«Մենք ունենք հիբրիդային, ոչ թե իրական վարչապետ». Միհրդատ Մադաթյան
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ին Կապանում անցկացրած ասուլիսը ֆիասկոյի տպավորություն էր թողել: Ըստ նրա՝ վարչապետը ջանացել էր Երևանից հեռու կազմակերպել ասուլիսը, որ քիչ լրագրողներ ներկա լինեին, բայց դա նրան չէր հաջողվել:
Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը «օդից վերցրած փաստեր էին», վարչապետի նշած հեղափոխությունն էլ՝ «բողկային հեղափոխություն»:
«Եթե վարչապետի 100 փաստի մեջ կարևորագույն տեղ է զբաղեցնում բողկի ծնելիության աստիճանն ու արտահանման չափը, խաշի սեզոնին դա կարող է՝ ակտուալ է, բայց չեմ կարծում, որ հանրապետության տնտեսական աճի համար վարչապետի մակարդակում բողկն է կարևոր, մնացած թվերը խեղաթյուրված էին»,- ասաց Միհրդատ Մադաթյանը:
Հոգեբանի խոսքով՝ այսօր մենք ունենք հիբրիդային, ոչ թե իրական վարչապետ, ով 10 տարի հիբրիդային հեղափոխություն էր անում, ու, ի վերջո, գտավ իր անունը: Իսկ Նիկոլ Փաշինյանի նավը, հոգեբանի կարծիքով, սուզվում է:
Մանրամասները՝ 168.am-ի կայքում