«Պատասխանը պետք է տան իրավապահները». Փաշինյանը՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների մասին

Այսօր հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրատվամիջոցներից մեկը խնդրեց մեկնաբանել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջերս արած հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի անունից իրեն առաջարկել է մուծել սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի, դառնալ ապաքաղաքական, ինչի դիմաց խոստացել է, որ պայմանավորվելու պահից սկսած բոլոր քրեական գործերը, բոլոր քրեական հետապնդումները դադարեցվելու են:

«Կարծում եմ՝ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, ինչքան գիտեմ, զբաղվում են: Իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավել ևս՝ կոռուպիցայի դեմ պայքարի հարցում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային, աշխատանքային հայտարարություններից: Դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահները»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031