«Իմ կյանքի ամենաանսովոր 3 ամիսներն եմ ապրում, երբ առավոտյան աշխատանքի գնալիս լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ եմ գնում, երեկոյան տուն վերադառնալիս այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ էի աշխատանքի գնացել»:
Այսօր կեսօրին տարածվեց հաղորդագրություն, որ ԿԳՄՍՆ-ն բավարարել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի վարչական բողոքները և վերականգնել է նրա գիտական աստիճանը:
Այսօր 168.am-ի հետ զրույցում ցույցերի համակարգողներից Քրիստինե Սարգսյանը հայտնեց, որ ԱԳՆ-ից դեռ պատասխան չունեն, փոխարենը՝ կարդացել են «Риа новости»-ի հոդվածը, ըստ որի՝ «Վեստնիկ ԱՏՈՐ» Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ սեպտեմբերի 1-ից վերսկսվելու են ԱՊՀ երկրների մեծ մասի հետ կանոնավոր չվերթերը, այդ թվում՝ Հայաստանի:
Գյումրիի ավագանու որոշմամբ հուլիսի 13-ի կարկտախառն անձրևից տուժած 6 ընտանիքի բնակարան է հատկացվել: Նրանց թվում է նաև Նաիրա Հարությունյանը, որի բնակարանի վատ վիճակի մասին գրել էր 168.am-ը:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագիրը, որը վերաբերում է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Նախարարը տեղեկացրեց, որ գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերությունները կորոնավիրուսի պատճառով վնասներ են կրել՝ պայմանավորված ներքին և արտահանման հիմնական շուկաներում առկա իրավիճակով:
«Ամբողջ Հայաստանի գույքը այ էս դահլիճում չնչին կոպեկներով սեփականաշնորհվել է և գույքահարկ չի վճարվել». Փաշինյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո ճեպազրույցի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ նիստի ընթացքում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին ուղղված իր հարցի պատասխանն իրեն չի բավարարել: Սամսոնյանը փոխվարչապետին հարցրել էր, թե ո՞վ է պատասխանատու վերջին օրերին Ամուլսարում տեղի ունեցած իրադարձությունների, բախումների, տուժած անձանց և ոստիկանական գործողությունների համար, ո՞վ է պատասխանատու այս իրավիճակում Կառավարության լռության համար:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հարցրեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, թե ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն այն հանգամանքի համար, որ ՀՀ-ն կորոնավիրուսի բացասական ցուցանիշներով տարածաշրջանում առաջինն է:
Բուհ չընդունված դիմորդների փաստաբանական խումբն այսօր հայց է ներկայացրել Վարչական դատարան: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փոստային ծառայության միջոցով երկու հայցադիմում է մուտքագրվել: Հիշեցնենք՝ մայիսի 21-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն, որն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին, փոխվել է համալսարան ընդունվելու կարգը, ինչի արդյունքում 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ բարձր միավորներ ստացած մի շարք դիմորդներ դուրս են մնացել համալսարանից, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր:
«Փոքր Սևանում մենք այսօր չունենք կանաչած հատված, Մեծ Սևանում էլ շատ քիչ հատվածներ են կանաչած, հուսանք՝ ինքն իրան հետ կգնա». այսօր Սևանի ծաղկման թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն էլ վստահեցրեց, որ լճի ավազանում ուսումնասիրություններ կատարվում են անընդհատ: Նա նշեց, որ սովորաբար կանաչման գործընթացը սկսվում է հունիսին, սակայն այս տարի, ոչ այնքան բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ուշ է սկսվել՝ հուլիսի 15-ից, և շուտ էլ կավարտվի:
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին ԿԳՄՍՆ-ի առջև էին, այս անգամ՝ առանց որևէ պահանջի, նվեր էին բերել նախարար Արայիկ Հարությունյանին՝ Աստվածաշունչ և խաչ: Դիմորդները ցանկանում էին այն անձամբ հանձնել նախարարին կամ փոխանցել: Շարժման մասնակիցներին մոտեցավ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը և ասաց, որ նախարարն իրեն է ուղարկել նվերը վերցնելու, և խոստացավ անձամբ իրեն հանձնել:
Այսօր բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները կրկին ակցիա էին իրականացնում ԿԳՄՍ նախարարության առջև: Դիմորդներից մեկի ծնողը՝ Խաչատուր Նազարեթյանը, արձագանքելով երեկ հարցազրույցի ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանի արած դիտարկմանը, թե այս ակցիան արդեն քաղաքական աստառ է ստանում, և դրա հետևում կանգնած են քաղաքական ուժեր, ժխտեց, որ նման բան հնարավոր է:
«Խորհուրդն այն է, որ տղաների մեծ մասը, որոնք դեռ չեն զորակոչվել, մյուս ամառ կամ հունվարին գնալու են, դա նշանակում է, որ չենք հասցնելու էլի քննություն տալ: Ուզում ենք այս հագուստներով երգել նախարարության մոտ, գուցե կպնե՞նք իրենց սրտի լարերին, մինչև էս չի ստացվել, գուցե տենց փորձենք, այդպես արձագանքե՞ն, չարհամարհեն դիմորդներին»:
«Մասիս Բաբալյանը ձերբակալվել է մայթեզրից, և փողոց չէր փակել, իսկ Ոստիկանությունը բացառապես պահանջ էր դրել՝ բացել ճանապարհի երթևեկելի գոտին: Այս առումով նրա վարչական ձերբակալումն ակնհայտ ապօրինի էր: Հովհաննես Հարությունյանն ընդամենը ցանկացել էր միջամտել անչափահաս, մասնավորապես, աղջիկ երեխաներին բերման ենթարկելու գործողությանը, դրա համար է ձերբակալվել: Հիմա սպասենք Ոստիկանության վարչական վարույթին, կա՛մ իրենք կդիմեն Վարչական դատարան, և դրա շրջանակներում մենք կփորձենք պաշտպանվել, կա՛մ մենք կդիմենք, որ Ոստիկանության գործողությունները ճանաչվեն ոչ իրավաչափ»,- ասաց փաստաբանը:
Այսօր 13:10-ի սահմաններում ԿԳՄՍՆ-ի առջևից Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկվեց 2 հոգի: Առավոտից բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց և պահանջում հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանց առաջարկվեց հանդիպում փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ինչից ակցիայի մասնակիցները հրաժարվեցին, քանի որ, ինչպես պնդում էին, նրա հետ հանդիպումներն անօգուտ են: Մեկ ժամ ժամանակ տվեցին Արայիկ Հարությունյանին իրենց ընդունելու համար: Հանդիպումը տեղի չունեցավ: Դիմորդները փակեցին Վազգեն Սարգսյան-Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկը: Ոստիկանները բացեցին փողոցները, ակցիայի մասնակիցներից երկուսը բերման ենթարկվեցին:
Դիմորդի ծնողն անդրադարձավ նաև նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա ֆեյսբուքյան լայվին, որի ընթացքում վերջինն ասում էր, որ պատշաճ իրազեկում եղել է, ինքն է լայվով խոսել այդ մասին, ԳԹԿ ներկայացուցիչները՝ տարբեր եթերներում:
Այսօր բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին անցկացնում ԿԳՄՍ նախարարության դիմաց և պահանջում հանդիպում միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Դիմորդի ծնող, ակցիաների կազմակերպիչ Մասիս Բաբալյանը նշեց, որ իրենց հանդիպումները փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ որևէ օգուտ չեն տալիս, և այդ է պատճառը, որ նրանք ուզում են հանդիպել հենց նախարարի հետ:
«Եթե ընդունենք, որ մայիսի 25-ին ընդունվել է որոշումը, առնվազն մայիսի 26-ին է այդ փաստաթուղթն ուժի մեջ մտել, ինչը նշանակում է, որ այն հետադարձության հետ կապված խնդիրներ ունի: Կառավարության ընդունած որոշումը, չեմ կարող ասել, իրավական անգրագիտությա՞ն, թե՞ մշակված քաղաքականության արդյունք է, սակայն հակասում է մի շարք օրենքների, մարտավարական առումով թույլ տվեք չհիշատակել: Այն, ինչ ընդունել է Կառավարությունը, ստեղծում է հակասահմանադրական իրավիճակներ, ըստ այդմ մենք մշակել ենք հակաքայլեր»,- ասաց Կոչուբաևը:
Համալսարան չընդունված դիմորդների ծնողներն այսօր կրկին հանդիպել էին ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ: Ծնող Մասիս Բաբալյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկումը եղել է բարձր միավորներ հավաքած մի շարք երեխաների համալսարան ընդունվելու կամ, օրինակ, ներկայացրած հայտի վերջին կետով ընդունվելու մասին: Բաբալյանը ներկայացրեց, թե իրենց ինչ է առաջարկվել, դրանք դիմորդների և ծնողների հետ քննարկումից հետո կորոշեն՝ ընդունե՞լ, թե՞ ոչ:
Երեկ հայտնի դարձավ, որ 2019-ի սեպտեմբերին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան: Այս գործով մեղադրանք է առաջադրված երկու եղբայրներին՝ Հարություն և Զավեն Գրիգորյաններին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ մասն անջատվել է ընդհանուր քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զավեն Գրիգորյանի մասով նախաքննությունը շարունակվում է: Տուժողի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք համաձայն չեն գործն այս տեսքով դատարան ուղարկելուն:
«Մեզ պատասխանեցին, որ մեզ այստեղ չեն ընդունում». այսօր համալսարան չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի առջև, նրանք խնդրել էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց աշխատակազմից փոխանցել են, որ հարցը ԿԳՄՍՆ տիրույթում է, և վարչապետը չի ընդունի նրանց:
«Մեր համար անակնկալ չեն այսպիսի խնդիրներն այս ոլորտում, մենք դեռ ամիսներ առաջ էինք բարձրաձայնում, որ այս նախարարը չի տիրապետում իր պաշտոնին և պետք է օր առաջ հեռանա, և այսօրվա այս իրադարձությունը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք նախարար չունենք, ունենք մարդ, որը չի տիրապետում իր ոլորտին»,- ասաց ՀՅԴ երիտթևի անդամ Գոռ Սարգսյանը:
«13.000 դիմորդներ մասնակցել են միասնական քննություններին, 2500 դիմորդներ՝ ներբուհական քննություններին: Դիմորդը, երբ որ dimord.am կայքում ցանկացել ա գրանցվել, բերել է՝ «Ծանո՞թ եք կարգին»: Կարգն արդեն այդ ժամանակ փոփոխված է եղել, այսինքն՝ դիմորդը, երբ որ ցանկացել է դիմել որևէ բուհ, արդեն իսկ տեղեկացված է եղել, քանի որ կայքում առաջ շարժվելու համար կա այդ հրահանգը: Դիմորդը պետք է տեղեկացված լիներ կարգին իր մնացած տվյալները լրացնելու համար: Հնարավոր եմ համարում, որ 13.000-ից 2000-ը չի կարդացել դա, մեխանիկորեն սեղմել է, գնացել է առաջ, բայց, որ դրա մեջ մեղադրում եք մեզ, այդտեղ ես Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ բոլոր հնարավոր միջոցներով տեղեկացրել ենք»,- ասաց Թամրազյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրենք ակնկալում էին, որ նախարարության ներկայացուցիչը կգա փաթեթով լուծման, ինչը չի եղել: Իրենք ներկայացրել են խնդրի լուծման իրենց տարբերակները, որոնք գեներացվել են ծնողների առաջարկներից: Հիշեցնենք՝ ծնողներն առաջարկում էին ֆակուլտետներում նոր տեղեր բացել, կամ երեխաներին տեղավորել գոնե հեռակայում: Կոստանյանը նաև նշեց, որ ԱԺ երեք խմբակցության պատգամավորների մտահոգությունն այն է, որ ցածր միավորներով դիմորդն առավելություն ունի բարձր միավորներ հավաքած դիմորդի նկատմամբ:
«Թողեք՝ էդ երեխաները սովորեն, ուրիշ ոչ մի բան չեն ուզում, գեղեցկության մրցույթ չի սա: Խնդրում եմ, երեխաներին հնարավորություն տվեք սովորելու, գոնե մեկ կիսամյակ, դրանից հետո թող գիտակիցը սովորի: Մեր հեղափոխությունն ի՞նչ է մեզ տվել, ինչի՞ համար ենք մենք դա արել: Այս երեխաներն են այդ հեղափոխությունն արել, երբ դպրոցի դասերից դուրս էին հանում, ասֆալտին կանգնած հեղափոխություն էին անում, էդ երեխաներին չի ուզում ղեկավարությունը արտոնություն տա, շանս տա, մեծ բան չեն ուզում»,- ասաց Շառոյանը:
«Ասում են՝ իրազեկվել են երեխեքը, որ առաջին հայտով չդիմելու դեպքում չեն անցնում, այնինչ ոչ մի երեխա էլ, ինչքանով մենք ենք ուսումնասիրել, տեղյակ չի եղել»,- ԱԺ-ի դիմաց համալսարանի ընդունելության քննություններից հետո դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ծնող Մարիամ Եղյանը:
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԳԹԿ և ԿԳՄՍՆ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է հրավիրել: Զուգահեռ դրսում՝ ԱԺ շենքի դիմաց, տեղի է ունենում ընդունելության քննություններից հետո դուրս մնացած դիմորդների ու նրանց ծնողների բողոքի ակցիան:
Համալսարանի ընդունելության քննություններից դուրս մնացած դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց: Հայկ Բաբալյանն ընդունվել է համալսարան, սակայն 10-րդ հայտով, քանի որ իր նշած ֆակուլտետներից միայն այդտեղ է թափուր տեղ մնացել: Հայտը լրացրել է օնլայն, 10 բաժին է նշել, քանի որ չի իմացել, որ բոլոր դաշտերը լրացնելը պարտադիր չէ:
«Նշել է երկու բաժին, ոնց մեր նախարարն էր ասում՝ 10 բաժին նշում եք, էնքան որ մեկն անցնեք, չէ, իմ երեխեն կոնկրետ երկու բաժին ա նշել: Առաջինով դուրս ա մնացել Իրավագիտությունից, Միջազգայինն էլ չի անցել 18.50-ով, բայց այդ բաժին ընդունվել են 11 բալով»,- ասաց Նազարեթյանը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն իր արարքում որևէ ապօրինի բան չի տեսնում, ասում է՝ իհարկե, լավ չէ, որ ինքը ստիպված է եղել նստել այդտեղ, բայց եթե նստել է, ուրեմն խնդիր կա, որը պետք է քննարկել: Բլեյանը նաև պատմեց, որ այդ ընթացքում կապ է հաստատել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ, որն իր տպավորությամբ՝ զարմացել է ստացած ինֆորմացիայից: