Վաղ առավոտից հայերը բողոքի ակցիաներ են կազմակերպել Եվրոպայի տարբեր երկրներում։ Համբուրգից բացի, մեր հայրենակիցները բողոքի ակցիա են անցկացրել նաև Ֆրանսիա-Բելգիա սահմանում։ Հարյուրավոր ավտոմեքենաներ փակել էին երկկողմ երթևեկությունը։ Նրանք պահանջում էին Եվրոպական միության երկրներից առավել կոշտ քայլերի դիմել ագրեսոր երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Նրանք պահանջում էին, որպեսզի պետական հեռուստաընկերությունների լրագրողները գան և լուսաբանեն կատարվողը: Ֆրասիայից լրագրող եկավ, իսկ Բելգիայից՝ ոչ:
Արզնիում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքին անհրաժեշտ է սնունդ և հագուստ: «Մեզ պարսկահայերի ընտանիք է օգնել, բերել այստեղ, որ ապրենք, մինչև պատերազմը վերջանա, ինչի համար իրենց շատ շնորհակալ եմ: Այս պահին, ճիշտ ասած, սննդի և հագուստի կարիք ունենք: 9 հոգով ենք, 5 երեխա կա՝ 2-13 տարեկան: Ինձ հետ նաև սկեսրոջս քրոջ թոռն է: Ստեփանակերտում մեր տան վնասը, իմ տեղեկությամբ, մեծ չէ, պատուհաններն են վնասվել, բայց հիմա ամենակարևորը խաղաղությունն է: Հաղթենք ու վերջ դնենք այս ամենին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Մովսեսյանը:
«Բավականին ծանր է վիճակը՝ կապված պատերազմական իրավիճակի և համավարակի տարածման հետ: Սրա վերաբերյալ Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի ուղերձում առանձին նշվել է, որ անհրաժեշտ է կասեցնել պատերազմը, քանի որ դրա հետևանքով համավարակն ավելի է տարածվում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը՝ փոխանցելով, որ խնդրի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը՝ նշելով, որ պետք է դադարեցնել կրակը, որովհետև դա ծանրացնում է առողջապահական համակարգի վիճակը:
«Ցավոք, պետք է նշեմ, որ վերջին օրերին մենք ունենում ենք կորոնավիրուսային վարակվածության ռեկորդային թվեր: Եթե հունիսին ամեն օր գրանցվում էր մոտ 700 դեպք, վերջին օրերին ունենք ռեկորդային աճ, որը, իհարկե, կապված է նաև պատերազմական իրավիճակով, քանի որ տեսնում ենք՝ ամեն օր մարդկանց կուտակումներ են լինում, թե՛ դրսում, թե՛ փոխադրամիջոցներում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ հոկտեմբերի 11-ին կոչ էր արել Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին՝ ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու կոչ էր արել:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկան ահաբեկիչներ:
«Բնակվում ենք հայրենակիցներից մեկի տանը, տեղափոխվել ենք Բերձորից՝ մորս, տատիկիս և երկու ամսական բալիկիս հետ միասին: Ամուսինս եղբորս հետ միասին պաշտպանում է մեր Հայրենիքը: Հրթիռակոծության ժամանակ միայն հասցրել եմ երեխայիս վերցնել ու դուրս գալ, ինձ համար կարևորը երեխան էր, էլ ոչինչ չհասցրեցի անել՝ ոչ մի փաստաթուղթ, իր չեմ կարողացել ինձ հետ բերել: Մայրս՝ սոցիալական քարտը, իսկ տատիկս էլ՝ անձնագիրն է կարողացել վերցնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
«Արաբական աշխարհն ընդհանուր առմամբ և՛ մամուլում, և՛ պաշտոնական արձագանքներում բավականին թիրախավորված, հասցեագրված քննադատություններ է հնչեցնում, առաջին հերթին՝ Թուրքիայի հասցեին, և դա հասկանալի է: Նրանք արդեն պաշտոնապես հայտարարում են, որ ոչ թե Իսրայելն է իրենց համար ամենալուրջ սպառնալիքը, այլ առաջին հերթին՝ Թուրքիան, և այս տեսանկյունից տրամաբանված է իրենց մոտեցումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Օրբելի կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը՝ շեշտելով, որ Սիրիայի նախագահը հստակ մեսիջ ուղարկեց, որ Արցախի դեմ ռազմական գործողությունների նախաձեռնող, հրահրող կողմը Թուրքիան է:
«Ծրագիրը հաջողություն կունենա, քանի որ ճիշտ ժամանակն է՝ արաբներն ատելով ատում են թուրքին: Բայց իրենք առաջինը քայլ չեն անի, Հայաստանի և Արցախի իշխանությունները քայլ պիտի անեն: Մենք՝ տեղի հայերս, թիկունքից ենք աշխատում: Ես անձամբ շոշափեցի Սիրիայի հանրային կարծիքը, մարդիկ համաձայն են: Նման լուրջ նպատակի համար ուղղակի աշխատանք է տարվում: Եթե մտադիր են ձեռնարկել, Աստված առաջ, Սիրիայից սկսենք, կհաջորդի Լիբանանը»,- հավելեց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը:
Թերեզա Պողոսյանը, ով իր տանն ընդունել է Շուշիի իր համաքաղաքացիների անչափահաս երեխաների, այս պահին օգնության կարիք ունի:
Օրեր առաջ հայտարարվեց, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպական Կոնվենցիայի Կենտրոնում ժամը 09:00-ին տեղի կունենա բանավեճ, որի ժամանակ Եվրոպական Միության անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև Արցախյան վերջին զարգացումները:
Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում հոկտեմբերի 9-ի` ժամը 11-ի դրությամբ, շարունակվում են հայտնաբերվել աղիքային հիվանդության նոր դեպքեր, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
Հոկտեմբերի 8-ին Կառավարության որոշմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
«Արցախի պաշտպանության կոմիտեն Ազգային ժողով և Կառավարություն է ներկայացրել մի շարք առաջարկներ, և առաջինը հետևյալն է. եթե Հայաստանը և Արցախը դիմում են միջազգային հանրությանը, թե՝ ճանաչե՛ք Արցախի Հանրապետության անկախությունը, ապա առաջին քայլը մենք պետք է անենք»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հայտնելով, որ իրենք ժամանակին մշակել են իրավական փաթեթ, որով հիմնավորվում է, թե ինչու է Արցախի Հանրապետությունը ձևավորվել լեգիտիմ ճանապարհով՝ ԽՍՀՄ օրենքներին և միջազգային նորմերին համապատասխան: Իսկ սա հիմք կհանդիսանա մի շարք երկրների համար:
«Չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ անմարդկային այս հարձակումը: Բոլոր խոշոր, հատկապես եվրոպական պետությունները չպետք է սահմանափակվեն միայն հայտարարություն անելով: Անհրաժեշտ է իրապես օգնել Հայաստանին ու Արցախին: Մեծ երկրները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Չինաստանը, կարող են իսկապես կանգնեցնել Էրդողանի ու Ալիևի խենթությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր (Պետրոս) Ջամբազյանը (Peter Jam):
«Մեր թշնամու ագրեսիան, ահաբեկչական ցեղասպան գործողություններն արդեն իրենց ազդեցությունը թողնում են տարածաշրջանային գործընթացների վրա, և որքան խորանա պատերազմական վիճակը՝ այնքան ունենալու է տարածաշրջանային, անգամ գլոբալ բնույթ»,- ասուլիսի ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ շեշտելով, որ մենք այսօր արդեն ականատես ենք լինում մի գործընթացի, երբ հակամարտությունն ամեն օր անկառավարելի է դառնում միջազգային դերակատարների կողմից: Դրա վառ ապացույցն այն ակտիվ միջնորդական ջանքերն են, որոնք առնվազն վերջին 2-3 օրերին փորձում են կանգնեցնել պատերազմական գործողությունը, սակայն, առայժմ ապարդյուն:
Գերմանիայի Հեսսեն երկրամասի Հանաու քաղաքի և նրա շրջակա փոքր քաղաքներում բնակվող հայերը, մինչ համայնքը կհավաքեր անհրաժեշտ գումարը, Հայոց անպարտ բանակին օգնելու նպատակով 5900 եվրո են հավաքել ու փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Գերմանաբնակ մեր հայրենակից Գոռ Մարգարյանի փոխանցմամբ՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ ևս ուղարկել են՝ քնապարկեր, դեղորայք, տաք հագուստ:
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են, ուստի Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):
Գուսան Հայկազունը երկու նոր երգ է գրել, որոնցից մեկն ուղղված է Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին՝ թալիշներին, ուդերին, եզդիներին: Նրանց կոչ է անում ազատագրել իրենց ու տարածաշրջանն ագրեսոր Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայից:
Իսրայելի հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ Իսրայելից պահանջելով Ադրբեջանին զենք չվաճառել՝ շեշտելով, որ այդ զենքն ուղղվում է Արցախի խաղաղ բնակչության դեմ, ավելին, վաղ թե ուշ վաճառված անօդաչուները սավառնելու են նաև Թել Ավիվի երկնքում:
«Իրականում այո, թուրք զինվորական երևում էր լուսանկարում: Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը այցելել էր Գյանջա՝ Գանձակ, և նրա կողքին երևում էր Թուրքիայի զինված ուժերի տարբերանշանով զինվորական, ինչը հերթական փաստացի ապացույցն է, որ Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանի տարածքում են և ամբողջությամբ ներգրավված են ռազմական գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Ստամբուլում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ազգայնամոլական խմբավորումները Ադրբեջանի դրոշներով ավտոերթեր են կազմակերպել հայերով բնակեցված մի քանի թաղամասերում:
«Ադրբեջանում, բացի վարձկաններից, հիմնականում առաջնագիծ են տանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ թալիշներ, լեզգիներ, ավարներ և այլք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ:
«Այն անհատական գանգատները, որ ներկայացվում են 2010թ, ինչպես նաև 2016 թվականից՝ բոլորն էլ պատկերացնում էին, որ սա, ի վերջո, բերելու է միջպետական գանգատի»,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Աբսուրդն այն է, որ մշակույթ չունեցող, քոչվորի կյանք վարած մեր հարևան ժողովուրդը կարողանում է բարձր տեխնոլոգիաներով իրականացնել ճշգրիտ խոցումներ և պատճառել մեզ մեծ թվով զոհեր, իսկ մենք, որ մշակույթ ունենք ու զարգացած գիտություն ենք ունեցել խորհրդային ժամանակաշրջանում, այսօր, ըստ էության, հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ բարձր տեխնոլոգիաներն աշխատում են մեր դեմ, որովհետև խնդիրը միայն պատերազմը չէ, խնդիրը պատերազմի պատճառները, հետևանքները հասկանալն է, և դրանց արդյունքում՝ մեր ունեցած կորուստների վերլուծությունը:
«Այս պահին հաքերներն այդքան էլ ակտիվ չեն, որովհետև այն, ինչ կարողացան՝ արեցին հուլիսին Տավուշի դեպքերի ժամանակ: Իսկ անձնական տվյալների արտահոսք լինում է Հայաստանից, հրապարակում են տեխնիկայի շարժը, Արցախից դեպի Հայաստան շարժվող քաղաքացիների վերաբերյալ ինֆորմացիա, թե ով որտեղից է շարժվում, ինչպես նաև հրապարակում են զինծառայողների հեռախոսահամարներ, թե լուրեր չունեն և այլն, ու դու նույնպես, ինչ-որ հնարավորություններ է ստեղծում հակառակորդի համար»,- «Մեդիա կենտրոնում» մամլո ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:
Պահեստազորի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից Արա Մուրադյանը զինակից մյուս ընկերների հետ սեպտեմբերի 27-ից զենքի տիրապետման դասընթաց է անցկացնում «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությունում:
Հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից։ Այս մասին տեղեկացնում է Эхо Москвы ռադիոկայանը։ Ինչպես գրում է «Зеркало» ինտերնետ հրատարակչությունը, ֆիլմը հանելու հարցում միջոցներ է ձեռնարկել ՌԴ Մշակույթի նախարարությունը։ Ֆիլմը նույնիսկ չի հիշատակվում կինոփառատոնի կայքում, չնայած, ինչպես ցույց է տալիս Google-ի արխիվը, նախկինում այն այնտեղ եղել է։ Միևնույն ժամանակ, մրցույթի հիմնական ծրագրում ներառվել է ադրբեջանցի ռեժիսոր Իսմայիլ Սաֆարլիի «Ձկնորսի աղջիկը» ֆիլմը։
Մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան հարվածել է նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությանը. ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում: