«Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի շուրջ իրավիճակը շարունակում է լարվել». պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց նախ ցավակցեց կորոնավիրուսից մահացած մեր հայրենակիցների հարազատներին:
Իրավիճակը շարունակում է մնալ լարված, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Աղբի խնդիրը նորից ակտուալ է դառնում: Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը երեկ ահազանգերի հետքերով շրջել է մայրաքաղաքի մի շարք հատվածներում: 168.am-ի հետ զրույցում ավագանու նախկին անդամն ասաց, որ չնայած քաղաքի կենտրոնական փողոցներում աղբ չկա, բայց նույնը չի կարելի ասել ծայրամասերի և բակերի մասին:
Երեկ hetq.am հետաքննական կայքը «Չթեստավորված կամ թեստավորման դրական արդյունքով դուրս գրվածներս ո՞ր վիճակագրության մեջ ենք» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արամ Բաբաջանյանը պատմում էր, որ իր և իր կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 10 օր բուժում ստանալուց հետո նրանց առանց թեստավորման դուրս են գրել հիվանդանոցից, իրենց հետ՝ նաև 15 հոգու: Բաբաջանյանի խոսքով՝ իրենք եկել են տուն, զանգել են տարածքային պոլիկլինիկա, որ շարունակեն բուժումը, և իրենց ասել են, որ պոլիկլինիկաները նման ցուցում չունեն:
Համացանցում օրեր շարունակ պաշտպանիչ դիմակների տուփի լուսանկար էր տարածվում, որի վրա նշված էր, որ այն չի պաշտպանում Covid-19-ից: Արտադրող ընկերության անունը չի երևում: Պարզելու համար, թե արտադրողն ինչպե՞ս կարող է վստահ լինել՝ իր դիմակը պաշտպանո՞ւմ է, թե՞ չի պաշտպանում կորոնավիրուսից, 168.am-ը զրուցեց համաճարակաբան Արման Բադալյանի հետ:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կանաչապատման բաժնի պետին միայն նկատողություն տալն անթույլատրելի է համարում, նրա պնդմամբ՝ վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանի դիրքորոշումը ճիշտ է:
««Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ունի մոտ 760 աշխատակից, որոնցից 18-ը վերջին մեկ ամսվա ընթացքում սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից»,- ավագանու նիստի ժամանակ ասաց ՀՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արա Աղայանը՝ ի պատասխան «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցադրումներին, որոնք վերաբերում էին երեկ ՀՈԱԿ-ի աշխատակիցների կազմակերպած ակցիային: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ նոր տնօրենն արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում իրենց նկատմամբ և կադրային ջարդ է սկսել:
Երևանի ավագանին 31 կողմ, 2 դեմ, 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ որոշեց ԵԿՄ-ին անհատույց տրամադրել Երևան քաղաքին պատկանող 8 տարածք: Նիստի սկզբում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց հանել հարցը օրակարգից, քանի որ այդ հարցի մասին 2 շաբաթ առաջ են տեղյակ պահել իրենց և չեն հասցրել այն բազմակողմանի ուսումնասիրել: Ավագանու իմքայլական անդամներից ոչ բոլորն էին կողմ իրենց խմբակցության անդամի առաջարկին, հարցը մնաց օրակարգում: Մինչև քվեարկությունը քննարկումները բավականին թեժ էին: Ավագանու անդամները մեկը մյուսին մեղադրեցին անշնորհակալ լինելու, ԵԿՄ ավանդը չգնահատելու, պաթետիկ ելույթների, նախկինների հետ համեմատելու և այլ արարքների մեջ: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանին զարմացրեց այն, որ այս թեման այսքան բուռն քննարկվում է:
«2 տարին լրացած 9317 երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին». Ավագանու մայիսի 26-ի նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը՝ անդրադառնալով քննարկվող հարցին, որ ԵԿՄ մի շարք գրասենյակներ տեղակայված են մանկապարտեզների տարածքներում:
Երևանի ավագանին շարունակում է քննարկել ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցը: Ավագանու մի շարք անդամներ պնդում են, որ այդ տարածքներն այն մարդկանց համար են, որոնք հայրենիք են ազատագրել, ոմանք էլ հակառակ կարծիքին են, որ այդ տարածքներում գործել կամ այժմ էլ գործում են մանկապարտեզներ, և այդ մի քանի քառակուսի մետրն անգամ կարող է պետք լինել երեխաներին, որոնք էլ մեր ապագա զինվորներն են: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը չհամաձայնեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի այն պնդմանը, որ, եթե այդ տարածքները ԵԿՄ-ին չտրամադրեն, ապա կանգնելու են խնդրի առաջ, թե ինչի՞ համար դրանք օգտագործեն:
Երևանի ավագանին 41 կողմ, 6 ձեռնպահ, 0 դեմ ձայներով որոշեց փոխել Հ. Շիրազի փողոցում քաղաքացուն պատկանող հողի նշանակությունը՝ «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակություն» կատեգորիայից փոխադրելով «բնակավայրերի» հողերի կատեգորիայի: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը շտապեց հիշեցնել, որ, երբ ավագանին հողի նշանակության փոփոխությանը համաձայնություն է տալիս, դա դեռ չի նշանակում, որ համաձայնություն է տալիս նրան, թե ինչ է այնտեղ կառուցվելու:
Վերջին երկու օրերի ընթացքում ընդամենը 5 տրանսպորտային միջոց է հայտնաբերվել, որոնք խախտել են հակահամաճարակային միջոցառումները. Երևանի ավագանու մայիսի 26-ի նիստի ժամանակ, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի հարցին, թե քանի՞ անգամ են ախտահանվում տրանսպորտային միջոցները, և ովքե՞ր են դա վերահսկում, ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:
«Ամեն անգամ, երբ այս ամբիոնից քննարկում ենք, թե ինչ խնդիրներ կան շինարարության ոլորտում, անընդհատ հնչում են պատասխաններ, որ մենք ամեն ինչ ժամանակին արել ենք, ամեն ինչ հասցրել ենք, բայց էս գնումների մասին օրենքն էնքան վատն ա, որ ընթացքը նորմալ չի լինում: Կառավարությունն էլ, ինչպես հայտնի խոսքն է ասում, «ունքը սարքելու տեղը՝ աչքն էլ տվեց-հանեց», և հիմա մենք ունենք մի իրավիճակ, որ հսկողություն իրականացնողից և շինարարություն անողից պահանջվում է շատ մեծ ծավալի բանկային երաշխիք, և այս գնումները կանգնում են, շինարարությունը կանգնում է, որովհետև չեն ներկայացվում համապատասխան երաշխիքներ»,- ասաց Խաժակյանը:
Երևանի ավագանու՝ մայիսի 26-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու հարցը: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից և օրակարգ բերել առաջիկա նիստերից մեկում, քանի որ իրենց այդ հարցի մասին ուշ են զգուշացրել՝ երկու շաբաթ առաջ, և իրենք չեն հասցրել համապատասխան միջոցառումներ ձեռնարկել:
Օրեր առաջ ասուլիսի ժամանակ Արցախյան ազատամարտի մասնակից, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Հայկ Եղիազարյանը հայտնել էր, որ 18 տարի շարունակ ինքը և շուրջ 200 ազատամարտիկ պետպատվերի շրջանակում բուժում են ստացել «Սթրես» կենտրոնում, որն այնուհետև դարձել է այլ հիվանդանոցի բաժանմունք, իսկ այս տարի այդ պետպատվերը վերացվել է: Պարզելու համար, թե ի՞նչ հիմքով է հանվել պետպատվերը՝ հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն: Նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է, որ նախարարի հրամանով ուսումնասիրություններ են իրականացվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ իրականացնող կազմակերպություններում:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն ոչ ոք հոսպիտալացված չէ. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը.
168.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ժամանակավորապես բնակվում էր հյուրանոցներում, իրենք էին հոգում ճանապարհածախսի և սնունդի հարցը: Մեզ նաև հաղորդել էին, որ անձնակազմը երկու անգամ է պարգևավճար ստացել, այն էլ՝ 30.000-ական դրամ: Ստացված տեղեկությունները ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց բուժանձնակազմի որոշ անդամների հետ:
Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է Ուսանողական խորհրդի, Գիտական խորհրդի, ԿԳՄՍ նախարարության և Կառավարության ներկայացրած 8-ական մասնակիցներից, կազմը հաստատվում է վարչապետի հրամանով: ԵՊՀ ՈւԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվել է մարտի 31-ին:
Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ն են այս պահին գտնվում հիվանդանոցում, մնացած 3-ի մոտ հիվանդությունը ասիմպտոմ է, և նրանք գտնվում են հաստատությունում. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Սյունիքում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 59 դեպք է գրանցվել. 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:
Տավուշի մարզում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8 դեպք. 168.am-ի հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը: Մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 61-ն է:
«Մենք պետք է հասկանանք, որ արտակարգ իրավիճակը իր հետ բերում է արտակարգ դժվար, բայց լուծելի խնդիրներ: Հենց արտակարգ իրավիճակն այնքանով է արտակարգ, որ պետք է գիշեր-ցերեկ չքնենք, լուծումներ ման գանք: Օրինակ՝ սրճարաններում սոցիալական հեռավորություն պահելու համար ոչ միայն սեղանները պետք է իրարից հեռու լինեն: 60 սմ շառավղով կլոր սեղանի շուրջ ո՞նց ենք պահում սոցիալական հեռավորություն: Մենք ասում ենք՝ 1.5 մետր հեռավորություն պետք է պահենք, դա նշանակում է, որ այս դեպքում աթոռները պետք է 45 սմ սեղանից հեռու դնենք, եթե դա էլ այդքան հեռու դնենք, ո՞նց ենք սեղանից օգտվելու, եթե չենք օգտվելու, ինչո՞ւ ենք գնում սրճարան»,- ասաց Պիպոյանը:
Պարետի 74-րդ որոշումը, որում նշված է, որ մայիսի 18-ից բաց տարածքներում պարտադիր է լինելու դիմակի առկայությունը, որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել: Քաղաքացիներին հետաքրքրում է՝ պարտադիր է այն կրե՞լ, թե՞ ուղղակի պետք է ունենալ պայուսակում կամ գրպանում:
Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակվածների թիվը 45 է. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: Շաբաթ օրը հայտնի էր դարձել, որ տուն-ինտերնատում վարակակիրներ կան, և նրանց մի մասը տեղափոխվում է հիվանդանոցային հաստատություններ:
Այսօր կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային ցուցանիշ ունենք՝ 351 նոր դեպք, փաստացի բուժվողները 2718-ն են: Օրեր առաջ փախվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մեր մահճակալային ֆոնդը 2000 է: 168.am-ը Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց՝ դեռ բավարարո՞ւմ է մահճակալային ֆոնդը:
Վարչապետը հայտարարել էր, թե հեղափոխությանը հաջորդող ժամանակահատվածում բյուջե է վերականգնել կոռուպցիոն հանցագործությունների գծով մոտ 105 մլն դոլար։ Ըստ Գլխավոր Դատախազության՝ 2018-ի և 2019-ի տարեկան հաղորդումների՝ բոլոր հանցագործությունների գծով վերականգնված գումարը 40 մլրդ դրամ է, միայն կոռուպցիոն հանցագործությունների գծով՝ 5 մլրդ դրամ: ԱԱԾ-ն էլ հայտարարել է, որ կոռուպցիոն հանցագործությունների գծով 26 մլրդ է վերականգնել: Լրագրողներից մեկը այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ վարչապետին հարցեր էր ուղղել, թե ինչո՞վ են պայմանավորված այս հակասությունները, և որքա՞ն է վերականգնված գումարի իրական թիվը:
Այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է հարիր բռնության խոսքի դեմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող իշխող քաղաքական ուժին՝ ի դեմս վարչապետի, հանդես գալ նմանատիպ արտահայտություններով՝ «փռել ասֆալտին», «ծեփել պատերին», «սամասուդ անել», «ցխել», հաճախ նաև արդարացնել բռնության խոսքն ու բուն բռնությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, թե նշված արտահայտություններից ոչ բոլորն է ինքը կիրառել.
Այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրատվամիջոցներից մեկը խնդրեց մեկնաբանել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջերս արած հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի անունից իրեն առաջարկել է մուծել սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, դառնալ ապաքաղաքական, ինչի դիմաց խոստացել է, որ պայմանավորվելու պահից սկսած բոլոր քրեական գործերը, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվելու են:
Երեկ՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մայիսի 18-ից կսկսեն աշխատել տրանսպորտը, նախակրթարանները, առևտրի կենտրոնները, սպորտային ակումբները, իսկ մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակներ կրելը բոլոր վայրերում:
Ավանի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչների նամակները դեռ պատասխան չեն ստացել: Նրանք մայիսի 5-ին դիմել էին Երևանի Քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե, ԿԳՄՍ նախարարություն: Բնակիչները դժգոհում են, որ 1500 բնակարանից բաղկացած թաղամասում, որտեղ 10.000 բնակիչ է ապրում, առանց այդ էլ հագեցած է շենքերով ու ավտոտնակներով, և որտեղ չկան դպրոց ու մանկապարտեզ, ևս մեկ բազմաբնակարան շենք են ցանկանում կառուցել: Մոտակա անվճար դպրոցը 2 կմ հեռու է թաղամասից, իսկ տրանսպորտ չկա: