«Եթե մենք հիշողությունից թույլ չենք, ապա այդ դիվերսիոն հարձակումները կային նաև մինչև այդ հայտարարությունը և բավականին ինտենսիվ էին, երևի նույն ինտենսիվությամբ, ինչպես հիմա»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով ղարաբաղաադրբեջանական սահմանի լարված իրավիճակի և նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության միջև եղած կապի մասին՝ նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը՝ ընդգծելով, թե իր կարծիքով՝ որևէ կապ չկա այդ երկու իրողությունների միջև:
«Մենք կարծում ենք, որ վերջին տարիներին Հայաստանի ունեցած ներուժը, մասնավորապես, ինտելեկտուալ ներուժը՝ ԵՏՄ գաղափարների առաջմղման ասպարեզում, մեզ իրավունք է տալիս հավակնելու, որ Հայաստանը կարող է դառնալ մի տեղ, որտեղ ամբողջ Եվրասիական տարածքի ինտելեկտուալ հանրությանը, պետական, քաղաքական բարձր գործիչներին հրավիրելու և նրանց հետ իրենց հոգսերը, մտահոգությունները, անհանգստությունները քննարկելու միջոցով՝ կարող է անցկացնել այդ միջոցառումը»:
«Ես կարծում եմ՝ պետք է սպասենք, տեսնենք՝ Արևմուտքի ազդեցությունը Սերժ Սարգսյանի վրա ի՞նչ հետևանքների կբերի: Իհարկե, դա կբերի որոշակի խնդիրների առաջացմանը, իրավիճակի բարդացմանը, բայց չպետք է մոռանանք, որ կան վերջապես տնտեսական հարաբերություններ, կա գազի, կա սննդամթերքի, վառելիքի, ավիացիոն, տարբեր ստրատեգիական նյութերի խնդիրներ: Մենք ուրիշ այդպիսի գործընկեր չունենք, միայն Ռուսաստանն է, և կարծում եմ, որ այստեղ պետք է համբերատար սպասենք: Եթե գնացին բարդ պրոցեսներ, ապա սա կարող է բերել լուրջ հետևանքների ռեժիմի նկատմամբ»:
«Կարծես այն պահն է, որ մեր հասարակությունն ինքն է փախչում Ազատության հրապարակից»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հարցին՝ արդարացի չէ՞ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց՝ եթե մենք կարող ենք բացառել ինչ-որ մեկի կողմից զենքի վաճառումն Ադրբեջանին, ապա դա «հոյակապ» կլինի: Բայց քանի որ, ըստ նրա, դա հնարավոր չէ, ապա ինքն այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում, որ՝ «ավելի լավ է մեզ սպանեն, ասենք, իսրայելական զենքով, և ոչ թե՝ ռուսական»:
«Այսօր մենք նորից Ազատության հրապարակում ենք, բայց կրկին ու նորից վատ նորություններով ծանրաբեռնված, նեղսրտած, որ սահմանում էլի տղերք ենք կորցրել»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ ասաց կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը:
Չնայած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա գտնվում է ԱՄՆ-ում, բայց խոստման համաձայն՝ այսօր «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը եկել էին Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսին:
«Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական կայքի համակարգող, ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ որևէ կապ չկա նախագահի հայտարարության և սահմանի լարված իրավիճակի միջև, որովհետև, ըստ նրա՝ սահմանում միջադեպերը պարբերաբար են տեղի ունենում՝ անկախ հայտարարություններից. «Նաև չեմ կարծում, որ ինչ-որ ձևով համաձայնեցված է ինչ-որ դժգոհ կողմերի հետ: Ցավոք, սահմանում անընդհատ միջադեպեր լինում են, տարին սկսվել է բավականին լարված, կարելի է ասել, որ վերջին տարին ամենաշատ կուրստներով սկսված տարին էր: Իսկ դժգոհությունը զենքի մատակարարումներից՝ բնական ու տրամաբանական է»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարո՞ղ է որոշակի ազդեցություն թողնել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Սոս Գիմիշյանը պատասխանեց, որ ինքը կարծում է, որ մեկ մարդու որոշումով չէ պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունները. «Իհարկե, Սերժ Սարգսյանը՝ որպես գործող նախագահ, ազդեցություն կարող է ունենալ, բայց մեկ մարդով չեն որոշվում նման հարաբերությունները, նախագահները գալիս-գնում են, իսկ հարաբերությունները երկրների և ժողովուրդների միջև մնում են»:
«Երևի կան որոշակի հանգամանքներ, որ նախագահն արեց այդ հայտարարությունը հենց հիմա»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը հենց հիմա հանդես եկավ հայտարարությամբ, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, նման տեսակետ հայտնեց ԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը:
«Ամեն ինչ մեր կյանքում քարացած չէ։ Ես ասում եմ` լինելով խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից` չեմ ուզում միանալ այն մարդկանց, ովքեր մեկ օր առաջ դեմ էին դրան, հիմա կողմ են։ Ես ընդհակառակը` մեկ օր առաջ կողմ էի, հիմա դեմ եմ, որովհետև ինձ համար դա տեսական վեճ է` ո՞ր կառավարման մոդելն է ավելի նպատակահարմար ՀՀ-ի համար։ Ես կարծում եմ` ցանկացած մոդելի պարագայում, եթե չինովնիկը, պետական պաշտոնյան, երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պատգամավորները, նախարարները նվիրված են իրենց ժողովրդին, իրենց գործին, իրենց պետությանը, բոլոր մոդելները կաշխատեն»,- ասում է Գառնիկ Իսագուլյանը:
«Ես պարբերաբար ասում եմ` 1991 թվականին Հայաստանում ստեղծվեց պետության կառավարման հետ կապված, այսպես կոչված, քաղաքական օլիմպոս, որը դարձել է համարյա փակ ակումբ։ Այնտեղ մարդիկ են, որոնք մե՛կ ընդդիմադիր են եղել, մե՛կ ոչ իշխանական, մե՛կ իշխանական ոլորտներում, որպես կանոն, տապալել են իրենց ոլորտները, բոլորը չէ, բայց ճնշող մեծամասնությունը, և իրենք փաստորեն անհաջողակ են։ Բնական է, որ անգամ, եթե ինչ-որ բան ուզեն անել, իրենց հին մոդելների շրջանակում պետք է ման գան, որովհետև իրենք դրան են սովոր»:
«Արդեն այդ զենք մատակարարելու բիզնես-ծրագիրը հանդուրժելու սահմանն անցել էր: Երկրորդ՝ ենթադրում եմ՝ Ռուսաստանում տիրող քաղաքական վիճակը, Ռուսաստանի կարգավիճակն աշխարհում մեզ դարձրել է ավելի համարձակ: Կարծում եմ, որ դա համարձակության, ինքնուրույնության ակցիա էր: Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, հիմա ստացանք ազդանշան, որ մենք հիմա ավելի ազատ և ավելի գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, քան մի կամ երկու տարի առաջ էր, կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ: Հիմա մեր հարաբերություններն ավելի հավասարների հարաբերություններ են, ոչ՝ ինչպես առաջ էր»:
«Չգիտեմ՝ Սերժ Սարգսյանն ինչ է մտածում, բայց Հայաստանը կարող է այս իրավիճակն օգտագործել առնվազն լեգիտիմացնելու իր անվտանգության ամրապնդմանն ուղղված համագործակցությունները Եվրամիության և այլ կառույցների հետ, որոնք կփոխեն իրավիճակը: Եթե ԵՏՄ-ն դա չի կարողանում անել, և Ռուսաստանը չի կարողանում տեր կանգնել նախկինում տված իր խոստումներին, ապա սա առիթ է՝ հիշեցնելու իր խոստումները և հասկացնելու հիասթափության բուն անկումները և նաև քայլեր կատարելու երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Ս. Սաֆարյանը՝ նկատելով, թե Ռուսաստանում արդեն ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում Հայաստանում:
«Այդ հայտարարությունը շատ տեղին էր, ճիշտ էր, բայց ես մի քիչ կասկածներ ունեմ, որ դա արվում է զուտ Սերժ Սարգսյանի անհատական խնդիրները ծագելու պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Մեր հասարակությունը շատ յուրովի հասարակություն է, բավական է մի սխալ գործունեություն, և շատ արագ հուսախաբվում, հուսալքվում են, բավական է մի դրական գործ, և նորից հույս, հավատ է առաջանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով համատարած հիասթափության մասին:
Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին հանձնարարել էր՝ խորհրդարանական համակարգին անցման Սահմանադրության հայեցակարգից բացի՝ կատարելագործել նաև գործող կառավարման համակարգը:
«Այն, որ ՀՀ-ի գործող Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի, դա ինձ համար ակնհայտ է, բայց ես կուզենայի, որ մենք, փոփոխության ենթարկելուց հետո, հայկական Սահմանադրություն ստեղծենք, որը կբացառեր արտաքին կառավարումը և արտաքին ճնշումը երկրի վրա, հնարավորություն կտար առավելագույնս ինքնուրույնություն ապահովել, և չունենալ մի Սահմանադրություն, որտեղ, եթե «Հայաստան» բառը փոխենք, գրենք՝ «Բուլղարիա», կամ «Հունգարիա», կամ մեկ այլ երկիր, նույնպես կաշխատի: Այսինքն՝ այդ բոլոր Սահմանադրությունները գրվել են մի տեղ, և չէի ուզենա, որ ՀՀ-ի Սահմանադրությունն այդպիսի Սահմանադրություն լիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
«Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում՝ ինչքանո՞վ է լիբերալ ՀԱԿ-ը, չեմ պատկերացնում, որ լիբերալ ուժը կարող է պաշտպանել ռուսական իշխանությունների նախաձեռնությունն այս տարածաշրջանում, կողմ լինել ԵՏՄ-ին՝ մերժելով Եվրոպական ասոցիացումը, նման լիբերալ ուժը կարող է լինել Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Եթե դա լիբերալ ուժ է, ուրեմն՝ ընդունենք այդպես»:
Լրագրողներից մեկի հարցին՝ որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, կարո՞ղ եք ասել՝ մի բան, որը նախաձեռնել և փորձում է իրականացնել Սերժ Սարգսյանը, կարո՞ղ է լավ լինել, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ աշխարհում չկա որևէ վատ կառավարիչ, որի արած գործերի մեջ չկարողանաս գտնել մեկ-երկու կամ տասնյակ դրական քայլեր. «Խոսքն այն մասին չէ, որ լավ կառավարիչ է Սերժ Սարգսյանը: Մենք խոսում ենք այն մասին, որ վատ համակարգ է ստեղծված, և ինչ կառավարիչ էլ լինի, այդ կառավարիչը ստեղծելու է այն իրականությունը, որը մենք ունենք»:
«Հայաստանում իմիտացիայով շատերն են զբաղվում, ցավոք սրտի, դրա մեջ ներգրավված են եղել թե՛ իշխանությունները, թե՛ բազմաթիվ քաղաքական ընդդիմադիր կամ այլընտրանք կոչվող ուժեր, թե՛ մամուլը և լրատվությունը: Հիմա ասենք, որ Սերժ Սարգսյանն է իշխանության, և դրա համար մենք մերժում ենք ընդանրապես որևէ գործընթաց, բերեք դադարենք ընդհանրապես հաց ուտել, շնչել, ապրել, որովհետև Սերժ Սարգսյանն է ՀՀ նախագահը: Ասում եք՝ կա՞ իմիտացիա, թե՞ չկա, հնարավոր է՝ կա, հնարավոր է՝ ցանկություն կա բարեփոխել Սահմանադրությունը: Եկեք ֆիքսենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը չի պատրաստավում ընտրվել ՀՀ նախագահ, ինչպես նաև, չի լինելու վարչապետ»:
Բնապահպան, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանը այսօր տեղի ուենցած ասուլիսի ժամանակ նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ մի փորք բանավեճ է տեղի ունեցել նախագահի և խորհրդի անդամների միջև:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Լոս Անջելեսից հայտարարություն էր տարածել, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները քաղաքական ուժերի հետ գնահատել էր «ինքնանպատակ»: Հիշեցնենք, որ այդ հանդիպումներին մասնակցել են նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ինչն էլ արժանացել էր Զարուհի Փոստանջյանի կոշտ քննադատությանը:
«Այդ ինչպե՞ս է լինում, որ Հանրապետության նախագահն ունենում է գերլիազորություններ, այդ բոլոր մարդիկ, հո, չե՞ն խելագարվում Սերժ Սարգսյանի կամ մյուսների համար: Կարող է՝ այդ գերլիազորությունները նրանից են գալիս, որ և՛ Սահմանադրությամբ, և՛ Սահմանադրության հիմքով ընդունված հետագա օրենքների մեջ կետեր կան, օրինակ, որ ՊԱԿ-ի նախագահն ամեն օր պետք է հաշվետություն ներկայացնի նախագահին»,- այսօրվա ասուլիսում խոսելով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին՝ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Մարտի 14-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Հանրային խորհրդի անդամների հետ, որի ժամանակ նաև հակիրճ ներկայացրել էր ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, տեղեկություններ հաղորդել օրերս հանրապետության մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած իր հանդիպումների և դրանց ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին:
«Ժողովուրդը քաղաքական ուժերին ոչ թե իր գաղափարախոսությունով է ճանաչում, այլ բրենդային դեմքերով՝ ինչպիսիք են նույն Սերժ Սարգսյանը, նույն ԲՀԿ-ն, որի դեմքն էր Գագիկ Ծառուկյանը, որը դուրս եկավ ԲՀԿ-ից, և նույնիսկ ԲՀԿ-ականները չեն թաքցնում, որ իրենք ԲՀԿ-ի անդամ են եղել նրա համար, որ այդ կուսակցության առաջնորդն է եղել Գագիկ Ծառուկյանը»:
Քաղաքագետի խոսքով՝ «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցություններն ԱԺ-ում բացարձակ չկան, ընդամենն անուններ են, բայց այդ խմբակցությունների անդամները՝ կարկառուն դեմքերը, անում են այն, ինչ գտնում են ճիշտ. «Ինչ վերաբերում է կուսակցություններին, կարելի է ասել, որ չկան նման կուսակցություններ, որովհետև իրենք փլուզված են, և ամեն մարդ գործում է՝ իր քաղաքական հայացքները, անձնական շահերը հաշվի առնելով»:
«Երկրի նախագահը հրավիրում է քննարկելու պետության համար շատ կարևորագույն հարց: Պարտադիր չէ, որ դու համաձայնվես նախագահի հետ և գնաս քննարկման, դու կարող ես գնալ և նախագահին ասել, որ դու համաձայն չես այդ բարեփոխումների հետ, բայց գնալը ես համարում եմ քաղաքական մշակույթ: Ամեն ինչը պետք չէ իջեցնել փողոցային մակարդակի: Ես շատ նորմալ եմ գնահատում, որ այնտեղ նաև «Ազատ դեմոկրատներն» էին, որոնք քննադատում են նախագահին, այնտեղ նաև այլ քաղաքական ուժեր կային, որոնք և՛ կողմ են, և՛ դեմ են: Մենք մեր մեջից պետք է հանենք այն կարծրատիպը, որ եթե համաձայն չես, պետք է չհանդիպես»:
Մարտի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումների շարք էր կազմակերպել տարբեր քաղաքական ուժերի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հարցը։ Երեկ արդեն Սերժ Սարգսյանը քաղաքական հավանության արժանացրեց փոփոխությունների հայեցակարգը` նշելով, որ ինքը դեռ ունի մտահոգություններ, քանի որ դեռևս լավ չի պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ` երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչը, իր կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում»։
«Մեր օրակարգն է ընտրել Սահմանադրություն, այս ամբողջ գործընթացի մեջ մենք բոլորս պետք է մասնակցենք: Բոլոր նրանք, ովքեր տարբեր պատճառաբանություններով ձեռնպահ են մնում, ես նրանց մեղադրում եմ, համարում եմ դասալիք, մեր տունը հրդեհ է ընկել, դուք կա՛մ պետք է հրշեջ լինեք, կա՛մ հրկիզող, եթե դուք չեք հանգցնում կրակը, ուրեմն՝ դուք հրդեհի կողմնակից եք»: