Վանի թագավորություն, Հայաստան, հարսնացու, ավանդույթ, խաչ, Էրեբունի, հարսի զգեստ, պաշտամունք
Կակազող մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում ասել, բայց դժվարանում են արտաբերել իրենց խոսքը։ Որո՞նք են պատճառները, ովքե՞ր են բախվում այս խնդրին։ Այս մասին 168 TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք լոգոպեդ Մերի Շաբոյանի հետ։
«Արուսի ձայնը հնչեղ է մեր տաճարների զանգերի նման, ջինջ ու անապական է մեր լեռնային զուլալ աղբյուրների նման։ Նրա երգը հայեցի է մեր հնամենի մայրենիի նման»,- այսպես է բնութագրել ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը «Նազանի» անսամբլի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանին, ում հետ զրուցել ենք անցած ճանապարհի, բացթողումների ու ձեռքբերումների մասին։
Բուլինգ նկատվում է դպրոցական երեխաների մոտ։ Ագրեսորը փնտրում է իր զոհին, վերջինս էլ ենթարկվում է նրան։ Բուլինգի տեսակների, պատճառների ու ելքերի մասին 168 TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։
Նոր գաղտնուղի՝ Բջնիի ամրոցում, Բաղաբերդում՝ կավե կարաս՝ լի ցորենով, և նոր պարիսպ՝ Զվարթնոցի տաճարում։ Հնագետների կողմից կատարված պեղումների և դրանց արդյունքների մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք հնագետ Ավետիս Գրիգորյանի հետ։
Մաշկային բարորակ գոյացությունների առաջացման պատճառների, դրանցից ձերբազատվելու մասին զրուցել ենք վիրաբույժ Հրաչյա Ալեքսանյանի հետ։
Լնդային հիվանդությունն առաջանում է, երբ ատամները շրջապատող և պահող հյուսվածքը՝ լինդը, բորբոքվում է: Պատճառների մասին զրուցել ենք ստոմատոլոգ, հանրային առողջության մասնագետ Մարինե Մկրտչյանի հետ։
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում սեռական առողջության մասին զրուցել ենք «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» սեքսոպաթոլոգ, ՀՀ ԱՆ սեքսոպաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյանի հետ։
Միության հիմնադիր Աբրահամ վարդապետի հետ միասին երիտասարդներ էինք, ու սա առիթ դարձավ, որ ես խորանամ Մոմիկի ստեղծագործության մեջ։ Համատեղ կազմակերպեցինք Նորավանքի վերաօծման հանդիսությունների մի մասը, և 1999թ․ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը եկավ, մասնակցեց։
Ե՞րբ է հիշողությունը վատանում, ի՞նչ պետք է անել՝ այն լավացնելու համար, ինչո՞ւ է զարգանում Ալցհեյմեր հիվանդությունը, այս և այլ հարցերի մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք նյարդաբան Սոֆիյա Խաչատուրյանի հետ։
Կամուրջների դեպքում ամենավտանգավորը նույն հաճախակիությունն է, որն ազդում է։ Օրինակ, կամրջով զինվորների անցնելու դեպքում «Ազա՛տ» հրամանն են տալիս, որ ոտքերը նույն ռիթմով չխփեն, չդոփեն։
Ամենավտանգավորը և հաճախ հանդիպողը ջրազրկումն է, սակայն կարող են լինել համակարգային բարդություններ, ինչպես, օրինակ, որոշ ինֆեկցիաների դեպքում բնորոշ է երիկամների վնասումը։
Ինչպե՞ս են ձևավորվում քարանձավները, ո՞ր տեսակն է միայն Հայաստանում, ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ այս վայրերը զբոսաշրջային կենտրոններ դարձնելու առումով։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք քարանձավագետ Սմբատ Դավթյանի հետ։
Խալերը կարող են տարիներով անվնաս մնալ, սակայն երբեմն փոքր փոփոխությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ։ Ո՞ր խալերին է պետք ուշադրություն դարձնել, ի՞նչ դեր ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք մաշկաբան Էդգար Ադիլխանյանի հետ։
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք Հանրային ռադիոյի «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, հանրապետության ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ։
Վիրաբուժական ինչպիսի՞ միջամտություններ են աբդոմինոպլաստիկան և լիպոսակցիան, ո՞ր դեպքում են կատարվում։ Այս մասին զրուցել ենք պլաստիկ վիրաբույժ Դավիթ Մախսուդյանի հետ։
«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում վերականգնող ճարտարապետ Արա Զարյանի հետ զրուցել ենք «Սյունյանց աշխարհի բերդերը» գրքի, Հառիճավանք վանական համալիրի Սբ․ Աստվածածին եկեղեցու մուտքի վերնամասում գտնվող որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման ու մաքրման աշխատանքների մասին։
Միայն հիշողության կորուստ ունենալը չի նշանակում, որ անձն ունի դեմենցիա, թեև դա հաճախ հիվանդության վաղ նշաններից մեկն է: Հիվանդության զարգացման պատճառների մասին զրուցել ենք հոգեբույժ, հոգեթերապևտ Կարեն Ասլանյանի հետ։
«Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք ծանրամարտի վարպետների համաշխարհային խաղերի և Եվրոպայի չեմպիոն Վահրամ Խուդոյանի հետ, ով այս հաջողություններին հասել է 62 տարեկանից սկսած։
Վահանաձև գեղձի խնդիրներն ազդում են օրգանիզմի նյութափոխանակության գրեթե բոլոր կենսականորեն կարևոր օղակների վրա:
Թմրանյութերի, դրանց վտանգավորության մասին զրուցել ենք նարկոլոգ, «Կախվածություններ և հանրային առողջություն» ՀԿ նախագահ Աննա Ասատրյանի հետ։
Սնվելը մարդու առաջնային պահանջմունքն է, իսկ խոհարարությունը՝ մի մասնագիտություն, որն անմիջականորեն կապված է մարդու կյանքի և առողջության հետ: Բայց արդյո՞ք միայն պրակտիկ փորձը բավարար է լավ խոհարար լինելու համար, և ի՞նչ ռեակցիաներ են կատարվում այն սննդի հետ, որն ամեն օր հայտնվում է մեր սեղանին:
2026թ․ մայիսի 20-ին և 21-ին հայոց եռագույնը ծածանվեց աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթին (8848 մ)։ Առաքելությունն իրականացնողներից մեկը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն էր։ Նրա հետ զրուցել ենք ճանապարհին հանդիպած խոչընդոտների, դրանք հաղթահարելու, լեռնագնացության մասին։
Ճարպակալման, առողջ կերպով կիլոգրամներ կորցնելու մասին զրուցել ենք գաստրոէնտերոլոգ, լյարդաբան, դիետոլոգ Ինեսա Խաչատրյանի հետ։
Համբարձումյանը շատ պահանջկոտ էր՝ զայրացնել բառը ճիշտ օգտագործեցիք։ Կզայրացնի երևի այն, որ առաջվա նման այդքան նվիրված մարդիկ հիմա չեն աշխատում։ Նա 16 ժամ աշխատում էր, ու մյուս աստղագետներն էլ իրենց թույլ չէին տալիս ավելի պակաս աշխատել։
Կիստան և ֆիբրոադենոման կրծքագեղձում շոշափվող ամենատարածված բարորակ (ոչ քաղցկեղային) գոյացություններն են։ Ինչո՞ւ են առաջանում, որքանո՞վ են վտանգավոր, ե՞րբ պետք է վիրահատել։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Արտյոմ Սիմոնյանի հետ։
Ձայնալարերի, դրանք պահպանելու հիգիենայի և հնարավոր բարդությունների մասին զրուցել ենք ֆոնիատոր, քիթ-կոկորդ-ականջաբան Էլյա Մուրադյանի հետ։
«Ամենամեծ երազանքս է՝ անել այնպիսի բան, որը կփոխի մարդկանց կյանքը, կլավացնի»,- ասում է ԵՊՀ Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Միքայել Գինովյանը, ում հետ զրուցել ենք կենսաբանության, քաղցկեղի բուժման համար կատարվող կարևոր հետազոտության և այլ հարցերի շուրջ։
Վիտամին D-ն կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար։ Այն կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, լավացնում իմունային համակարգը։ Կարևոր է մկանների, ատամների և ոսկորների համար: Մանրամասների մասին զրուցել ենք կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյանի հետ։
Հեպատիտ C-ն վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում ընթանում է անախտանիշ։ Հանգեցնում է լյարդի ախտահարմանը, արդյունքում զարգանում է լյարդի ցիռոզ, լյարդի քաղցկեղ։ Վարակման երեք ուղի կա` արյունային, սեռական ճանապարհ և հիվանդ մորից պտղի փոխանցումը։ Այս մասին 168TV-ի հետ զրույցում ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հրանտ Բաբայանը։