«Այսինքն, ահաբեկիչներ բերած մարդիկ երկու ազգերի միջև պետք է խաղաղություն սահմանե՞ն»․ Պարույր Հայրիկյան

«Ճիշտ է, այս համաձայնագիրն իրավական տեսակետից գործող փաստաթուղթ չէ, սակայն նրանք, ովքեր հասկանում են խաղաղության կարևորությունը, իհարկե, սարսափելի է անգամ մեկ մարդու մահը, իսկ տվյալ դեպքում գործ ունենք հազարավոր մահերի հետ։ Սակայն, եթե որևէ միջազգային համաձայնագիր վավերացված չէ ԱԺ-ի կողմից, ՍԴ-ն չի քննարկել և չի ասել, որ այս պայմանագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, դա ապօրինի օրենք է։ Այնպես որ՝ ռուս խաղաղապահների մուտքը Հայաստան և այլ տարածքներ՝ Հայաստանի օրենդրությամբ դեռևս վավերացված չէ,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ շեշտելով,- Քանի որ խոսքը գնում է ինքնորոշման մասին, կարծում եմ, որ դրանցից բխող լուծումները, հարցերի պատասխանները  պետք է  ստանանք այսօրվա գլխավոր պատասխանատուից։ Արցախը միջազգային իրավունքի ենթակա դարձնելու ցանկություն, ինքնորոշման իրավունք․․. այս ամենն անտեսված է, միայն մեկ կարևոր փաստարկ է հնչում՝ մարդկային զոհերի քանակը նվազագույնի հասցնել։ Բայց, մինչ օրս մեր ունեցած մարդկային զոհերի արդարացումը ո՞րն է, եթե դու ի վերջո պետք է հանգեիր այսպիսի եզրակացության»։

Պարույր Հայրիկյանն ընդգծեց՝ համաձայնագրում Թուրքիայի մասին խոսք չկա, սակայն նոյեմբերի 10-ին հաղորդագրություն տարածվեց Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկման կենտրոն ստեղծելու մասին, սակայն հարց է առաջանում՝ ո՞ր պայմանագրով։

«Այսինքն, ահաբեկիչներ բերած մարդիկ երկու ազգերի միջև պետք է խաղաղություն սահմանե՞ն»,- հարց բարձրացրեց ԱԻՄ առաջնորդը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին տարածվել է ՌԴ նախագահի, ՀՀ վարչապետի և ԱՀ նախագահի հայտարարությունը, որտեղ նշված էր, որ Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը։ Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, մ 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահ զորակազմը ռուսական տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարում կառուցվելու է նոր ճանապարհ Լաչինով, որը կկապի Ստեփանակերտը Հայաստանի հետ, հետագայում խաղաղապահների՝ այդ ճանապարհը հսկելու համար տեղակայման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30