Հունիսի 12-ին, ժամը 14:20-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի հենց շենքի առջևից ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման էին ենթարկել 26 անձանց: Նրանք եկել էին Արաբկիրի բաժին՝ իրենց աջակցությունը հայտնելու ավելի վաղ ԱԺ-ի շենքի մոտից բերման ենթարկված 4 անձանց՝ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Արմեն Գալստյանին, Բաբկեն Հարությունյանին: Բերման ենթարկվածներից 4-ը Ոստիկանության Նորք Նորքի բաժնում էին: 3 ժամ այնտեղ մնալուց հետո նրանք ազատ արձակվեցին: 168.am-ի հետ զրույցում «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ասաց, որ համաձայն չէ այն արձանագրության հետ, որը կազմվել է:
Արտակարգ դրության ընթացքում տնտեսության մի շարք ոլորտներում աշխատանքը սահմանափակված էր, սակայն ոչ բոլորն են օգտվել պետական աջակցության ծրագրերից: 168.am-ի հարցումները պարզեցին, որ, օրինակ՝ տաքսի ծառայություններ մատուցողների աշխատանքը չի դադարեցվել, բայց նրանք ևս տուժել են ու շարունակում են տուժել՝ ծառայությունից օգտվողները քչացել են: Արտակարգ դրության հետևանքները զգացել են նաև Վերնիսաժում առևտուր անողները, թեև նրանց աշխատանքն առավելապես կապված է զբոսաշրջիկների հետ, նրանք էլ չեն ընդգրկվել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ոլորտների աջակցության ծրագրում: Մեր հարցումների ընթացքում հանդիպեցինք նաև մարդկանց, որոնք առանձնապես չէին զգացել կորոնավիրուսի և արտակարգ դրության հետևանքները:
«Մենք ակնկալում ենք, որ հանրային մուլտիպլեքսում հեռարձակողների, նաև հանրային հեռարձակողների տեսալսողական արտադրանքի որակը պետք է բարձրանա, իրավական բարենպաստ և հեռանկարային դաշտ ենք ստեղծել, կանոններն ավելի հստակ են սահմանված, ես կարծում եմ, քան գործող օրենքում է։ Մեդիաոլորտում հավասար մրցակցային միջավայրի ստեղծում ենք ակնկալում, բարձորակ լրագրություն, մեդիագրագիտության բարձրացում, ատելության խոսքի նվազում, մեդիայի արդյունավետ կառավարում, մեդիայի ոլորտում սեփականության իրավունքների թափանցիկություն, հավաստի և բովանդակալից մեդիաարտադրանքի ապահովում, պատասխանատվության անհատականացման ապահովում»,- ասաց Թևոսյանը:
«Այս պահի դրությամբ, վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը հասնում է մոտ 814-ի». այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Նրա խոսքով՝ հիվանդների ուղիղ կեսն արդեն առողջացել են, այս պահի դրությամբ ունեն կորոնավիրուսից 21 մահվան դեպք: Լրագրողներից մեկի հարցին, թե մարզում կա՞ն վարակի խոշոր օջախներ, մարզպետը պատասխանեց.
«Արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է գերծանրաբեռնված». պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Նախ մեր նպատակը պարտադրելը չի, այլ մեր նպատակը իրազեկվածությունը բարձրացնելն է և մեր սիրելի հայրենակիցների հետ համագործակցելը համավարակի կանխարգելման առումով։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության երկարացմանը, այո, կա այդպիսի հավանականություն, և բավականին մեծ է այդ հավանականությունը: Կարծում եմ, որ, այո, արտակարգ դրությունը կերկարացվի»:
«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված». պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը: Նա, սակայն, դրական տեղաշարժ ևս նկատում է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ուղիղ եթերում ասաց, որ կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցող հիվանդները, որոնց մոտ այն ընթանում է ասիմպտոմ, կարող են համարվել առողջացած միայն 14 օր ինքնամեկուսացումից հետո: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է ստացվում, որ առհասարակ բուժված համարվելու համար հարկավոր է 14 օր, իսկ վարչապետն ու իր ընտանիքի անդամները բուժվեցին երկու անգամ ավելի արագ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօր և երեկ գրանցված կորոնավիրուսով վարակակիրների ցածր և առողջացածների բարձր թվերին: Նրա խոսքով՝ առողջացածների մեծ թվերը պայմանավորված չեն հիվանդանոցներից դուրսգրումներով: Այսօր կորոնավիրուսով վարակման 350 դեպք է գրանցվել, առողջացածների թիվը 352 է:
«Երեկ ունեցել ենք 195 դեպք, քանի որ մեր ամենամեծ լաբորատորիան, որը օրական 1000-1300 հետազոտություն կարող էր կատարել, կանգնած է եղել պրոֆիլակտիկայի: Սա ասում եմ այն բանի համար, որ մեկ օրվա կամ մի քանի օրվա թվերով չառաջնորդվենք այսպիսի կարևոր իրավիճակում, որը հավանաբար երկար է պահպանվելու»,- ասաց Թորոսյանը:
«Հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակ կրելը, ձեռքերն ախտահանելը, հեռավորություն պահելը, իրենց արդյունքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից, վիրուսի ինկուբացիոն ամենակարճ շրջանը 7 օրն է: Հակահամաճարակային կանոնները պահպանել պետք է ոչ թե չտուգանվելու համար, դրա ֆորմալ կողմը չէ պարտադիր, այլ՝ բովանդակային: Դիմակների կրման այս, և կան ավելի ստեղծագործական տարբերակներ, ամենևին չեն նպաստում իրավիճակի բարելավմանը», – ասաց Փաշինյանը:
Այսօր պարետատան նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ժամեր առաջ կայացրած որոշումներին՝ ուժային երեք կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների մասին: Նա շնորհակալություն հայտնեց ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար:
«Կորոնավիրուսային պայմաններից ելնելով՝ մեր ոլորտը գտնվում է կաթվածահար վիճակում». հանդիսավարները չեն հասկանում, թե ի՞նչն է խտրականության պատճառը, ինչո՞ւ հանրային սննդի օբյեկտները, ակումբները, սրճարանները կարող են աշխատել, իսկ հանդիսությունների սրահները՝ ոչ:
Նավթի համաշխարհային գներն աճում են. մեկ բարելի գինն այս պահին 37-40 դոլար է, մարտին այն պակաս էր 25 դոլարից: Նավթի գնով և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ Հայաստանում դիզելային վառելիքի, բենզինի գներն անկում են ապրել: Հնարավո՞ր է՝ նավթի շուկայի կայունացումը պատճառ դառնա, որ բենզինի գինը Հայաստանում սկսի բարձրանալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է հետևություններ անել, քանի որ նավթ արդյունահանող երկրները խիստ մրցակցության մեջ են, և գները դեռ կտատանվեն:
Նրա խոսքով՝ պետք էր ոչ թե թույլ տալ, որ դեպքերը տեղի ունենան, հետո դրանց հետքերով գնալ և նկատողություններ տալ, այլ պետք էր դրանք կանխարգելել: Ըստ փորձագետի՝ դրա տարբերակները կային և քիչ չէին:
Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցիների միջոցառումն ավարտվեց իրենց դասղեկի՝ Հասմիկ Աբրահամյանի, դպրոցից հեռանալով: Երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ մի հավաքի լուսանկար։ Դրանից հետո ուսուցչին ու դպրոցի տնօրենին հրավիրել էին Արարատի մարզպետարան ու պատասխանատվության ենթարկել: 168.am-ի հետ զրույցում Սուրենավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանը մանրամասներ պատմեց կատարվածից և վստահեցրեց, որ իրենց դպրոցում հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվել են:
«Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելին լինել, մինչև, օրինակ՝ 400 մլրդ դրամ»:
«Վատ լուրեր ունեմ, համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում»,- առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ մենք մի իրավիճակում ենք, որ առողջապահական համակարգն այլևս չի դիմանում:
«Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրից, բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլորի համար հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Բացառություններ, իհարկե, լինելու են:
«Վերջին օրերի թվերն ինձ համար հասկանալի չէին». պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պարետատան գործողությունները, որոնք իրենք քննել ու վերաքննել են, պետք է հանգեցնեին կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կրճատման: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը դիմել է հանրությանը՝ հասկանալու համար, թե ի՞նչն է խնդիրը, և հասկացել է:
Արտակարգ դրության հաստատման օրվանից ի վեր ՀՀ-ում կազմվել է վարչական իրավախախտման 20.742 արձանագրություն. պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Արտակարգ դրության ընթացքում միրգ-բանջարեղենի առևտուրը չի արգելվել, բայց մեր հարցումները ցույց տվեցին, որ համավարակի հետևանքները զգացել են նաև շուկաների աշխատակիցները: «Մեյմանդար»-ի շուկայում վաճառողների մեծ մասը պնդում է, որ առևտուրը պակասել է, ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, չնայած դրան, իրենցից շատերը որևէ պետական աջակցություն չեն ստացել, քանի որ գյուղմթերքի առևտրի ոլորտում սահմանափակումներ չեն եղել:
Բողոքի ակցիա Մեյմանդարի շուկայում. Ուղիղ
Նորքի տուն-ինտերնատում բնակվող կորոնավիրուսով վարակված տարեցներից մեկը, որ ուներ երկկողմանի թոքաբորբ, և վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, այսօր կրկնակի բացասական թեստից հետո դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից. ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԲԿ-ի PR մենեջեր Ծովինար Խաչատրյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ մարտին Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա Նազելի Խաչատրյանը, որ երկար ժամանակ բուժում էր ստանում Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, պատրաստ է դուրսգրման: Ավելի վաղ մեզ հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն ասել էր, որ նրա դուրսգրումը կապված է նաև խնամակալության հարցի լուծման հետ:
«Այս խոսակցությունից հետո իր վիճակը միանգամից վատացավ: 10 օրից ավելի է՝ պայքարում են, որ վիճակը կայունանա, դեղորայքը միացված, շնչառական ապարատը միացրած: Մինչև այս էլ որևէ դրական տեղաշարժ չի եղել, կոմայի մեջ է եղել»,- ասաց Կարեն Մխիթարյանը:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի ևս մեկ դեպք է հաստատվել: Օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ դայակներից մեկի ջերմությունը բարձրացել էր, նրան մեկուսացրել էին տանը, ինչից հետո մանկատանը 46 մարդ թեստավորվել էր: 15 մարդու մոտ հաստատվել էր կորոնավիրուս, որոնցից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Այդ ժամանակ դեռևս հայտնի չէր դայակի թեստի պատասխանը, չնայած նա բոլորի հետ թեստավորվել էր: Այսօր մեզ հետ զրույցում ԱՍՀ նախարարի մամուլի խոսնակն ասաց.
«Մենք սեպտեմբերի 1-ից կարող ենք լիարժեք սկսել դասերը, միայն, եթե հետևենք ցուցումներին». այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ավելի քան 400.000 աշակերտ ունենք, ինչը բավականին մեծ թիվ է:
«Արդեն շատ ուշ է խոսել որևէ երկրի փորձի կիրառման մասին։ Ամենասկզբում մենք ունեինք հիանալի հնարավորություն չկրկնելու մի շարք երկրների սխալ քայլերը, բայց դա չարեցինք։ Հիմա, թերևս, մնում է սեփական սխալներից որոշ դասեր քաղելը»։
Ոստիկանապետ Արման Սարգսյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վերջին օրերի ընթացքում Ոստիկանությունն իրականացրել է ռեյդեր, ստուգայցեր մի շարք շրջաններում: