Նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ապրլի 25-ից հետո ՀՅԴ-ն հայտնվելու է ԲՀԿ-ի կարգավիճակում:
«Ինչո՞ւ, օրինակ, առաջին նախագահը շատ քիչ քննադատեց իշխանություններին այդ հարձակման համար, որովհետև ժամանակին նա համարյա նույնն է արել Դաշնակցության հանդեպ: Մի օր արթնացանք ու տեսանք, որ ՀՅԴ-ն ընդհանրապես «չարիք» է, և այլն»:
Հարցին՝ կարո՞ղ են այս իրավիճակում նոր ուժեր ի հայտ գալ, Ա.Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Ո՞նց կարող են նոր ուժեր իր հայտ գալ: Բաղրամյան 26-ը հիմա պետք է հայտարարություն տա՞, որ պահանջվում է ըննդիմություն, խնդրում ենք աշխատանքի ներկայանալ, պատրաստ լինել, որ այդ ընդդիմադիր գործունեության արդյուքնում կորցնելու եք կյանքը, պատի
Փաստ է, որ Սերժ Սարգսյանը չի կարող համախմբել Հայաստանը, Արցախը և Սփյուռքը համահայկական հռչակագրի շուրջ: Այս կարծիքին է նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյան, որն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, թե ՀՀ նախագահը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին որպես «չարիք», որը թույլ չի տալիս, որ համազգային համախմբում ունենալ, բայց իրականում, բոլորը հասկանում են, որ Հայաստանում ձևավորվել է անտոգանիզմ հանրության և իշխող ուժի միջև, և այդ անտոգանիզմի պատճառն այն է, որ հանրությունն արդեն հասկանում է և ընդունում է, որ Հայաստանում իշխանությունն արդեն յուրացված է:
Որքանո՞վ է հավանական, որ ԲՀԿ-ն վերստին կոալիցիա կազմի գործող իշխանությունների հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե եռյակ գոյություն չունի, ինչպես նաև այն, որ Գագիկ Ծառուկյանի ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «Սրտիս պարքտը» վերնագրով հրապարակված հոդվածը բացասական արձագանքների արժանացավ ԲՀԿ-ական պատգամավորների կողմից:
«Եռյակը շատ վաղուց գոյություն չունի: Եռյակը գոյություն չուներ դեռ այն ժամանակվանից, երբ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն «անկախ», իր սեփական հանրահավաքներն էր կազմակերպում Երևանում, Գյումրիում և Հայաստանի այլ մարզերում, կամ իր սեփական տեսակետն էր հայտնում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պահով: Այսինքն՝ եռյակը դե ֆակտո այդ ժամանակվանից գոյություն չուներ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի փետրվարի […]
«Այն, ինչ տեղի ունեցավ, դա Գագիկ Ծառուկյանի պարտությունն էր: Կապ չունի՝ ինքը հիմա ինչպես է մեկնաբանում այդ ամենը՝ հայտարարելով, որ ինքը չի ցանկանա ժողովրդի արյուն թափել, ժողովրդի արյան միջոցով գալ իշխանության, բայց դա չի փոխում այն իրավիճակը, որը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո: Սա շեշտակի հարված էր և՛ ԲՀԿ-ին, և՛ ընդհանրապես ընդդիմադիր դաշտին: Սա հիասթափություն առաջացրեց շատերի մոտ, և, առավել ևս, ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակության տարբեր շերտերի մոտ»,- ասում է քաղաքագետը:
Արդեն մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև եղել է համաձայնություն, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը պետք է դառնար նախագահ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱԺ նախագահ.
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար շատ նորմալ է, երբ Հանրապետության առաջին և երրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, գոնե պահպանում են կոռեկտությունը և հարաբերվում են գոնե նամակագրական տեսքով: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջին և երրորդ նախագահների վերջին բաց նամակագրությանը՝ քաղաքագետը միաժամանակ նշեց, որ նորմալ չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նախ առաջարկում է հանդիպել, հետո մերժում է երրորդ նախագահի՝ հանդիպելու պատրաստակամությունը.
Ինչ իրադարձություն էլ տեղի ունենա քաղաքական կյանքում, ինչ պատմական իրադարձությունների մեջ էլ լինի յուրաքանչյուր պետություն, բավական է դուրս գալ փողոց, մոտենալ պատահական մարդու և հարցնել՝ դու երջանի՞կ ես քո սեփական երկրում, և դուք կստանաք ճշգրիտ պատասխանը, որը կբնութագրի այն իրականությունը, որի մեջ է այդ մարդը:
Նրա խոսքով՝ անկիրթ մեծամասնությունը ձևավորում է անկիրթ իրականություն, անկիրթ միջավայր և այդ անկրթությանը, այդ իրավիճակին հարիր կամ հատուկ որոշակի մթնոլորտ և հարաբերությունների տեսակ է առաջարկում, որի մեջ կարող է խորտակվել և՛ մշակույթը, և՛ քաղաքականությունը, և՛ միջմարդկային հարաբերությունները:
ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը կարծում է՝ Հայաստանում քաղաքական կյանքը բաժանված չէ ամբողջական կյանքից: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս ազատել քաղաքական դաշտը ոչ քաղաքական, մարգինալ ուժերից, Ա.Արշակյանն ասաց, որ ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունքներ պետք է ունենա՝ կարողանա ընտրել և ընտրվել:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրել էր հավաք-ասուլիս: Հավաքից առաջ 168.am-ը քաղաքացիների հետ զրուցեց ներքաղաքական վերջին զարգացումների մասին:
«Եռյակն է իրենից դուրս եկել, ինքը եռյակից դուրս չի եկել, եռյակն ինքն իրեն պառակտել է, Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ հավատարիմ մնաց իր խոսքին»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ սպասում էր նա արդյոք, որ Ր. Հովհաննիսյանը դուրս կգար ոչ իշխանական եռյակի կազմից, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Երևի նստել՝ խոսել են, գողական հարթության վրա, որ պետք է մենք իրար չվիրավորենք, մենք լավ ընկերներ ենք եղել: Եվ ընդամենը գողական այդ «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել: Ոչ մեկը տեղյակ չէ՝ ինչ կատարվեց: Հնարավոր է նաև, որ վախեցրած լինեն, որ կարող է՝ տնով, տեղով, ազգությամբ վերացնեն, որ քաղաքականությամբ զբաղվի, սա էլ է հնարավոր»:
Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ անցյալ կիրակի օրը շատ ուրախ օր էր իր համար. «Որովհետև առաջին անգամ էր, որ եռյակ կոչվող երեք ուժերի համագործակցությունը վերջապես կոնսենսուսով ունեցավ որոշում: Իրար աչքերի մեջ նայեցինք, ձեռք սեղմեցինք, իրար սխալները ներեցեինք և ասացինք, որ ժողովուրդը պահանջում է միասնություն, և մենք պետք է փետրվարի 20-ին արցախյան պայքարի այս տարեդարձին բոլորով հավաքվենք այստեղ այս ժամին: Հրաշք: Մնացածը չեմ մեկնաբանելու, և ինձ մոտ որևէ չարություն չկա, բայց ուզում եմ ասեմ, որ դուք էլ իմանաք, որ անցյալ կիրակի ինձ համար հրաշալի օր էր»:
Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ինքն այդ օրը լինելու է Չինարիում, ուստի չի մասնակցելու: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» մյուս ներկայացուցիչներին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե նրանք, ովքեր Երևանում են լինելու, երևի կմասնակցեն:
Ազատության հրապարակում կազմակերպված ասուլիս-հավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի: Նրա խոսքով՝ իրենք մեկ տարի շարունակ պայքարել են եռյակի ուժերի հետ, բայց այսօր նրանք այդպես էլ չեկան Ազատության հրապարակ, ինքը մենակ է այնտեղ կանգնած, այն դեպքում, երբ, ըստ նրա՝ կիարկի օրը եռյակի առաջնորդները պայմանավորվել են մյուս երկու ուժերը ևս պետք է լինեն Ազատության հրապարակում:
Այսօրվա ասուլիսի ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած հոդվածին, որը վերաբերում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ասաց. «Ես այդպիսի սկզբունք ունեմ՝ այդ անձի գորոծողությունները կամ հայտարարությունները չեմ մեկնաբանում»:
«Մենք չէինք նախատեսել, որ այսպես միանգամից հրապարակայնորեն հանդես կգանք, այս ֆորսմաժորային իրավիճակը մեզ պարտադրեց անպայման հանդես գալ և ներակայանալ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ` խոսելով մտավորկանաների կողմից հրապարակված հայտարարության մասին՝ նման տեսակետ հայտնեց Ազատ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Երեկ մի խումբ մտավորականներ հայտարարություն էին տարածել, որով հայտնել էին իրենց մտահոգությունը երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այդ հայտարարության տակ ստորագրել են Ազատ Եղիազարյանը (Բանասիրական գիտությունների թեկնածու), Կարինե Դանիելյանը (Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Թաթուլ Մանասերյանը (Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Ֆերդինանդ Առաքելյանը (Քանդակագործ), Բենիամին Միրզոյանը (Պրոֆեսոր, Հայրենական Մեծ պատերազմի վետերան), Արմեն Հովսեփյանը (Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի […]
«Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ այդ ՀՅԴ ներկայացուցիչները ո՞ր պահից սկսած են ձեռնամուխ եղել ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի մամլո խոսնակի դերակատարումն իրականացնելուն, որովհետև, եթե 2 կուսակցությունների առաջնորդները հանդիպեին, այդ մասին պաշտոնապես կհաստատվեր այդ 2 կուսակցությունների համապատասխան գործիչների կողմից, և կներկայացվեր օրակարգը: Քանի որ այդ երկու կուսակցությունների ներկայացուցիչները պաշտոնական այդ հանդիպման մասին չեն հաստատել, ապա նման հանդիպում պաշտոնապես չի եղել: Իսկ իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, դա ոչ ոք չի կարող ասել, դա կարող են ասել միայն այն մարդիկ, որոնք հանդիպել են»:
Հրապարակախոս Սարգիս Հացպանյանն այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությանը, հիշեցրեց նախկինում հնչեցրած իր այն հայտարարությունը, որ՝ «եթե Գագիկ Ծառուկյանը իր կյանքի մի րոպեն ընդդիմադիր դառնա, այդ րոպեին հաջորդող առաջին ժամում ինքը բոմժ կդառնա»:
«Գագիկ Ծառուկյանինն ընդդիմություն հորջորջելը անհեթեթության գագաթնակետն է: Ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց: Կա՛մ իրենք անմեղսունակ են, կա՛մ իրենց անմեղսունակի տեղ են դնում: Գ.Ծառուկյանին ուզում էին վիրավորելով ու նսեմացնելով դուրս հանել այս համակարգից, որը հարիր է այս իշխանություններին, նրանք միայն այդ ձևը գիտեն, այլ քաղաքակիրթ ձև չգիտեն, որ կարողանան անել»:
Խոսելով արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելու մասին՝ Լ. Մարտիրոսյանը նշեց, որ 100-ամյակի նախօրյակին, երբ որևէ քայլ չկա թուրքական կողմից, ՀՀ նախագահն ուրիշ ելք չուներ, քան հետ կանչելու այդ արձանագրությունները. «Թեև դա չի բացառում, որ ապագայում այսպիսի գործընթաց նախաձեռնել հնարավոր չի լինելու: Եթե անհրաժեշտություն լինի, այսպիսի արձանագրություններ կարելի է նորից ստորագրել»:
«Ընդգծվեց այն կարմիր գիծը, որը խորհուրդ չի տրվում խախտել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր ուժերին, քանի որ դա հղի է բավականին կանխատեսելի բացասական հետևանքներով, որի օրինակը մարտի 1-ի դեպքերն էին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների մասին՝ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Ես հիասթափված չեմ: Մեր ժողովուրդը թող չհիասթափվի այսպիսի բաներից, նախ չպետք է ոգևորվի ի սկզբանե, որ հետո էլ հիասթափվի, այդ էր պակաս, այսպիսի բաներից հիասթափվի մեր ժողովուրդը»:
«Բոլոր համանման ելևէջները, որոնք ի վիճակի են մեծ զանգվածներ ներառել և հասարակության մեջ առաջացնել ճաքեր, կրում են քաղաքական բնույթ: Այդ տեսակետից կարելի է ասել՝ ալիք եղավ հասարակության մեջ, որը ցույց տվեց, որ մեր ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ այնքան էլ կարգին չէ, և պայթյունավտանգ վիճակը ոչ միայն արտաքինից է մեր երկրին շրջափակել, այլև ներսում գոյություն ունի՝ զգալի մասով արտաքինի ճնշման արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը:
Հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից ետ կանչելը սպասված քայլ էր, որովհետև այդ քայլի մասին նախապես հայտարարվել էր, դրանից հետո անցել էր որոշակի ժամանակ, և, կարծես թե, Հայաստանի իշխանությունները որևէ առարկություն չէին լսել դրա անթույլատրելիության մասին: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարեց անցյալ տարի՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ:
«Ես լրագրողներին մի քանի անգամ խնդրել եմ՝ ինձ այդպիսի հարցեր չտալ, եթե որևէ մարդ մեղադրվում է հանցագործության մեջ, ճիշտ չէ նրա մասին հարցեր տալ այլ ոլորտներից, դուք չեք կարող ինձ հարցնել՝ Գիմլերն ինչպիսի երաժշտություն էր սիրում, Գիմլերը, նախևառաջ, մարդկանց ոչնչացման հեղինակ է»,- այսօրվա ասուլիսում՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Ռոբերտ Քոչարայանի դերակատարության վերաբերյալ այս վերջին զարագացումների ֆոնին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: