Ավտոներկրողներն այսօր կրկին Կառավարության շենքի առջև էին: Այս անգամ, սակայն, ոչ միայն բողոքում, այլև շնորհակալություն էին հայտնում: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բարձրացրած խնդիրների մի մասին լուծում է տրվել, օրինակ՝ աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան Կառավարության երեկվա որոշմամբ թույլատրվել է, միայն թե դրանք աջ ղեկով շահագործել թույլ չի տրվի, կա՛մ ղեկը կփոխվի մեր երկրում, կա՛մ այն կվաճառվի ու կարտահանվի:
Արդեն 2 օր է, «Պետերյան» գեղեցկության սրահը չի աշխատում: Սրահի տնօրեն Հակոբ Պետերյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, որ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 3-5-ն ընկած սահմանում մի տղա մտել է իրենց սրահ ու գողացել՝ ինչ կարողացել է:
Այսօր ԿԳՄՍ նախարարությունում «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկումն էր: Ներկայանալու և նախարարին հարցեր հղելու համար գրանցվել էր նաև ՀՅԴ ՀԵՄ-ը: Դաշնակցական երիտթևի ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը նախագծի ներկայացումից հետո, մինչև հարցեր տալը նախարարին խնդրեց քաղաքական շահարկումներ չանել, իր խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված վատ պրակտիկան:
Այսօր «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարարության առջևից ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին բերման ենթարկելու փաստին, ասաց, որ իր տեղեկություններով՝ համաչափ ուժ է կիրառվել:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները երեկ հայտարարել էին այսօր ժամը 15:00-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման նախաձեռնության մասին:
«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի մեկնաբանությամբ՝ տեղի է ունեցել միայն իշխանափոխություն, իսկ հեղափոխությունը պետք է հաջորդի դրան:
Քննչական կոմիտեն վերծանել է նախկին մարզպետի հեռախոսազանգերը, ուսումնասիրել նրա շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրությունը, ինչից պարզ է դարձել, որ սեպտեմբերի 17-ի ժամը 23.55-ից մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00:01-ի (այդ ընթացքում է տեղի ունեցել դեպքը) Տրդատ Սարգսյանը տանն է եղել: Սամվել Մխիթարյանը գործի արդար քննությանը չի հավատում: