«Հադրութից դուրս ենք եկել սեպտեմբերի 27-ին. հասցրել եմ վերցնել անձնագիր, աշնանային մի քանի հագուստ, և վերջ: Չէինք պատկերացնում, որ Հադրութը հանձնելու ենք ու չենք վերադառնալու: Շատ եմ ցավում կատարվածի համար, կուզեի վերադառնալ մեր Հադրութը: Ափսոս էին այդքան տարածքները, այդքան գյուղերը… մարդիկ ամեն ինչ թողեցին ու դուրս եկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հադրութցի Մանեն:
«Ես Բերձորից դուրս եմ եկել հոկտեմբերի 20-ից, որովհետև որդիս վիրավորվել էր: Այս պահին բնակվում եմ Երևանում՝ ժամանակավոր կացարանում, ահավոր անորոշ վիճակում ենք: Բոլորս ենք ուզում գնալ մեր տուն, ոչ մեկի համար հաճելի չէ տունը թողնել, բայց սխալ են ներկայացնում, ասում են, թե Բերձորը մեզ է մնացել, բայց տեսանյութեր ենք տեսնում, երբ Հարկայինի շենքին ադրբեջանական դրոշ է: Չգիտեմ՝ դա դրել, հետո հանե՞լ են, թե ոնց է եղել: Ցավալին այն է, որ այս պահին ոչ մի կարգավիճակ չունենք: Ներկայացվում է, որ 51 համայնքն է անցել Ադրբեջանին, 3-ը՝ ոչ, բայց փաստացի այդպես չէ: Հիմա, եթե գնանք այնտեղ ապրելու, դա բոլոր առումներով վտանգավոր է:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահան Քերոբյանը նոյեմբերի 26-ին նշանակվեց Էկոնոմիկայի նախարար, իսկ երկու օր անց Հանրային հեռուստաընկերությունում տված հարցազրույցում խոսեց տնտեսությունը վերակենդանացնելու մասին՝ նշելով, որ շատ կարճ ժամանակահատվածում բեկում է լինելու:
«Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, հողատու» վանկարկումով քաղաքացիները փակել էին Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը: Նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է վարձով բնակարանների թանկ գնի պատճառը. և արդյո՞ք հիմքում այն է, որ այլևս ազատ բնակարաններ չկան, նա պատասխանեց, որ այո, կա նման խնդիր:
Մարտունու շրջանի Շեխեր գյուղի բնակիչ Անուշ Ամիրջանյանի ընտանիքը, որը ժամանակավոր բնակվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում, անհամբեր սպասում է այն օրվան, երբ վտանգները կհասցվեն մինիմալի, ու իրենք կկարողանան վերադառնալ Արցախ՝ բնակվելու:
«Այսօր տեսնում ենք խայտառակ մի բան. մեր քաղաքացիները գերի ընկած զինվորների ազատ արձակման կամ փոխանակման առումով դիմում են ոչ թե հայկական իշխանության ներկայացուցիչներին կամ ինստիտուտներին, այլ օտարերկրյա դեսպանատներին: Սա ուղղակի ասում է, որ մեզ մոտ այսօր քաղաքական ինստիտուտները ոչնչացված են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:
«Մեր զինվորական էլիտան ամենակայացածն էր ու գնահատվածը հասարակության կողմից, և բանակային էլիտայի ուղղակի արժեզրկումը և հետևողական ոչնչացումը տեղի ունեցավ: Հետևաբար, այն արդյունքը, որին ականատես եղանք, լրիվ կանխատեսելի էր և մտնում էր նոր ժամանակների պատերազմների վարման, հիբրիդային պատերազմի մեթոդաբանության մեջ: Եվ հարցը, որ պետք է տանք, այն էր՝ արդյոք սա պատահակա՞ն էր, թե՞ միտումնավոր: Իմ ենթադրությունն այն է, որ սա պատահական լինել չէր կարող, որովհետև չափազանց հետևողական իրականացվեց այս ընթացքը և բերեց այն ողբերգությանը, որի առջև մենք կանգնած ենք»,- նշեց ՀՀԿ անդամը:
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհվել է հետախույզ սպա Արման Բեկնազարյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնանկությունից առաջ ստորագրել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) գործունեությունը կասեցնելու հրամանն ու որպես նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ նշանակել է քոլեջի դասախոսներից վոկալիստ Արամ Սարգսյանին:
«Մեծ տղաս ժամկետային զինծառայող է, Արցախում է այս պահին, մյուս երեխաներս անչափահաս են՝ 16-ից մինչև 4 տարեկան են, ունեմ ևս 4 աղջիկ ու 3 տղա: Այս պահին կա հագուստի, սնունդի անհրաժեշտություն: Կարելի է ասել՝ օդի մեջ ենք հիմա, արդեն տան վարձ են ուզում, բայց գումար չունեմ: Մինչև մայիս ամիսն ինձ ժամանակ են տվել, տանտերը Ռուսաստանում է, գալու է, այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ է հնարավոր անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քարվաճառցի Մարիամ Օհանյանը:
Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ասելով, որ դիմում է իրավապահ մարմիններին՝ հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ահազանգում են՝ Զանգելանի և Կաշենի հանքահարստացման կոմբինատների չաշխատելու արդյունքում գործազուրկ դարձած համաքաղաքացիներին աշխատանքով ապահովելու և քաղաքում սոցիալական աղետը կանխելու նպատակով անհրաժեշտ է շատ արագ վերագործարկել Ալավերդու պղնձաձուլարանի գործունեությունը:
Ծնվել եմ Երևանում, բայց իմ ամբողջ գիտակից կյանքն ապրել եմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքում՝ Հռոմում, որն իմ տունն եմ համարում։ Ես, իհարկե, շատ եմ սիրում իմ ծննդավայրը, իմ նախնիների հողը, բայց ինձ լիարժեք եմ զգում միայն Իտալիայում։ Իսկ ընտանիքիս Իտալիա տեղափոխվելու հիմնական նպատակն այն է եղել, որ ինձ ավելի լավ ապագայով ապահովեն՝ թե՛ ուսանելու տեսանկյունից, թե՛ աշխատանքի: Անխոս, շատ բարդ որոշում է եղել սա, քանի որ իմ ամբողջ ընտանիքը շատ կապված է եղել Հայաստանի հետ։
«Արցախ գնացել են հոկտեմբերի 9-ին, ինքը հետախույզ էր, եղել է Ջաբրայիլում: Իրենց ՀՀ դիրքերից իջեցրել, նոր տարել են Արցախ: Սեպտեմբերի 28-ին տղայիս մահվան տարելիցն էր, եկավ Վայք, ու սեպտեմբերի 27-ին, երբ տղաներին տարան, ինքն այդ մի օրը հազիվ լուսացրեց, ամբողջ օրը ուշքն ու միտքը տղաներն էին, ասում էր՝ այս հյուրերը ե՞րբ են գնալու, որ ես գնամ, հասնեմ իմ ընկերներին: Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 11-ին, ոչ մի բան չի ասել, միայն հարցրել է, թե երեխաներն ինչպես են: 30-40 վայրկյան եմ խոսել, կարևորը՝ լսել եմ իր ձայնը, իմացել եմ, որ լավ է…»:
«Ապրում ենք բարեկամի տանը՝ ես, սկեսուրս ու 4 անչափահաս երեխաներս: 3 տղա ունեմ, 1 աղջիկ: Ամուսինս դիրքերում է: Շոր չունենք նորմալ, երեխաները դուրս գալու համար տաք հագուստ չունեն, ցրտել է, դուրս չեն կարողանում գալ: Պետք է վճարենք նաև կոմունալները, հետաքրքրվել ենք, ասել են, որ դրանք չվճարելու համար տարբերակ գտնել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լիանան:
«Ձվի թանկացման պատճառը դեֆիցիտն է: Խնդիրն այն է, որ ամռանը էժան էր ձուն, նոր ճտեր չբերեցին ֆաբրիկաները: Կարծում եմ՝ մինչև Սուրբ Զատիկ ձուն չի էժանանա, քանի որ քիչ են ճտերը, իսկ դրանք բերելուց հետո 5 ամիս անց նոր ածում են: Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե խոզի միսը նույնպես թանկացել է, դա այդպես չէ. գյուղացիները լաց են լինում, որովհետև 1700 դրամով են իրենցից վերցնում խոզի միսը, բայց խանութներում վաճառում են 2800 դրամով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Խաչատրյանը:
Մենք այսօր գտնվում ենք անորոշության և անտեր վիճակում: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նկատեց՝ հասկացանք, պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա, որ խնդիր ունենք այս պահին Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են, և իրենք առաջ են գալիս: Դա, մեղմ ասած, խայտառակություն է»,- ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է, իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:
Քաշաթաղն Ադրբեջանին հանձնելուց մի քանի օր առաջ Բերձոր քաղաքի ու Աղավնո գյուղի բնակիչներին անակնկալ կերպով տեղեկացրել են, որ համայնքներն անցնում են ադրբեջանցիների հսկողության ներքո։
«Ամուսինս եղել է Մատաղիսում, առաջին գծում: Սեպտեմբերի 27-ին գնացել է, ամսի 6-ին վիրավոր բերել են Երևան: Ծնկից ներքև կտրված են ոտքերը: Վարձով ապրում ենք Ջրվեժի Ա թաղամասում, ամսական վարձը 35.000 դրամ է: Պետությունից դեռ ոչ մի օգնություն չենք ստացել, ամուսինս թղթերը ներկայացրել է, ասել են՝ պրոթեզներիդ հարցը լուծվի, նոր կգաս: Այսպես ասած, ձգձգել են: Ճիշտն ասած՝ առաջին կարգ չեն ուզում տալ, հասկացրել են, որ 2-րդ կարգ կտան: Ամուսինս ասել է՝ էլ ինչպե՞ս պետք է լիներ, որ առաջին կարգ տայիք: Մի խոսքով՝ ասել են՝ սպասեք: Հիմա հաճախում է «Մուրացան» հիվանդանոց, վերականգնողական կենտրոն, ասել են, որ պրոթեզավորումն անվճար է լինելու, բայց դրան դեռ շատ կա, վերքերը պետք է լավանան, ցավ չլինի, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտիի կինը՝ Տաթևիկը:
«Մենք հիմա խաղաղապահների հետ միասին քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի հանենք ցուցանմուշները, որոնք փաթեթավորված և թաքցրած են եղել: Այս պահին միակ տարբերակը խաղաղապահների հետ համագործակցելով՝ դրանք հանելն է, ոչ մի այլ տարբերակ չկա: Մենք դիմել ենք բոլոր հեղինակավոր միջազգային կառույցներին: Դիմել եմ նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, և նրանք մեզ օգնել են այլ թանգարանների նմուշների, մշակութային արժեքների տարհանման հարցում: Ուղղակի Շուշին անկանխատեսելի, անսպասելի է եղել: Ընդհանրապես չենք մտածել, որ դեպքերն այսպես կդասավորվեին: Միայն գորգերի ցուցանմուշները, գեղանկարներ և թանկարժեք կահկարասի ենք հանել, այն էլ՝ հրետակոծության տակ»,- ասաց Լուսինե Ղարախանյանը:
Հաստատության տնօրենի արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ մինչև Երևանի Մշակույթի և Ջազ քոլեջների միաձուլման գործընթացը՝ նշանակվել է այլ ԺՊ, ում հետ կապված դժգոհություններ են եղել կոլեկտիվի կողմից, և արդյունքում, տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ վարչապետին են դիմել, հրավիրվել է ընդհանուր մանկավարաժական խորհրդի նիստ, ԿԳՄՍ-ից ներկայացել են համապատասխան լիազորված անձինք, քննարկել ու որոշել են, որ պետք է լինի այն մարդը, ում որպես ԺՊ լինելուն համաձայն են բոլորը: Այսինքն, հաշվի են առել կոլեկտիվի կարծիքը:
«Ես մի փոքր կարողանում եմ ինձ տիրապետել, բայց սկեսուրս, ամուսինս կոտրված են: Ամուսինս սկզբից մինչև վերջ եղել է ռազմաճակատում, հիմա վերադարձել է: Այնտեղից մի քիչ կահույք ենք բերել, որոշ չափով հագուստ, ու վերջ: Փորձում ենք այստեղ աշխատանք գտնել, սպասում ենք նաև առաջարկների: Ամուսինս 10-ից ավելի տարի զինված ուժերում է ծառայել, սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, իսկ ես կենսաբանության ուսուցչուհի եմ աշխատել»:
«Որոշ գյուղեր, որ նույնիսկ այդ հայտարարությամբ նախատեսված չէին, էլի անցնում են Ադրբեջանին։ Ո՞վ է այս հարցերին տեր կանգնելու։ Մենք կառավարություն չունե՞նք, կամ Արցախի կառավարությունը չի՞ կարող միջամտել, հայտարարության իրականացումը հսկողության տակ պահել, թե՞ երկու կառավարություններն էլ լիակատար կապիտուլյացիայի են ենթարկվել։ Հայտարարության մեջ կա՞ կետ, ըստ որի՝ ՀՀ կառավարությունն այլևս որևէ կապ չունի Արցախի հետ։ Դեռ ուշ չէ, պետք է պահանջել հայտարարության կետերի եթե ոչ՝ վերանայում, ապա՝ ճշգրտում: Մեկ ստորագրություն դնելով ու մի կողմ քաշվելով չէ: Այսքան տարածք զիջելու դեպքում գոնե կարելի՞ է որևէ պահանջ ունենալ, թե՞ մենք լրիվ ոտքերը սրբելու շորի ենք վերածվել»,- ասաց Արեգ Միքայելյանը:
«Ես ասել եմ, որ մեր ժողովուրդը պետք է իմանա ճշմարտությունը, իմանա, թե ի՞նչ է կատարվել, ի՞նչ վիճակում ենք գտնվում: Ավելին, պետք է քննարկենք, թե ինչ է տեղի ունեցել, հասկանանք, թե ինչ ռեսուրսներ կան, որոնք իրականում դեռ ոչ ոքի համար պարզ չեն»:
«Արցախում այս ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ սպանություններ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Խնդրում եմ ԱԱԾ-ին՝ ազնիվ եղեք, ասեք, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրը ի՞նչ վիճակում է գտնվել և ինչո՞ւ է հարբած կայացրել այդ որոշումը, որը հետագայում բերեց զոհերի և Արցախի հանձնմանն ու այդ ստորացուցիչ պայմանագրի կնքմանը: Ինչո՞ւ չեն կազմակերպել ՄՈԲ, հետո այդ մարդկանց թույլ չեն տվել ճակատ, ինչո՞ւ են Խաչատուրովին մերժել, որ թիկունքից կտրի ադրբեջանցիների հարձակումը: Հարցադրումներից պարզ է դառնում, որ տեղի է ունեցել կոլեկտիվ դավաճանություն: Ի՞նչ է արել այդ ժամանակ արդեն Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Երբ ուսումնասիրում ես Ֆեյսբուքի էջերի խրոնիկան, հարց է, թե ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հեռացրել շատ օրերի բաներ (գրառումներ,- Ա.Կ.). պատճառը ո՞րն է: Սքրինշոթեր արված կլինեն ու պարզ կերևա, թե այդ մարդիկ հոկտեմբերի 19-ին ինչ են գրել իրենց ֆեյսբուքյան էջերում»,- ասաց Գ․ Իսագուլյանը:
«Կարծում եմ, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի բացահայտածն իրականության մեկ տոկոսն էլ չէ: Դրա համար գոյություն ունի նախապատմություն, հեղափոխությունից մինչև պատերազմ և հիմա: Նախկինում իմ կողմից բարձրացված հարցը, որ հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը թուրքերի, ադրբեջանցիների կողմից ստացել էին 48 միլիոն դոլար, ցավոք, որևէ հետևանք չունեցավ: Այսինքն, հեղափոխությունը, որ արվել էր ՀՀ-ում, արվել էր ադրբեջանական փողերով: Եվ ասվել էր, որ այդ փողերը Վրաստանում ամերիկյան դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը:
«Հանրությունը պարտավոր է, որովհետև ես փաստերով եմ ասում. միակ մարդուն, որ Պուտինը շնորհավորում է, ու նա էլ նախագահ չէ՝ Ռ. Քոչարյանն է: ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին ու մնացած կուսակցություններին եմ ասում, այսօր միայն տղավարի, ընկերը ընկերոջ հետ կարող է նստել ու խոսել Ռոբերտ Քոչարյանը: Չնայած, ասեմ իմանաք՝ իր նախագահության ժամանակ ամենաչգնահատված մարզիկը ես եմ եղել, որովհետև ամեն Ամանորի որ հավաքվում էին՝ ինձ չէին էլ հրավիրում, բայց, անկախ ամեն ինչից՝ մարդկանց ընդունում եմ իրենց արած գործերով: Այն մարդը, ով ժամանակին հայրենիք է ազատագրել, կարող է Պուտինի հետ նստել, ընկերը ընկերոջ հետ խոսել, դա Ռոբերտ Քոչարյանն է»:
«Կարծում եմ՝ այն ճանապարհային քարտեզը, որը, ըստ էության, հիմա նաև հրապարակվեց ՀՀ նախագահի կողմից, նա ասաց, որ նման հանրային պահանջ կա չէ՞, այսինքն, ամենաբարձր մակարդակով հնչեցվեց առաջարկ։ Այսօրվա քաղաքական մեծամասնությունը պետք է իսկապես ռեալ գնահատի իրավիճակը, փոխհամաձայնության, բանակցությունների արդյունքում ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը հիմնականում, որքանով ես հասկանում եմ, հակաճգնաժամային ֆունկցիա պետք է կատարի բոլոր ասպարեզներում։ Ամենակարևորը՝ նոր բանակցող առաջ կքաշի, որը կսկսի համեմատաբար զրոյական կետից, առանց որևէ պարտավորություններ ունենալու խոսել նախևառաջ Ռուսաստանի հետ, հետո նաև բանակցային գործընթացում Մինսկի խմբի հետ՝ արդեն ավելի ընդգրկուն թեմաների շուրջ, փորձի ինչ-որ չափով մեղմացնել պահանջները, որոնք կան եռակողմ համաձայնագրում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը։