Բաժիններ՝

«Լուրեր են շրջանառվում, որ մեր փոխքաղաքապետն ուզում է անցնել ուրիշ աշխատանքի, հորդորում եմ չստորագրել դիմումը». ավագանու անդամ

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կանաչապատման բաժնի պետին միայն նկատողություն տալն անթույլատրելի է համարում, նրա պնդմամբ՝ վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանի դիրքորոշումը ճիշտ է:

«Ձեր տեսակետի կողմնակիցն եմ: Թեհմինա Վարդանյանը, ով իմ 15 տարվա ընկերն է, ասում է՝ մի նկատողություն տայիք, ես նոր իրեն էլ ասացի՝ Կանաչապատման բաժնի պետին՝ այգում կրակ անելու, խորոված անելու ու այգին այրելու դեպքում նկատողություն տալը նույնն է, որ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը 1 մլրդ-ի յուրացում անի, ասենք՝ մի հատ նկատողություն տվեք, պրծնենք»:

Քաղաքապետն արձագանքեց. «Ո՞ւր ա Հայկ Սարգսյանին տենց բախտ, մեզ հետ էլ կկիսվեր»:

Մարկոս Հարությունյանն արձագանքեց, որ իր հետ հաստատ կկիսվեր, ինչից հետո քաղաքապետին խորհուրդ տվեց.

«Լուրեր են շրջանառվում, որ մեր փոխքաղաքապետն ուզում է անցնել ուրիշ աշխատանքի, հորդորում եմ չստորագրել դիմումը, նա շատ ծրագրեր ունի քաղաքի հետ կապված»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս