«Մենք ԱԺ-ում հայտարարությունների մակարդակով այդ հարցին անդրադարձանք, որ միգուցե շատ ուժերի համար իշխանափոխությունը կարևոր է, դրա մեջ վատ բան չկա, բայց իշխանափոխությունը բերել-կապել Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին, մի տեսակ անբարոյականության նման է»
«Հանրապետության նախագահի կողմից մտահոգություն հայտնելն արդեն որոշակի քայլ է, որոշակի մեսիջ է մեր ռուս գործընկերներին»
«Այսօր անօգնական վիճակում է իր հայրենիքը պաշտպանելու ժամանակ սահմանին դիպուկահարի կողմից վիրավորված մի պատանի՝ Եղիազարյան ազգանունով:
«Գյումրիում տեղի ունեցածը տրամաբանության սահմաններից դուրս մի բան է: Հա, ուզում եք մնաք իշխանության, հասկացա, ի վերջո, Ժիրայր Սէֆիլյանը չի հավաքի այն մասսան, այն բազմությունը, որը ձեր հերը կանիծի, ինչի՞ համար է պետք անիմաստ տեղը մարդկանց դանակահարել, ձվերով հարվածել, համացանցով վախեցնել մարդկանց:
Ա. Կարապետյանի խոսքով՝ մի կողմից՝ արդեն կամաց-կամաց «մամլիչը» սկսում է ցույց տալ, որ օլիգարխները գրեթե ամբողջությամբ պետք է դուրս բերվեն քաղաքական դաշտից…
Արամ Կարապետյանը քաղաքական բացատրություն չի տեսնում, թե ինչու Սերժ Սարգսյանը հրավիրված չէր Աստանայում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը:
«Ոչ թե օր, այլ չկա րոպե անգամ, որ ես առանց Աշոտի ապրեմ ու հաշվետու չլինեմ իմ արածների համար»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսելով իր ամուսնու՝ Աշոտ Նավասարդյանի մասին՝ ասաց Հասմիկ Նավասարդյանը: Նշենք, որ այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ՝ Եռաբլուրում էին նրա հարազատները, ընկերները, ինչպես նաև մի շարք ՀՀԿ-ականներ: Հ. […]
Գ.Սահակյանի գնահատմամբ՝ Ա. Նավասարդյանը զուսպ անձնավորություն էր, «շատ բարեկիրթ, բարձր արժանապատվություն ուներ». «Նրան ոգևորված կամ բարկացած կտեսնեիք, եթե խախտումներ էին կատարվում իր տեսադաշտում կամ շրջապատում՝ անկախության գաղափարախոսության նկատմամբ կամ Հայաստանի կամ հայրենիքի նկատմամբ»:
«Այդ գործակալական ակումբի հետ հայ ժողովուրդը ոչինչ ընդհանուր չունի, և, այո՛, մեր ժողովուրդը պետք է ամեն ինչ անի, որ իրենց հետ չլինի, իրենց կողքին կանգնել, նշանակում է՝ լեգիտիմացնել Ցեղասպանությունը, իրենք հիմա զբաղված են սպիտակ ցեղասպանությամբ, շարունակում են ցեղասպանությունը, մեր ժողովրդի չուզողները իրենք են: Պետք է պարզել, թե «մեր չուզող» ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, եթե քաղաքական գործակալների ակումբին՝ ուրիշ հարց է»,- նշեց Վ. Ավետիսյանը:
Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ վերջին իրադարձությունները փայլուն իրադարձություններ էին, որոնք ցույց տվեցին, որ, «երբ ժողովուրդը սկսում է գնալ փրկիչների հետևից (իսկ մեր պարագայում մեր փրկիչն արդեն կերակրողն է), շատ շուտ այդ ամեն ինչը քանդվում է, որովհետև այդ փրկիչն էլ փրկիչ չէ, տերն էլ տեր չէ, շատ շուտ փլվում է, ու պարզվում է, որ այդ փրկիչը բոլոր դեպքերում՝ իր անձնական բիզնեսի մասին ավելի շատ է մտածում, և դա բնական է»:
«Ես ընդհանրապես կարծում եմ, որ արվեստը երկխոսություն է, կուզեի՝ այդ երկխոսության պակասը չլիներ, շատ կարևոր է, երբ դու հասկանում ես, որ այն, ինչ ասում ես, գտնում է իր լսողին: Թատրոնը, ի տարբերություն ուրիշ արվեստների, երբեք վերջնական՝ 100 տոկոսանոց գործ բեմ չի բարձրացնում, այն դառնում է 100 տոկոսանոց՝ հանդիսատեսի շնորհիվ: Ես կմաղթեի, որ մենք հնարավորինս կարողանայինք իրար հետ լեզու գտնել, փորձել խոսել այն կարևորի մասին, որը բոլորիս հուզում է, և փորձել խոսել այդ ամեն ինչի մասին այսօրվա լեզվով»:
Հարցին՝ Դուք ինքներդ է՞լ էիք պատրաստ գնալ այդ խմբերի հետ ու սահմանում լինել, Կոմանդոսը պատասխանեց, որ եթե «մի բան ասում ես, ուրեմն՝ պետք է ինքդ պատրաստ լինես, ոչ թե ուրիշին ուղարկես»:
«Կրթություն ստանալը միայն բուհին չի վերաբերում, դրանք մասնագիտացված քոլեջներն են, դրանք արհեստագործական ուսումնարաններն են: Ես կարծում եմ՝ սա ևս 4000 երիտասարդի համար կրթության շարունակականությունն ապահովելու ձև է: Ես կողմնակից եմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով, որ այդ 12-ամյա կրթության պահանջը ենթադրում է, որ պետությունը պետք է լուրջ վերանայի նախամասնագիտական կամ արհեստագործական ուսումնարանների, քոլեջների կրթության որակը և այն մասնագիտացումները, որոնք այսօր տնտեսությանն անհրաժեշտ են, քանի որ նաև «արտագաղթի պատճառով՝ այդ մասնագիտությունների վարպետների մեծ պակաս կա Հայաստանում»:
Այսօր լույս աշխարհ է եկել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի երրորդ աղջիկը:
«Մեր բեմը պետք է լինի այնպիսին, որ քաղաքական իմաստով վարկաբեկված մարդիկ այնտեղ չլինեն, որովհետև, եթե հերթական անգամ մենք փորձենք վարկաբեկված դեմքերին հարթակ բարձրացնել, մեր ժողովուրդը նորից հասկանալու է, որ արմատական փոփոխություն տեղի չի ունենալու»: Հարցին՝ անուններ կնշե՞ք՝ ովքե՞ր են լինելու Ձեզ հետ, Ժ. Սէֆիլյանն այսպես պատասխանեց. «Այսօր Հիմնադիր խորհրդարանն ունի իր շուրջ համախմբված տարբեր մարդկանց: Կարծում եմ՝ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը, դժվարանում եմ այլ անուններ տալ»:
Նա նշեց, որ այդ օրն իրենք դուրս են գալու՝ այլևս տուն չվերադառնալու նպատակով, մինչև չիրականացնեն իշխանափոխություն. «Շուրջօրյա հանրահավաքների մասին է խոսքը, և մենք ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ արդեն մենք հաջողել ենք ձերբազատվել այս ռեժիմից: Կարծում եմ՝ օրերի ընթացքում մեզ հնարավոր է լինելու պարտադրել այս ռեժիմին՝ հետ կանգնել այս ընթացքից»:
168.am-ի հարցին՝ Դուք ինքներդ ունե՞ք վերցրած վարկեր, և արդյոք Դուք և Ձեր գործընկերները նույնպես հետևելո՞ւ եք այդ կոչին ու չեք վճարելու վարկերը, Ժ. Սէֆիլյանը պատասխանեց, որ ինքն անձամբ չունի վերցրած վարկեր. «Բայց ես ունեմ հարազատներ և մտերիմներ, որոնք ունեն և հուսով եմ, որ նրանք այդ կոչին ընդառաջելու են»:
«Այսօրվա քվեարկությամբ ավագանին հաստատեց, որ կողմ է, որ գործը քննում է ռուսական կողմը, պահանջ չունեն Սերժ Սարգսյանից, և լավ էլ ապրում ենք, ապահով ենք, երաշխիքների համար կարիք չկա դիմենք Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց Լևոն Բարսեղյանը:
«Այլ ենթադրելի և երբեմն նաև կասկածելի աղբյուներից շրջանառության մեջ մտնող տարբեր տեսակի տեղակատվություններին անդրադառնալը ես նպատակահարմար չեմ գտնում և գտնում եմ, որ այն հայտարարությունը, որը պաշտոնապես եռյակի կողմից ենթակա է հրապարակման, հրապարակվել է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Առավոտ» օրաթերթի այն տեղեկություններին, թե Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ի եռյակի հանդիպման ժամանակ մի շարք առաջարկներ է արել եռյակի անդամներին, որոնք մերժվել են, նման տեսակետ հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ թեև «Ժառանգությունն» իր ծրագրով կողմնակից է խորհրդարանական կառավարման մոդելին, ներկա պայմաններում իրենք դեմ են այս փոփոխություններին և այս ընթացքին. «Բայց բոյկոտի տեսքով դեմ չենք: Մեր խմբակցությունը ներկայացրել է այն փոփոխությունների, առաջարկների փաթեթը, որը քաղաքական մեծամասնության և մասնագիտական հանձնաժողովի քննարկելուց և ընդունլուց հետո, չէինք բացառում հետագա մեր մասնակցությունը: Թե՛ մասնագիտական հանձնաժողովի մակարդակով, թե՛ հիմա արդեն Սերժ Սարգսյանի մակարդակով ակնհայտ է, որ սրանք չեն լինելու»:
Նա չհամաձայնեց Զարուհի Փոստանջյանի այն հայտարարության հետ, որ Արմեն Մարտիրոսյանը և Ռուբեն Հակոբյանը գնացել են նախագահի հետ հանդիպման որպես «Բաղրամյան 26-ի հաճախորդներ»։
«Ազգային պետություն» կուսակցության նախագահ, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը կարծում է՝ անթույլատրելի է, որ վետերանները հիմա մեկնեն սահման ու աջակցություն ցույց տան բանակին: 168.am-ի հետ զրույցում խոսելով վերջերս ղարաբաղաադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետևանքով շրջանառվող այն կարծիքների մասին, որ ճիշտ կլինի, որ ազատամարտիկները գնան և զինվորների հետ միասին պաշտպանեն սահմանը, իրենց փորձով աջակցություն ցույց տան նրանց՝ Ս. Շահինյանը նշեց, որ վետերաններն ունեն իրենց փորձը, որն ավելի շատ «պարտիզանական պատերազմի» հետ է կապված, իսկ սա կանոնավոր բանակ է՝ իր որոշ սկզբունքներով:
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը 168.am-ին տեղեկացրեց, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հանրապետությունում է, և այսօր երեկոյան տեղի է ունենալու վաչության նիստը:
«Դե, հիմա ստերիլիզացրեք ԱԺ նախագահին, որն ասում է, որ ամբողջ նստաշրջանում միայն 4 անգամ ներկայացած պատգամավորի բոլոր բացակաները հարգելի են: Դա մեր կյանքն է, մենք ամեն օր բախվում ենք սրան, և բոլորս գիտենք այդ տեղեկանքների արժեքները: Մի երկրում, որտեղ հասարակության ամբողջ բարոյականությունը, կյանքը տեղեկանքների վրա է խարսխված, և հանրային բարոյականությունն ամբողջովին խարխլված է, ցանկացած տեղեկանք նույնպես անբարոյականության պրոդուկտ կարող է լինել»:
Այս օրերին, երբ ղարաբաղաադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է, կարծիքներ են հնչում, թե սահմանում պաշտպանությունն ուժեղացնելու համար հարկավոր է այնտեղ ուղարկել վետերաններին:
«Վետերանները, ինչպես ամեն տեղ, այդտեղ էլ օգուտ չեն տալու, եթե գնում են դիրքերում մարտական ծառայության՝ դա անհնար է: Ես նրանցից մեկն եմ, 65 տարեկան մարդը չի կարող այս եղանակային պայմաններում խրամատների մեջ մնալ: Ես ընդամենը կխանգարեմ 21 տարեկան լեյտենանտին: Վետերանը պիտանի չէ, նա հարգանքի արժանի է, վաստակել է, նրան կարելի է մեդալներ տալ, հրավիրել ինչ-որ հանդեսների, դա այլ բան է: Հարգանքը պարտադիր է և լավ է, բայց կանոնավոր ծառայության ուղարկել վետերաններին՝ դա անթույլատրելի է»:
«Ես մեկնաբանություն չեմ անի Լևոն Զուրաբյանի մտքի թռիչքի գոհարներին և կարծում եմ, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ Լևոն Զուրաբյանը, կարող է կարծիք հայտնել երկրի երկրորդ քաղաքական ուժի հետ կապված անցուդարձի, քննարկումների, քայլերի և ընդհանրապես քաղաքական մոտեցումների մասին»:
«Իշխանություն-ընդդիմություն պետք է ունենան բարձր իրավագիտակցության մակարդակ, գոնե նվազագույն գիտելիքներ պետականության և իրավունքի վերաբերյալ, և ունենանք հասարակություն, որն ի վիճակի է ինքնանույնականացվել: Սահմանադրությունը պետք է լինի այնպիսին, որ ամրագրի հայ մարդու կերպարը՝ նրա հոգեկերտվածքով, նրա պատմական զարգացման բոլոր օրինաչափություններով»:
«Ինձ համար անհասկանալի է հանրաքվեի իրավական կարգավիճակը, հանրաքվե, որի արդյունքները չունեն իրավական հետևանքներ, հանրաքվեն կարող է «Ոչ» ասել, սակայն կառավարությունn իր որոշումով համայնքների խոշորացումն իրականացնի: Այդ դեպքում ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք մենք 45 միլիոն դրամ փողը ծախսում: Այդ 45 միլիոնով այդ համայնքների բազմաթիվ հարցեր կարելի էր լուծել, ընդհուպ մինչև կարելի էր փրկել այն մարդկանց տները, որոնք վարկերի պատճառով կորցնում են դրանք»:
Ինչպես հայտնի է, երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Այդ հարցերից մեկը վերաբերել է միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն […]