Արտակարգ դրության ավարտից հետո անշարժ գույքի շուկայում հնարավոր է գնանկում. 168.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Սա սպառնում է ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան շուկային:
Ինձ հասած ժառանգության մասին թույլ տվեք չխոսել: Այն, ինչ եղել է մինչև ինձ, եղել է մինչև ինձ: Սիրում եմ խոսել այն մասին, ինչ կա իմ եկած վայրկյանից սկսած: Դժվարություններ բոլոր թատրոններում լինում են, բայց մենք նվնվացող տեսակ չենք, մեր դժվարություններն ինքնուրույն կարողանում ենք հաղաթահարել՝ ամբողջ աշխատակազմով:
Բենզինի գներն անկում են. «Ռեգուլյար»-ը 400-410 դրամից դարձել է 330-340 դրամ, իսկ «Պրեմիում»-ը՝ 430-ից՝ 350-360 դրամ: 168.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե արդյոք սա միայն նավթի գնի անկումո՞վ է պայմանավորված: Նավթի մեկ բարելի գինն այս օրերին 25 դոլարից պակաս է:
Այս պահին հանրապետության տարածքում կառուցվում է ծառայություններ մատուցող՝ 68, իսկ սեփական կարիքների օգտագործման՝ 21 սպանդանոց. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Այսօր Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսությանը: Էկոնոմիկային նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում գյուղատնտեսների համար կգործեն արտոնյալ պայմաններ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը սահմանային անցակետերում լուրջ փոփոխության չի ենթարկվել. պնդում է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:
Տնտեսվարողները մինչև արտակարգ դրության հայտարարելն էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ցուցումներ ստացել՝ իրենց խանութներն ավելի հաճախ ախտահանելու վերաբերյալ, այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա վստահեցրեց, որ իրականացվում են մշտադիտարկումներ:
«Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված են պարապուրդի վերաբերյալ կարգավորումները: Պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, որը համապատասխանում է իր մասնագիտությանը: Միշտ չէ, որ այդ հնարավորությունն ունենում է գործատուն, այդ դեպքում նա փոխհատուցում է աշխատողին միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան օրենքով սահմանված նվազագույն չափը: Սա այն դեպքերի համար է, երբ ոչ աշխատողի մեղքով է առկա պարապուրդը»,- ասաց Ժորա Սարգսյանը:
Այն գործատուները, որոնք կհրաժարվեն վճարել իրենց աշխատողներին հարկադիր պարապուրդի ժամանակ, կտուգանվեն. ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Մեր հարևան երկրների հետ սահմանները գործում են, ուղղակի կան բեռնափոխադրումների սահմանափակումներ. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Իրանի հետ թույլատրվում է այն ապրանքների շրջանառությունը, որոնք անհրաժեշտ են տնտեսությանը և տնտեսվարողներին:
Այսօրվանից կսահմանափակվի տնտեսական գործունեությամբ զբաղվող մի շարք օբյեկտների աշխատանքը, բացառություն կկազմեն պարենային ապրանքների վաճառքով զբաղվողները, դեղատներն ու գյուղատնտեսական ապրանքների շուկաները. ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. 168.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը, որը մշտական կապի մեջ է Մխիթարյանի ընտանիքի հետ:
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը իր խափանման միջոց կալանքը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելուց հետո բուժումը շարունակում է տանը: Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը հրաժարվում է ստացինար բուժումից ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում բուժվել, այլ՝ քանի որ դա անօգուտ է.
168.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով 2 մեղադրյալներից մեկին՝ Զավեն Գրիգորյանին, գրավի դիմաց ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Դատախազությունը բողոք չի ներկայացնելու։ Հանրային կապերի բաժնի պետի պարզաբանմամբ՝ Դատախազությունը նկատի է ունեցել հետևյալ հանգամանքը։
«Հանրության շրջանում մեծ ոգևորություն առաջացրած՝ Աջափնյակում մետրո կառուցելու գաղափարը, դրա կառուցման առաջարկներն ու էսքիզները քննարկման փուլում են»,- այսօր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին ի պատասխան՝ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավագանու անդամը հարց ուղղեց նաև հարակից վթարային շենքերի ապագայի մասին:
«Հայաստանն ապրում է նոր իրողությունում»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով բյուջեի թերակատարմանը, և հավելեց, որ մի շարք ծրագրեր չեն իրականացվել, քանի որ հայտ ներկայացրած և հաղթած ընկերությունները չեն կարողացել կատարել իրենց առջև դրված առաջադրանքը, իսկ քաղաքային նոր իրողության մեջ չկան ընկերություններ, որոնք «մշտական» ունեն և տարիներ շարունակ իրենք են իրականացնում այս կամ այն գործառույթը:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանին զարմացնում է այն փաստը, որ Քաղաքապետարանի բյուջեում գումար կա կարևոր ծրագրերի իրականացման համար, սակայն դրանք չեն իրականացվում։
«Այդպիսի բաներ տեղի էր ունենում Ձեր կողմից շատ սիրված նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ: Դրա համար էլ Ձեր մտքով անցնում են նման բաներ: Միգուցե Դուք կուզենայիք, որ Դո՞ւք լինեիք քաղաքապետ, և նման բաներ կատարվեին, բայց իմ ղեկավարության օրոք նման բաներ չեն լինելու»:
«Երևանի ավագանու ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2019 թվականի բյուջերի կատարողականը դրական գնահատեց»։ Նիստի ընթացքում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը։
Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն 30 տոկոսով թերակատարվել է։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքը ստանալու ակնկալիքով հարց ուղղեց. «Այս կատարողական փաստաթղթի և 30 տոկոս թերակատարման հետ կապված՝ վարչության պետերից կամ փոխքաղաքապետերից որևէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ»:
Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստը սովորականից տարբերվում էր։ Նիստը տեղի էր ունենում Քաղաքապետարանի առաջին հարկում, ավագանու անդամներն էլ դիմակներով էին։
Անկախ նրանից, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, Երևանի ավագանու հերթական նիստը վաղը կկայանա: Քաղաքապետի այս որոշումը, նիստի օրակարգի հետ միասին, դրված է Քաղաքապետարանի կայքում: 168.am-ը կապ հաստատեց ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների հետ՝ պարզելու՝ մասնակցելո՞ւ են նրանք վաղվա նիստին, թե՞ ոչ: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց.
ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու գործով 2 մեղադրյալներից մեկի՝ Զավեն Գրիգորյանի՝ 1,5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակման Վերաքննիչի որոշումը Դատախազությունը ստացել է: Կբողոքարկե՞ ն այն, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ որոշումը դեռ քննարկման փուլում է:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները, մի քանի օր է, փորձում են կապ հաստատել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, սակայն ապարդյուն: Այսօր վերջապես նրանց հաջողվել է քաղաքապետի հետ զրուցել, բայց հեռախոսով. 168.am-ի հետ զրույցում հայտնեց Թեհմինա Վարդանյանը:
«Որևէ գործողություն, որը կապված է հակահամաճարակային անվտանգության հետ, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ, Քաղաքապետարանն անում է բացառապես Առողջապահության նախարարության ցուցումների համաձայն: Հանրային տրանսպորտի հետ կապված ցուցումները տրվել են, ախտահանումը կատարվում է ավտոբուսներում և Մետրոպոլիտենում: Դրանք ուղղակիորեն Քաղաքապետարանի ենթակայության տակ են: Մասնավորներին ևս հրահանգ է տրվել ախտահանել՝ օգտագործելով ցուցումները»:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ Արցախի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի աջակից, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ստում է՝ ասելով, թե ինքը որևէ մասնակցություն չի ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձին: 2000թ. մարտի 22-ին իրականացված մահափորձը պատվիրելու մեղադրանքով Բաբայանը ձերբակալվել էր 2017-ին: Իր կապն այդ դեպքին ժխտող հայտարարությամբ Սամվել Բաբայանը հանդես է եկել նախընտրական քարոզարշավի ընթացքում: Գառնիկ Իսագուլյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց այն տեսանյութը, որտեղ Բաբայանը քննիչների մոտ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս:
«Պետությունը պետք է մեծացնի իր ազդեցությունը տնտեսության մեջ». տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդում է՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը՝ նավթի գների անկումն ու ռուսական ռուբլու աժեզրկումը, զգալի ազդեցություն են ունենալու մեզ վրա: Իսկ ի՞նչ պետք է անել:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը պնդում է՝ աշխարհում տնտեսական անորոշ իրավիճակը կազդի նաև Հայաստանի վրա, բայց վստահեցնում է՝ վնասի չափերն այնքան մեծ չեն լինի, որքան, օրինակ ՝ 2014-ին կամ 2009-ին: Ջրբաշյանը հիշեցնում է, որ աշխարհում կա «սև կարապի» ֆենոմեն, որը տվյալ պարագայում կորոնավիրուսն է, իսկ այդպիսի ֆորսմաժորային իրավիճակների պետությունները պետք է պատրաստ լինեն:
«Ընդունված էր, որ մարտ ամսին շատ իրանցի զբոսաշրջիկներ պետք է հյուրընկալենք Հայաստանում: Նախնական տվյալներով՝ միայն իրանցի զբոսաշրջիկների չժամանման արդյունքում զբոսաշրջության արժեքային շղթան կորցրել է մոտ 8-9 մլն դոլար, խոսքը վերաբերում է հյուրանոցային տնտեսություններին, ռեստորաններին, տաքսիներին, վարձով տրվող բնակարաններին»:
«Այս հանրաքվեում իրական տեսանկյունից որևէ ձև չկա, որ «Այո»-ն հաղթի»,- ասում է «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը՝ նշելով, որ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն առանց խախտումների չի անցնելու: