«Մինչև այս պահը ունեցել ենք վարակվածների 5 դեպք, որից 3-ը բուժման ընթացքում են, 2-ն արդեն առողջացել են: Մեկուսացվել է 42 կոնտակտավոր»:
ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կորոնավիրուսով պայմանավորված 1107 ահազանգ է ստացել. ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ նոր կորոնավիրուսով վարակված 2 աշխատակիցների վիճակը լավ է, հիվանդության ընթացքը թեթև է անցել. ասուլիսի ժամանակ ասաց Տեղեկատվության ազատության պատասխանատու Լիանա Եղիազարյանը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել 487 կազմակերպությունում և դրանց մասնաճյուղերում. ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ՝ առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանը:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները» վերնագրով: Տեսանյութում հայտնի կադրերն են, որտեղ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները փակում էին արագաչափերն ու «Сердечний привет» փոխանցում Զիմզիմովից:
«Պետության տնտեսական աջակցության գործիքներն ուղղված են այն ոլորտներին, որոնք իր համար տեսանելի են»,- անդրադառնալով վարորդների երեկվա բողոքի ակցիային՝ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կսկսեն թույլատրել փուլային տարբերակով. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Արդեն այս շաբաթ պարետի որոշմամբ թույլատրվել են մի շարք տեսակների՝ ծխախոտի արտադրություն, շինարարություն, գրեթե ամբողջությամբ՝ բացառությամբ ավարտական աշխատանքների, ինչպես նաև շինարարության բաղկացուցիչ մաս կազմող շինանյութերի արտադրության գործունեությունը:
Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը միայն ախտահանման աշխատանքները չէ, որ կատարում է». մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանում վարակի կանխարգելման գործողությունները համակարգող օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ի՞նչ աշխատանքներ է անում Քաղաքապետարանը, եթե Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է, որ Երևանում ախտահանման աշխատանքները կատարում են ԱԻՆ աշխատակիցները:
Երևանի քաղաքապետարանն իր բյուջետային ֆոնդից 45 մլն դրամ է հատկացրել արտակարգ դրության պայմաններում մայրաքաղաքի բնակիչների սոցիալական աջակցության համար։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ աջակցություն են ստացել 2000 միայնակ և անժառանգ տարեցներ, որ տնից դուրս չգան.
ՏՄՊՊՀ նախագահն այսօր ևս մեկ անգամ վստահեցրեց՝ պարենային ապրանքների քանակը խանութներում, մատակարարների և արտադրողների մոտ, բավարարում է: Գեղամ Գևորգյանի խոսքով՝ վերջին օրերին գների նվազում է նկատվում, սակայն դրանք հեռու են փետրվարին գործող գներից:
ՏՄՊՊՀ-ն հանդիպումներ է ունեցել Վանաձորի հաց արտադրողների հետ՝ կապված հացի գնի բարձրացման ահազանգի հետ: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պարզաբանում է, որ դա մի շարք գործոններով է պայմանավորված:
«Ucom և Beeline ընկերությունների համակենտրոնացման հայտի մասին նիստերը ՏՄՊՊՀ-ն կասեցրել է». անդրադառնալով Ucom ընկերության մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ համասեփականատերերից մի քանիսի աշխատանքից ազատման դիմումներին ու առաջացած աղմուկին՝ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա պատմեց, որ այս երկու ընկերությունները համակենտրոնացման հայտ ներկայացրել են դեռ անցյալ տարվա վերջին:
Այսօր կորոնավիրուսով վարակման 16 դեպք է հաստատվել, երեկ՝ 28 (այս թվին երեկ գումարվեց նաև 12 դեպք, որոնք դուրս էին մնացել հաշվառումից, ընդհանուր՝ 40 դեպք):
Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվական կենտրոն ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես՝ փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել։ Փետրվարի համեմատ՝ մարտին Երևանում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: 168.am-ի հետ զրույցում Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն ասաց, որ այս տոկոսներն արտակարգ դրության պայմանների խիստ պահպանման դեպքում պետք է որ ավելի բարձր լինեին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան էջում իրազեկել էր, որ «ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավթաշենի բաժանմունքում»։
Ֆիզարձակուրդում գտնվող կանայք չեն կարողանա օգտվել Կառավարության՝ Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրից. 168.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Տարբեր տեղերից հայտնաբերված և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը տրամադրված՝ թոքերի արհեստական օդափոխման 10 սարք ունենք, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման». ԲՏԱ նախարար, տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են դրանք տրամադրել Առողջապահության նախարարությանը:
«Արտակարգ դրության պայմաններում հանրության հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում աճել է». Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի խոսքով՝ այս օրերին կտրուկ ավելացել է մշակութային հաստատությունների օնլայն էջերի հետևորդների քանակը, և դա՝ առանց գովազդի:
Այս պահին ուսուցիչների և աշակերտների՝ հեռավար ուսուցման գործընթացում առավել մեծ ներգրավվածություն ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 24.000 սարք. ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ սրանք շատ հապշտապ հավաքված տվյալներ են, և նախարարությունը հիմա էլ ստանում է նման դիմումներ:
Պետեկամուտների կոմիտեն մինչև այսօր՝ ապրիլի 6-ը, ժամը 23:59-ն, ժամանակ է տվել այն ավտոներկրողներին, որոնք 2019-ին մեքենաներ էին ձեռք բերել, սակայն չեն հասցրել ներկրել տվյալ պահին գործող մաքսային գներով, դիմելու ՊԵԿ և ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր՝ խնդրի կարգավորման համար: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը մոտ 200 մեքենայի մասին է:
«Երեկ ամբողջ օրն ունեցել ենք ընդամենը 11 հաստատված դեպք». Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի խոսքով՝ սա դրական հանգամանք է, սակայն այս տեմպը պետք է պահել:
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ պարետի որոշմամբ՝ ավելի քան երկու շաբաթ չեն աշխատում ռեստորանները, սրճարանները և սնունդ մատուցող մի շարք այլ հաստատություններ: Պարզելու համար, թե առկա պայմաններում մսի վաճառք կարողանո՞ւմ են իրականացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերները, 168.am-ը փորձեց հարցի պատասխանը ստանալ Արարատի մարզի բնակիչ, անասնաբույժ, ֆերմեր Լևոն Գրիգորյանից։
Հունվարի 24-ից մինչև օրս սահմանային 7 անցակետերից անմիջապես հոսպիտալացվել է 172 ուղևոր. ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Նրա խոսքով՝ հունվարի 24-ից սահմանային 7 հսկիչ կետերում իրականացվում է ուժեղացված հսկողություն:
Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով՝ մարտի 24-ից մինչև օրս մշտադիտարկում է իրականացվել պարետի ցուցումով արտակարգ դրության պայմաններում գործելու իրավունք ունեցող 257 կազմակերպությունում և դրանց մասնաճյուղերում: Պարետի ցուցումների խախտումներ է արձանագրել ԱԱՏՄ-ն, և ըստ Ավագյանի՝ դրանք վերացվել են:
Այսօր՝ ապրիլի 1-ին, Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է պաշտոն տալ Արցախի դեռ գործող նախագահ Բակո Սահակյանին, քանի որ նա երեկ ընտրության գնալիս լրագրողներին հայտնել է, որ Արցախից որևէ տեղ չի գնալու:
«Չնայած աշխարհում կորոնավիրուսի վտանգին, երեկ Արցախում մենք պետականաշինության կարևոր քայլ ենք իրականացրել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Այսօր առավոտյան Արցախի ԿԸՀ-ն ամփոփեց քվեարկության նախնական տվյալները: Ընտրությունների երկրորդ փուլ կլինի Արայիկ Հարությանյանի և Մասիս Մայիլյանի միջև:
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն արդեն երկար ժամանակ Արցախում է: Նա մասնակցում էր նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավին, իսկ երեկ՝ մարտի 31-ին, որպես դիտորդ՝ ներկա էր բուն քվեարկությանը: 168.am-ը Աղեկյանից հետաքրքրվեց՝ խախտումներ արձանագրե՞լ են:
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված՝ Արցախում նախագահական և Ազգային ժողովի ընտրությունները հետաձգելու կոչեր էին հնչում: Ընտրություններն ամեն դեպքում տեղի ունենալու են: Արցախն ընտրական իրավունք ունեցող 103663 քաղաքացի ունի: Ւնչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը վստահեցնում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկել են հնարավոր բոլոր միջոցառումներն ապահով և անվտանգ ընտրություններ ունենալու համար.
Վաղն Արցախում համապետական նշանակության ընտրություններ են: Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի խոսքով՝ ազատ Արցախի պատմության մեջ առաջին անգամ միաժամանակ տեղի կունենան Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունները: