ՀՀՇ-ն դեմ է կիսանախագահական համակարգի պահպանմանը. Արարատ Զուրաբյան

ՀՀՇ-ն կողմնակից է եղել պառլամենտական կառավարմանը և գտել է, որ Հայաստանը՝ որպես պառլամենտական պետություն, ժողովրդավարության կայացաման գործընթացում կարող է որոշակի հաջողություններ գրանցել: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ խոսելով Սահմանադրական բարեփոխումների մասին: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս հանդիպումների շարք էր կազմակերպել տարբեր քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հարցը: Հանդիպմանը մասնակցել էր նաև ՀՀՇ կուսակցությունը: Ա. Զուրաբյանի խոսքով, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում իրենք հասկացել են, որ Սերժ Սարգսյանն ինքն էլ դեռևս վերջնական որոշում չունի՝ կառավարման ո՞ր ձևն է ընտրվելու. «Որովհետև նա նաև հայտարարեց, որ պատրաստվում է 2 նախագիծ ներկայացնել Ազգային ժողով, և դրանցից մեկը կիսանախագահականի  բարեփոխումները պետք է լինեն, մյուսը՝ պառլամենտականը»:

Ա. Զուրաբյանի փոխանցմամբ՝ ՀՀՇ-ն դեմ է կիսանախագահական համակարգի պահպանմանը, և իրենք գտնում են, որ անցումը պառլամենտականին կլինի քայլ առաջ, և ժողովրդավարության կայացման համար շատ ավելի լուրջ հնարավորություններ կընձեռի:

«Մենք կփորձենք մեր մոտեցումները ներկայացնել, մենք շեշետել ենք առաջնահերթությունները, գտնում ենք, որ նախևառաջ 2 փոխկապակցված պրոցես կա՝ ԸնտրԱկան օրենսգիրք և Սահմանադրական բարեփոխումներ, դրանք իրարից անջատ նայել չի կարելի: Մենք գտնում ենք, որ Սահմնադրական բարեփոխումներն առանց 100 տոկոս համամասնական ընտրակարգի որևէ դրական բան չեն տա: Գտնում ենք, որ ընդդիմությունը՝ ով էլ լինի այնտեղ, պետք է Սահմանդրությամբ ամրագրված լիազորություններ ունենա՝ վերահսկողություն կատարելու համար»,- նշեց նա:

Ա. Զուրաբյանի խոսքով՝ եթե Սահմանադրական փոփոխությունները լինեն իրենց պատկերացումների շրջանակում, անկախ նրանից, թե ով է այդ գործընթացը նախաձեռնել, իրենք կողմ կլինեն:

Կարդացեք նաև

Հարցին՝ իշխանության կողմից իմիտացիա չե՞ք տեսնում այս գործընթացում, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ Հայաստանի իշխանություններն իմիտացիոն բնույթի հազարավոր քայլեր են արել և շարունկելու են անել, բայց, ըստ նրա՝ երբ ստեղծում ես որոշակի շրջանակներ, որոնք նույն իշխանության համար ինչ-որ պահից հետո դառնում են պարտադիր, այդ շրջանաաները նաև թելադրում են որոշակի փոփոխություններ, որոնցից փախչել հնարավոր չէ.

«Հայաստանում իմիտացիայով շատերն են զբաղվում, ցավոք սրտի, դրա մեջ ներգրավված են եղել թե՛ իշխանությունները, թե՛ բազմաթիվ  քաղաքական ընդդիմադիր կամ այլընտրանք կոչվող ուժեր, թե՛ մամուլը և լրատվությունը:

Հիմա ասենք, որ Սերժ Սարգսյանն է իշխանության, և դրա համար մենք մերժում ենք ընդանրապես որևէ գործընթաց, բերեք դադարենք ընդհանրապես հաց ուտել, շնչել, ապրել, որովհետև Սերժ Սարգսյանն է ՀՀ նախագահը: Ասում եք՝ կա՞ իմիտացիա, թե՞ չկա, հնարավոր է՝ կա, հնարավոր է՝ ցանկություն կա բարեփոխել Սահմանադրությունը: Եկեք ֆիքսենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը չի պատրաստավում ընտրվել ՀՀ նախագահ, ինչպես նաև, չի լինելու վարչապետ»: Դիտարկմանը, բայց կարող է լինել ԱԺ նախագահ, Ա. Զուրաբյանը պատասխանեց, որ ինքը Սերժ Սարգսյանին հարց է տվել՝ «Իսկ այն հակասությունը, որ կա՝ ձեր պաշտոնավարումն ավարտվում է 2018 թվականին, իսկ ԱԺ ընտրությունները լինելու են 2017 թվականին, ինչպե՞ս է լինելու»: Նախագահը պատասխանել է, որ ինքը շարունակելու է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը. «Դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը չի լինելու ԱԺ պատգամավոր, ուստի և, չի կարող ընտրվել ԱԺ նախագահ: Չի կարող նախագահը պառլամենտական ընտրություններին դառնա պատգամավոր, իսկ եթե մարդը պատգամավոր չէ, չի կարող ընտրվել ԱԺ նախագահ: Որպեսզի Ս. Սարգսյանը դառնա պատգամավոր, ինքը պետք է հրաժարական տա, նախագահի պաշտոնից դուրս գա: Եթե հրաժարական տա և նախագահի լիազորությունները վայր դնի, ես կարծում եմ, որ Հայաստանում կգտնվեն բազմաթիվ մարդիկ, որ կսկսեն վիճարկել այդ պրոցեսը»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս