«Մենք պետք է սրանցով զբաղվենք, որևիցե մեկը չի գալու ու մեր տեղը չի լուծելու մեր հարցերը». Զարուհի Փոստանջյան

«Կարծես այն պահն է, որ մեր հասարակությունն ինքն է փախչում Ազատության հրապարակից»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ այլևս նախկին եռյակի կողմից հայտարարված և այդպես էլ չկայացած հանրահավաքի մասին հայտարարելուց հետո շատերն էին ասել, որ մասնակցելու են այդ հավաքին. «Մեզ մոտենում՝ ասում էին, որ՝ «մենք թեկուզ պետական պաշտոնյա ենք, ունենք վախեր, բայց այդ հավաքին մասնկացելու ենք»: Ինչո՞ւ պետք է մենք միայն այդ հավաքին մասնակցենք, եկեք մասնակցենք բոլոր հրապարակներում մեր հավաքին, այլ ոչ թե ուղղակի մեկ օր հայտարարված և հետո հաջորդ օրը արդեն չեղյալ հայտարարված հավաքին: Մեր խնդիր դա է, մենք եթե որպես ժողովուրդ չենք կարողանում ինքնակազմակերպվել, մենք չենք կարողնալու այս հարցը լուծել»:

Զ. Փոստանջյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր ուբաթ օր իրենք փորձում են լինել տարբեր հրապարակներում. «Կարող եք ասել, որ դա արդյունավետ չէ, կարող եք ասել, որ դա անիմաստ է, կարող եք ասել՝ է, հետո՞, գնացիք, խոսեցիք, ի՞նչ ստցավեց, հիմա ի՞նչ պետք է անենք: Ես կարծում եմ, որ մենք՝ գոնե այստեղ հավաքվածներս, կապ չունի քանիսն ենք, ամեն մեկս ցանցային միջոցառումներ պետք է կազմակերպենք, այսինքն՝ այսօրվա մեր էլեկտրոնային դարում, երբ հնարավոր է դա կազմակերպել, ամեն տեղ ստեղծել դիմադրության օջախներ, յուրաքանչյուր հրապարակ պետք է ունենա իր փոքրիկ կազմակերպող խումբը, որ մենք չունենք: Հիմա մենք փորձում ենք համախմբել, ունի «Ժառանագությունը» տարածքային ստոարաբաժանումներ, որտեղ ունենք մեր կուսակցական համակիրները, անդամները, բայց միայն մի կուսակցությունով մենք փաստորեն չենք կարողանում այս բիրտ ուժի դեմ պայքարել»:

Պատգամավորը նաև նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած սպանություններից հետո, երիտասարդությունը ոտքի կանգնեց, բողոքեց, պահանջեց իր իրավունքը, բայց դրանից հետո այդ բողոքի գործողությունը ճնշվեց, երիտասարդների նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում.

«Ի՞նչ ենք անում մենք յուրաքանչյուրս այդ երիտասարդներին պաշտպանելու համար: Ինչո՞ւ են անում դա այդ ուժային կառույցները: Նրա համար, որ բողոք չլինի, մարդիկ վախեցած զգան, ստրուկի նման զգան, միշտ փախչեն ազատությունից:

Ինչո՞ւ մարդիկ չբողոքեցին, մինչդեռ ապօրինությունը չի վերացել, մինչդեռ Գորիկ Հակոբյանի, Վլադիմիր Գասպարյանի, Գևորգ Կոստանյանի և նաև ապաշնորհ քաղաքական ղեկավարության պատճառով՝ մենք այսօր չգիտենք՝ ինչպես պետք է բացահայտենք այդ եղեռնագործությունը: Եվ այսօր մեր իրավունքները ոտնահարված լինելով՝ պահում են Պերմյակովին 102-րդ ռազմաբազայում, և որևիցե մեկը չի ցանկանում այդտեղ միջամտել: Մենք պետք է սրանցով զբաղվենք, որևիցե մեկը չի գալու ու մեր տեղը չի լուծելու մեր հարցերը: Հենց մենք սիրենք ազատությունը և ինքներս մեզ, մեզ կսկսեն սիրել»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս