«Մեքենաների գները կտրուկ նվազելու են». Արեն Ապիկյան

Բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի խոսքով՝  2019 թվականին ներմուծված մեքենաների թիվը խայտառակ մեծ էր Հայաստանի նման փոքր երկրի համար: Նրա խոսքով՝ ներմուծված մեքենաների մեծ մասը վաճառքի համար են, այնինչ Ղազախստանից ու այլ երկրներից ներմուծված մեքենաների 50%-ն անգամ չեն վաճառվել: Իսկ մնացած 50%-ը, ըստ բիզնես խորհրդատուի, շատ լուրջ խնդիր է դառնալու հայերի համար:

«Ներմուծողները փորձելու են շատ էժան գնով ազատվել այդ մեքենաներից, ու դա կբերի ավտոմեքենաների շուկայի փլուզման: Գները կտրուկ նվազելու են»,- ասաց Արեն Ապիկյանը:

Պետությունը 90 մլրդ դրամի չափով հավելյալ եկամուտ է ստացել, բայց Ապիկյանի խոսքով՝ պետությունը կագնելու է լուրջ վտանգի առաջ, քանի որ շատերն են տուժելու, ու դա բերելու է սոցիալական դժգոհության: Այս դժգոհությունից պետությունը, ըստ Ապիկյանի, կարող էր խուսափել, երբ տեսնելով նման քանակի մեքենաների ներմուծումը՝ փորձեր քվոտավորել, կամ որևէ սահմանափակում դնելով՝ խուսափեր այս իրավիճակից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031