Հուլիսի 7-ին ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից մայրաքաղաքի մի շարք փողոցներում իրականացվում է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունը իջեցվում է 60 կմժ-ի։
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի մասով ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որն ավելի ուշ ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ հետաքննություն իրականացնելու համար:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հուլիսի 17-ին ավելի քան 3 ժամ տևած նիստի արդյունքում կառավարման խորհրդի 26 անդամից 22-ը փակ գաղտնի քվեարկությամբ իր ձայնը տվեց հօգուտ համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի:
4-րդ գյուղում վարձով բնակվող ընտանիքն աջակցության կարիք ունի: Ցանկանում են գտնել բարվոք բնակարան․ 1, 3, 12 տարեկան երեխաներն ունեն սննդի կարիք:
Հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում Զորաց քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանի տարածքում կատարվել են չափագրության աշխատանքներ:
«Ամուսինս օրավարձով է աշխատում: Ինչ աշխատանք լինում է՝ կատարում է, բայց հիմնականում դրանք ֆերմայի հետ են կապված լինում: Ես կենսաբան-մանկավարժ եմ՝ մագիստրոսի որակավորմամբ, մոտ 4 տարի մանկավարժ եմ աշխատել Վանաձորում, երկուսս էլ ծնունդով այնտեղից ենք: Հիմա նոր քիչ-քիչ մարզերը սկսում են շնչել, իսկ նախկինում այդպես չէր, դրա համար տեղափոխվեցինք Երևան: Ես դիմել էի սոցապ՝ «Այլ վայր» ծրագրի համար, բայց արհամարհական վերաբերմունքի արժանացանք: Կարող էին որևէ գյուղական վայրում բնակարան տրամադրել. շատ տներ կան՝ նայում ես, ողբալի վիճակում են, ոչ դուռը բացվել է, ոչ էլ հույս կա բացվելու: Կուզեի տրամադրեին, ամեն ամիս վճարեի, բայց իմանայի, որ վերջում դա ինձ է մնալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ինեսսա Հովհաննիսյանը:
Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներից, ովքեր, 5 ամիս է՝ Հայաստանում են, հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո մոտ 81 հոգի գնացել է Բագրատաշենի անցակետ: Նրանք այնտեղ են հուլիսի 30-ից:
Մայիսի 20-ին տեղեկություն եղավ այն մասին, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ Երկու ամիս է անցել, բայց արձանները գտնելու մասին որևէ լուր չկա:
«Politik.am» լրատվականը վարչապետից նամակ է ստացել, որում Նիկոլ Փաշինյանը կայքից պահանջում է հերքել իր պապի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի վերաբերյալ հոդվածում տեղ գտած ձևակերպումները։
«Ասում են՝ մենք էլ չունենք, ծախսեր կան, կվերջացնենք, նոր կտանք: Մի փոքր էլ կհամբերենք, որովհետև ասում են, թե դատական գործընթացում առաջընթաց կա: Հուսանք՝ լավ կլինի, եթե ոչ՝ մենք էլ երևի բողոքի ակցիա կազմակերպենք»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները:
«Օր օրի վիճակը վատանում է: Այսօր էլի Կրասնոդարում, Դոնի Ռոստովում, Չելյաբինսկում մեքենաները կանգնեցնում են ու առգրավում: Նույն ղազախական սցենարն է: Եթե մտել ես Մաքսային միություն, էլ ի՞նչ մաքսազերծում: Մաքսային միության անդամ լինելու իմաստն էլ ո՞րն է, եթե քո ժողովրդի ապրանքը չեն տանելու: Բազում տեսանյութերի շարքում նաև մեկը կա, որտեղ ոստիկանները զենքի սպառնալիքով վարորդին ու նրա երեխաներին հորդորել են մեքենայից դուրս գալ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Չափորոշիչներն իսկապես մտահոգության առիթ տվեցին, բայց ասեմ նաև, որ արձագանքները շատ բուռն էին ու զգացմունքային, մինչդեռ պահանջվում էր, որպեսզի ավելի տրամաբանված, հետևողական և բովանդակային լինեին: Մենք փոքր ազգ ենք, և ինչ-ինչ բաներ ընկալվեցին իբրև վտանգ՝ ազգային ինքնության և այլնի դեմ, դրա համար արձագանքը շատ բուռն եղավ: Իհարկե, դրա հիմքերը կային, բայց այդ զգացմունքային արձագանքը, թերևս, բնական էր, բայց երևի մի քիչ ավելի բուռն էր:
«Մարդիկ կան, որ գրանցվել են, տոմս են գնել, բայց երկու անգամ չի թռչել ինքնաթիռը, տեղափոխել են օգոստոսի մեջ: Մենք գիտեինք, որ սահմանները փակ են, բայց նախկինում երեք անգամ արձագանքել են ու մարդկանց տեղափոխել են, մտածում էինք, որ գանք այստեղ, մեզ էլ կօգնեն։ Հուլիսի 14-ին դեսպանատան աջակցությամբ 90 հոգանոց երկու ավտոբուս մեկնեց: Ես ցուցակում չկայի, չտարան: Արդեն մեզ դրսից էլ չեն կարողանում օգնել: Հիմա ուզում ենք, որ թույլ տան՝ գնանք ավտոբուսներով: Մարդիկ արդեն արևից վատանում են, մի քանի անգամ շտապօգնություն են կանչել»,- նշեց նա:
Ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող հայ շինարարները, ովքեր կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել կրկին մեկնել երկրից, խնդրի առջև են կանգնել։ Նրանք վստահեցնում են, որ Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ պատճառները տարբեր են:
Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով ավելի վաղ անդրադարձել էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի նշանակմանը՝ ընդգծելով, որ կուզեր Մեսչյանի խոսքը կտրուկ լինի, իրեն հարգեն, իր ասած խոսքը, և լսեն՝ որպես մասնագետի, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Մեսչյանը բավականաչափ կոշտություն ցուցաբերել է, սակայն դա բավարար չէ, նրա թիկունում պետք է կանգնած լինի քաղաքապետը, որովհետև դժվար խնդիրներ են լուծում:
Փակվել է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, որը 10 տարվա հեռուստատեսային կյանք ուներ։ Հաղորդաշարի թեման հայ երգն էր՝ սկսած միջնադարյան տաղերից՝ մինչև ժամանակակից հեղինակային երգեր:
ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Հակոբյանը, Աստղիկ Շահխությանը, Արփինե Հարությունյանը հուլիսի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի օտարված հողամասում նախատեսվող շինարարական աշխատանքների կասեցման վերաբերյալ նամակ էին ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, խիստ հիասթափվել են ստացած՝ «Այս հարցը նախագահի իրավասություններից դուրս է» պատասխանից:
«Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման ՀԿ նախագահ Սերգեյ Գրիգորյանը Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչների անունից հայտնել էր, որ երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր:
«Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման ՀԿ նախագահ Սերգեյ Գրիգորյանն ահազանգում է՝ Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչները երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր:
Հուլիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:
Նա նշեց, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում են բավականին լուրջ արդյունքներ, և դրանք կլինեն շոշափելի թե՛ պետության իրավական մեխանիզմների հարստացման, թե՛ հանրային իրազեկման բարձրացվածության տեսանկյունից:
«Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով մամուլի ասուլիս էր կազմակերպել, որի ժամանակ ներկայացվեց «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագիրը։
«7-8-9-րդ դասարանների ամբողջ գործնական նյութը խարսխված է գեղարվեստական գրականության վրա։ Միջառարկայական կապերի մատուցումը ավելի շատ ձևական բնույթ է կրում: Ծրագիր կազմելու համար փորձ ունեցող, ոլորտի առավել գիտակ մարդկանց պետք է ընդգրկել: Իմ մասին չէ խոսքը, առաջարկ լինի էլ՝ չեմ գնա, դա իմ գործը չեմ համարում, բայց պետք չէ արհամարհել գիտնականի կարծիքը: Հո դպրոցը միայն ուսուցչինը չէ: Ի՞նչ է նշանակում՝ հեռու պահեք գիտնականներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
34-ամյա Տաթևիկ Մաթևոսյանը կրծքագեղձում զարգացող չարորակ ուռուցքային հիվանդություն ունի: Հարազատների փոխանցմամբ՝ բուժման համար բավականին մեծ, մոտ 8 միլիոն դրամ գումար է անհրաժեշտ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը շարունակում է քննարկվել մասնագետների և հասարակության շրջանում: Թիրախում նաև հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններն են:
«ՀՀ կառավարությունը հրատապ պետք է ռուսների հետ բանակցի, որպեսզի հասկանա հակահայկական արշավի դրդապատճառները և կանգնեցնի Ռուսաստանում հայկական մեքենաներն առգրավելու գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը: