառողներին գրավելու մարքետինգային խաղերի, կոռումպացված լինելու ու անվտանգության խնդիրների մասին: Բաց նամակի համաձայն՝ 25 րոպեում անհնար է ինքնաթիռի անվտանգության ստուգում կատարել ու միաժամանակ ուղևորներին նստեցնել: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համար այս անհանգստություններն այնքան էլ տեղին չեն:
2019 թվականի հոկտեմբերին հայտարարվեց Հայաստան Ryanair ավիաընկերության մուտքի ու դրա արդյունքում՝ Հայաստանից Եվրոպա 30 եվրո արժողությամբ ավիատոմսով մեկնելու հնարավորության մասին:
Վաղը՝ հունվարի 14-ին, նախատեսվում է Ryanair ավիաընկերության առաջին չվերթն Իտալիա: Երբ 2019 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair լոուքոսթերը, գալիս է Հայաստան, բոլորն սկսեցին խոսել դեպի Եվրոպա 30 եվրո արժողության տոմսով մեկնելու հնարավորության մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում է լինելու, որով փորձելու են հասնել նրան, որ այդ դատավորները հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են «վաղ կենսաթոշակի անցնելու մասին» օրենքից, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի դեկտեմբերի 26-ին՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ օրենքը ստորագրելուց հետո:
2019թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարության, որով հեռուստաընկերության անունից ՄԵԼՏԵՔՍ ՍՊԸ-ն պահանջում է առոչինչ ճանաչել 2003 թվականին կայացված 7 մրցույթի որոշում, ինչի արդյունքում «Ա1+» հեռուստաընկերությունը չի կարողացել թողարկման լիցենզիա ստանալ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սկսվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: