«Ադրբեջանում ռազմաճակատի առաջին գծում, ինչպես և սպասելի էր, հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են և թուրքական կողմից բերված վարձկաններ: Հիմա նրանք փորձում են վայ-հայրենասիրական ոգին բարձրացնել, սուտ տեղեկություններ տարածել, թե դեպի հաղթանակ են գնում, բայց իրականությունը բոլորովին այլ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ պատահական չէ Ադրբեջանը կողմից սոցցանցերի արգելափակումը, որովհետև երկրում տիրող իրական վիճակը բոլորովին այլ է: Ամեն օր այս պատերազմի շարունակությունը բերում է նոր ավերածություններ ու մարդկային զոհեր, և, անշուշտ, բնակչության դժգոհությունն այս հարցում աճում է:
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը՝ հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման անցան արցախաադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը: Մինչ Հայաստանում և Արցախում կհայտարարվեր ռազմական դրություն և զորահավաք՝ ամբողջ Հայաստանի տարածքում արդեն հերթեր գոյացան՝ Արցախ մեկնելու համար:
«Երբ ադրբեջանցիները հարձակում սկսեցին՝ մեր զինվորները ցույց տվեցին իրենց ոգու տոկունությունը: Ցույց տվեցին, որ հայ զինվորը կա՛մ հաղթում է, կա՛մ մեռնում: Այ, դա է իսկական զինվորի կերպարը: Մենք ստեղծել ենք այն զինվորի կերպարը, որը ժամանակին կռվել է Հռոմի, Ասորեստանի հետ: Փա՛ռք, այդ տղաներին»,- ասուլիսի ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Դեռևս փետրվարի 11-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու, ղեկավարելու և դրանում առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք, ինչի առիթով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել:
«Ախուրյանի թիվ 2 դպրոցը փակ է։ Կորոնավիրուս է հաստատվել 10 մանկավարժի մոտ, երկուսն այսօր տեղափոխվել են Երևան՝ հետագա բուժումը շարունակելու համար: Նրանք տարբեր տարիքի են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը։
«Վերջին շրջանում ունենք դեպքերի թվի աճ, որը կապված է սահմանափակումների վերացմանը: Թվում է, թե կարելի է վերադառնալ նախկին կյանքին, բայց այդպես չէ: Ցավոք, համավարակը շարունակվում է ամբողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը՝ հորդորել լինել զգոն, պահել հակահամաճարակային կանոնները, կանխել իրենց ու շրջապատի մարդկանց վարակումը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի փոխանցմամբ՝ իրականացվում է ոչ միայն ուսուցիչների, այլև դպրոցի ամբողջ աշխատակազմի թեստավորում:
Քանի որ, եթե կոյուղու հորը, ջրի մագիստրալը շենքից դուրս է լինում, դրա հետ կապված խնդիրների հարցով զբաղվում է «Վեոլիա ջուրը», կապ հաստատեցինք մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այդ մասին կհայտնի վթարային ծառայությանը, և նրանք կզբաղվեն հարցով:
Օրեր առաջ սպիրտային թունավորման դեպքեր էին գրանցվել։ Մտահոգություններ էին հնչում, թե հնարավոր է՝ թունավորման պատճառ դարձած մեթիլ սպիրտն օգտագործված լինի նաև ալկոգելերում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քննչական կոմիտեից ստացած տվյալների հիման վրա ստուգումներ է իրականացրել ալկոգելի շուկայում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ՝ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը:
Հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով՝ սխալ է աշակերտներին, ուսանողներին իրարից հեռու նստեցնելը, դիմակներ կրելը: Ասում է՝ դիմակով մարդուն տեսնելիս՝ ինքն ուզում է հասկանալ՝ նա գեղեցի՞կ է, թե՞ տգեղ, բայց չի տեսնում:
«40 տարի աշխատել եմ, որից 30 տարի մենակ աշխատել եմ տնտեսագետ Վեդիի մթերման գրասենյակում: 40 օրականից աղջկաս միայնակ եմ մեծացրել: Փեսաս էլ է մահացել, երկու թոռնիկներին էլ եմ պահում: Աշխատել, պահել, մեծացրել եմ: Տղաս, 5-6 տարի է՝ արտագնա աշխատանքի է մեկնում, այս տարի էլ կորոնավիրուսի պատճառով մնացել է Ռուսաստանում: Ինքն էլ երկու երեխա ունի, մեկն այս տարի դպրոց է գնում: Հիմա ես այնքան ծանր վիճակում եմ, որ 7000 ռուբլին, որ ներդրել էի՝ որպես ավանդ, դա է մնացել: Գիտեմ, 100.000 դրամից մի փոքր ավելի գումար է կազմում, բայց էլ ոչինչ չունեմ, որ այդ երեխաներին պահեմ: Զանգում եմ սոցապ՝ ասում են՝ չէ, չի լինի: Վարձով եմ ապրում, 44.000 թոշակից 25.000-ը տան վարձ եմ տալիս, բա ես ինչո՞վ ապրեմ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին:
«Մաքսատուրքի հետ կապված խնդիրը վաղուց կա, և լուծում է անհրաժեշտ, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ խնդրի լուծման ամենաճիշտ ժամանակը տնտեսական այս ծանր իրավիճակն էր: Իհարկե ոչ»,- ասուլիսի ժամանակ ասաց տնտեսագետ, ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը:
«Մոտ մեկ ամսվա բյուջետային մուտքերն ավելի պակաս էինք հավաքել, քան անհրաժեշտ էր: 9-րդ ամսվա համար կունենանք 15 տոկոսի թերակատարում: Սա խոսում է այն մասին, որ 3-րդ եռամսյակում ոչ թե տնտեսության կայունացման միտումներր կան, այլ՝ ընդհակառակը․ տնտեսական անկումը խորացել է: Հայաստանը, օգոստոսի տվյալներով, շուրջ 8 մլրդ դոլարի է հասցրել պետական պարտքը, իսկ Կառավարության պարտքը հասել է 7,5 մլրդ դոլարի: Ընդ որում, եթե համեմատենք, ապա կառավարության պարտքը երկու տարվա ընթացքում 1,3 մլրդ դոլարով ավելացել է, ինչը չափազանց մեծ աճի տեմպ է, և որպեսզի սա վտանգավոր չլինի պետական ծրագրի իրականացման համար, դուք պետք է կարողանաք ոչ միայն վարկ վերցնել, այլև մարել դրանք»,- ասուլիսի ժամանակ նշեց Մինասյանը՝ հավելելով, որ դրանք բավականին մեծ գումարներ են, սովորաբար հասնում են վարկի 9-10 տոկոսին:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատաոճն ավելի շատ իմիտացիա է հիշեցնում, ինչի վկայությունը վերջին շրջանում տեղի ունեցող բազմաթիվ դեպքերն են՝ կենդանիների հիվանդություն, ցեց, թունավորումներ մարդկանց շրջանում: Այս ամենի մասին պարզապես Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնը չի հրապարակում հաշվետվությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:
Արագածոտնի մարզում գտնվող Նոր Ամանոս համայնքի Մշակույթի տունը, որը համայնքին զուգընթաց է հիմնադրվել՝ 1980-ական թվականների սկզբին, ունի դահլիճի, տանիքի վերանորոգման, գույքի, ինչպես նաև մասնագետների ներգրավման խնդիր:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանն անդրադառնալով թվարկած խնդիրներին՝ ասաց. «Եթե ամեն տեղ սենյակ է եղել, ավագանու կողմից հաստատված գին կա՝ տրվել է վարձով: Բայց քանի որ սենյակի վիճակը վատ էր՝ ասացի, որ, եթե նույնիսկ վերանորոգեք, կմնաք այնքան ժամանակ, ինչքան պետք է: Հետագայի համար էլ բան չենք խոսել, որովհետև ասաց՝ իմ սենյակում պետք է ջուր լինի, և այլն, ես էլ պատասխանեցի, որ ամբողջ համայնքապետարանում սանհանգույցը շենքի վերջնամասում է, ընդհանուր է, առանձին ոչ մի սենյակում նման բան չկա: Ասաց՝ ձե՞ռք եք առնում ինձ, բա էլ ի՞նչ եք առաջարկում: Ասացի՝ հիմա դա է, գնա, նայիր՝ տես հավանո՞ւմ ես, թե՞ ոչ: Նայել էր ու հեռացել՝ առանց որևէ խոսքի»:
Ջրվեժի 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի 33 տան բնակիչ Արա Ասասյանը հուլիսից տեղափոխվել է բնակվելու սեփական տներից մեկում, և այդ օրվանից խնդիրները հաջորդել են մեկը մյուսին: Պարզվել է՝ լույսն անընդհատ տատանվում է, ջուրը երեք ժամ են տալիս, փողոցում չկա լուսավորություն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երևանի պետական համալսարանի ուսանողները սեպտեմբերի 15-ին ԵՊՀ-ից երթով շարժվել էին դեպի Կառավարության շենք՝ պահանջելով մասնակի փոխհատուցել ուսման վարձերը՝ պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով: Նրանք ակնկալում են մինչև 25 տոկոս զեղչել, բայց ոչ՝ 5 կամ 2 տոկոս:
Երեք երեխաների մայր 26-ամյա Մարիամ Հովհաննիսյանն օգնության կարիք ունի: Ասում է՝ երեխաներն անչափահաս են, ամուսնու առողջական խնդիրներն են գլուխ բարձրացրել, չեն կարողանում հոգալ սննդի, հագուստի և տան վարձի հոգսերը:
«Մեքենաները սահմանված կարգով են տարվել ՌԴ, մաքսազերծվել, սահմանված կարգով նաև անվանափոխություն է տեղի ունեցել: Մենք այստեղ շատ բացասական միտումներ ենք տեսնում, ուստի շատ ենք ուզում, որ, ի վերջո, ինչ-որ մեկը մեզ հետ խոսի: Հակառակ դեպքում սա նշանակում է՝ բազմաթիվ մարդկանց պարտքի տակ գցել, ովքեր էլ գույք, տուն կկորցնեն: Ցավոք, մինչև օրս ոչ մեկը կապ չի հաստատել մեզ հետ: Ում հետ ուզում ենք հանդիպել՝ դուռը մեր առջև փակում են՝ լինի նախարարություն թե գերատեսչություն: Գոնե ինֆորմացիայի փոխանակում անեն, սա էլ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Կարգաբանության բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանի նկատմամբ աշխատավայրում հոգեբանական ճնշումները չեն դադարում:
«Դիմում եմ գրել Նոյեմբերյանի համայնքապետարան՝ խնդրելով աջակցել տարածքով: Հրավիրեցին համայնքապետարան, գնացի՝ ասելով, որ, եթե աշխատանք չեն առաջարկում, ու ես էլ այն չեմ գտնում, որոշել եմ ստուդիա բացել: Համայնքապետ Կարեն Աբազյանը տարավ, տարածքը ցույց տվեց, որը հիմնովին վերանորոգման կարիք ուներ, որի համար 300.000 դրամ է պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալինա Անանյանը:
«Երբ ուսանողին նստեցնում և աշխատեցնում ես, նաև այդ պահին կոկորդդ հանգստանում է, իսկ այսպես անընդհատ դու ես խոսում, որովհետև 70 ուսանողից 20-ն է այդ պահին համակարգչով միանում: Չեն աշխատում, ու ինձանից մեծ ջանքեր է պահանջվում, որ անընդհատ ուսանողի անունը տամ, ստուգեմ, տեսնեմ՝ ներկա՞ է, թե՞ ոչ:
«Անցած տարի խաղողն ընդունել են 150 դրամով, այս տարի եթե ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 130, ինչո՞վ գոյատևենք: Սա ի՞նչ գումար է: Երեխես ուսանող է, հիմա 60.000 դրամ փող չունեմ, որ տամ: Լիկվիդ են թողնում մինչև դեկտեմբերի 31-ը: Ասում են՝ մինչև փողը չմուծես, քննություն չես տա, սա ի՞նչ ձև ա, արա: Ի՞նչ անենք, թողնենք-արտագաղթենք: Ամբողջ հարազատներս ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ են, ես էլ կթողնեմ կգնամ, էս ի՞նչ ձև է:
«Անցած տարի խաղողն ընդունել են 150 դրամով, այս տարի եթե ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 130, ինչո՞վ գոյատևենք: Սա ի՞նչ գումար է: Պատերազմի ժամանակ երկու վիրավոր եմ տվել, ես ինչո՞վ պահեմ նրանց ընտանիքները: Վարչապե՞տն է բերելու պահի ինձ: Ոչ մեկը ոչինչ չի անում, մենակ վարչապետով չէ: Ծառուկյանը 20-30 տոննա պայմանագրի դեպքում ասում է՝ 15 տոննա բերեք: Ինչի՞ համար, բա պայմանագիրն ինչո՞ւ եք այդքանով կնքել»,- ասաց Շահումյան գյուղի բնակիչներից մեկը:
«Հապճեպ է ստացվել, ջղայնացած գնացինք ու փակեցինք: Հիմա սպասում ենք, որ օրերը լրանան՝ տեսնենք՝ ինչ են ասում: Եթե այս անգամ էլ խաբեն՝ լավ չի լինի, էլի կփակենք գործարանի մուտքը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին նախկին աշխատակիցները՝ ընդգծելով, որ հիմա միայն ապրում են աշխատավարձի 2/3-ով՝ 68.000 դրամով:
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի առաջին թաղամասի առաջին շենքի 35-րդ բնակարանում ապրող Լեյլի Գրիգորյանի ընտանիքն օգնության կարիք ունի:
Հուլիսի 18-ից Երևանի ամբողջ տարածքում նախկին 70-80 կմժ արագության փոխարեն՝ սահմանվել է 60 կմժ: Ոստիկանությունը վստահեցնում է, որ այս փոփոխության նպատակը երթևեկության անվտանգության ապահովումն է։ Վարորդներից շատերի կարծիքով էլ՝ սա սխալ է, քանի որ Երևանին արագություն է պետք: «Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի պնդմամբ՝ Երևանին արագություն պետք չէ: «Ամբողջ Փարիզում 50 կմժ է […]
Սյունն ունի դիտակետ, որտեղից կարելի է տեսնել Օրիոնի գոտու 3 աստղերը: Ավելի ուշ Դվինի բուրգը հայտնաբերվեց, սակայն մինչ օրս այն չի բացահայտվել, քանի որ դեռևս պեղված չէ: Տեղի գյուղի բնակիչներն ինչ-որ ժամանակ գագաթային մասը փորել են: Մենք մտել, վերևի մասը տեսել ենք, ինչ վերաբերում է պատուհանին, ապա չափագրում կատարվեց, պարզվեց՝ այն ուղղված էր դեպի արևելք՝ ինչպիսին մեր կենտրոնագմբեթ խաչաձև եկեղեցիների խորանների ուղղորդումն է: Դվինի բուրգը պատահաբար եմ տեսել: Ընտանիքով գնացել էինք, երեխան մաթեմատիկայի դաս էր սովորում, խնդիրը օգնեցինք՝ լուծեց, հարցրեցի, թե ի՞նչ շինություններ կան իր կողքին, և հանկարծ փոքրիկ տղան պատասխանեց, թե այստեղ Տրդատի պալատն է գտնվում: Տեղը ցույց տվեց, ու գնացինք: