Ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Պավել Սարգսյանը Հայկ Մարությանին հարցրեց, թե ինչպե՞ս է նա իրականացնում կադրային քաղաքականությունը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լայվերից մեկի ժամանակ ասել էր, որ պետք է ազատվել նախկին իշխանության ներկայացուցիչներից, «Սերժի թափթփուկներից»: Քաղաքապետը նշեց, որ ինքը սկզբունքներ է որդեգրել, որոնք և պահում է անցած մեկ ու կես տարվա ընթացքում.
Երևանի ավագանու միաձայն որոշմամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ և երաժշտական բնագավառում ունեցած վաստակի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի:
Այսօր ավագանու միաձայն որոշմամբ լուծարվեցին կանաչապատման համայնքային ՓԲԸ-ներ: Մայրաքաղաքի կանաչապատումն այսուհետ ամբողջությամբ կիրականացնի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ում է վերապահված բակային կանաչապատումը, քանի որ իր դիտարկմամբ՝ ՀՈԱԿ-ը միայն փողոցներում և բանուկ հատվածներում է կանաչապատում անում:
Հակատուբերկուլյոզային դիսպանսեր ՓԲԸ-ն կլուծարվի: Երևանի ավագանին այս որոշումն ընդունեց 34 կողմ, 6 դեմ, 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրեց, որ տուբերկուլյոզային հիվանդությունների բուժումը բացառապես պետպատվերով է, և առանց պետական աջակցության՝ դիսպանսերը գործել չի կարող:
Երևանի ավագանին այսօր քննարկում էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին հարցը: Ավագանին փոփոխությունը հաստատեց: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետին հարցրեց՝ ի՞նչ եղան այն 100 ավտոբուսները, որոնց համար պետք է մրցույթ հայտարարվեր:
Երևանի կրկեսին կից պուրակը կանվանակոչվի ծաղրածու, մնջախաղի վարպետ, հայազգի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Որոշումն այսօր կայացրեց Երևանի ավագանին՝ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով: Զեկուցողը, որպես որոշման նախագծի հիմնավորում՝ ընթերցեց Ենգիբարյանի կենսագրությունը:
Այսօր Երևանի քաղաքապետարանում «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթ էր անցկացվում: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամների պնդմամբ՝ առաջին փուլն արդեն ավարտվել է: ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցույթին չի մասնակցում, քանի որ այն կազմակերպվել է մի շարք իրավախախտումներով:
Երևանի քաղաքապետարանում «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթն արդեն ավարտվել է. 168.am-ի հետ զրույցում ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։ Նա որպես դիտորդ՝ հետևել է մրցույթի ընթացքին: Մրցույթում եղել է երկու հաղթող, ինչպես մեզ հետ զրույցում կանխատեսել էր «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանը:
168.am-ը գրել էր, որ մի շարք տնտեսվարողներ, որոնք, արտակարգ դրությամբ պայմանավորված՝ չունեն եկամուտ, բայց ստիպված են վճարել հարկեր, վարձակալած տարածքների վճարներ և այլն: Հարցը հատկապես խնդրահարույց է փոքր և միջին բիզնեսի համար:
Կառավարության տնտեսական աջակցության 3-րդ ծրագրի համար 1200 դիմում կա. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը: Նրա խոսքով՝ այդքանից արդեն հաստատվել է 461-ը՝ 5.2 մլրդ արժեքով: Մոտ 500 հայտ էլ դեռ ընթացքի մեջ է: Այս ծրագրով աջակցություն կստանան այն ՓՄՁ-ները, որոնց 2019-ի շրջանառությունը կազմել է 24-500 մլն դրամ: Նախարարի տեղակալը տեղեկացրեց նաև, որ 3-րդ ծրագրի պայմանները, կախված ստացված դիմումներից, փոփոխվել են: Ի սկզբանե յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է ավելի պակաս լիներ, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, շահառու ոլորտները ևս ավելացել են:
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մի շարք տնտեսվարողներ չեն աշխատում և չունեն եկամուտ, բայց դա իրենց չի ազատում պարտավորություններից՝ հարկեր, վարձակալած տարածքների վճարներ և այլն: Խնդիրը հատկապես արտահայտիչ է փոքր և միջին բիզնեսի մոտ: «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց.
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն, ինչի ընթացքում չարաշահումներ են բացահայտվել և հարուցվել է քրեական գործ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Միքայել Մելքումյանի և Կառավարության համատեղ ծրագրին՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որը երեկ ընդունեց օրենսդիրը, մանրամասնեց, որ այս ծրագիրը քննարկվել է Կառավարության՝ տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի քննարկումների ժամանակ, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ նման առաջարկությամբ արդեն հանդես է եկել Մելքումյանը, ինչից հետո Կառավարությունը որոշել է գաղափարը քննարկել պատգամավորի հետ:
«Առաջին եռամսյակում պետական բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 349 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 299,5 մլրդ-ի համեմատ»,- ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ 49.5 մլրդ-ով ավելի եկամուտ են հավաքագրել:
Հանրային քննարկման դրված «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին (նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ), բուռն քննարկումների առիթ է դարձել:
Պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 20-ին արդեն ստացել է մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ փետրվարի համեմատ՝ անգամ արտակարգ դրության պայմաններում աշխատատեղերի աճ ունենք.
Ինչո՞ւ է ՊԵԿ-ը Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ մեկ ամիս առաջ հարուցված քրեական գործի մասին միայն այժմ հայտարարություն տարածում. լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց.
Երևանի պետական համալսարանում դիպլոմայինների և թեզերի պաշտպանության հետաձգման հարց չի քննարկվում. 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:
Խելացի անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար տրվող պետական աջակցությունից օգտվելու համար հունվարի 1-ից ապրիլի 10-ն Էկոնոմիկայի նախարարությունը 53 դիմում-հայտ է ստացել. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Կառավարության՝ գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերը մեծ հետաքրքրություն են վայելում. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների՝ այս ոլորտում 13.000-ից ավելի հայտ կա արդեն:
Հայաստանը ցորենի խնդիր չունի և չի ունենա. ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ պնդեցին Էկոնոմիկայի նախարարի տեղակալները: Արման Խոջոյանի խոսքով՝ շուտով պատրաստվում են աշնանացան ցորենի բերքահավաքին.
Բուհերի ռեկտորներին առաջարկվել է հետաձգել ամփոփիչ ատեստավորման ժամկետները. 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե քննարկվո՞ւմ է արդյոք ավարտական կուրսի ուսանողների՝ բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը հետաձգելու հարցը, հայտնում է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:
Հայաստանում գործող բժշկական կենտրոններից մեկն իր կայքում հրապարակել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդներին բուժող բժիշկ Հենի Մահֆուզիի հայտարարությունը։ Նա պնդում է, որ հարյուրավոր պացիենտների բուժելուց հետո եկել է եզրահանգման, թե Covid19-ը թոքաբորբ կամ սուր շնչառական վարակ չի առաջացնում:
Հերցեպտին 600-ի առաջին անվճար խմբաքանակը, որն անհրաժեշտ է չարորակ ուռուցք ունեցող հիվանդներին, արդեն ամբողջությամբ բաժանված է. 168.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը.
Հեռախոսազանգերի շրջանակը և քաղաքացիների տեղաշարժը ֆիքսող համակարգով ապրիլի 17-ի դրությամբ հայտնաբերվել է 3812 հավանական կոնտակտավոր. 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում 2348 ինքնամեկուսացված քաղաքացիների նկատմամբ. ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ այս թիվը փոփոխական է: Ոստիկանությունն իր ծառայության իրականացման ընթացքում արտակարգ դրության պայմանները խախտելու համար 10377 վարչական արձանագրություն է կազմել:
Մարտի 16-ից ապրիլի 16-ը Հայաստանում արձանագրվել է մարմնական վնասվածքներով 225 ճանապարհատրանսպորտային պատահար. ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դեպքերը նվազել են 117-ով:
Նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր կան նաև Ոստիկանությունում. ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Նրա խոսքով՝ ոստիկանների մի մասն արդեն առողջացել է:
«Արտառոց ոչինչ չկա, կենդանի գործընթաց է». Ucom ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը փաստաբան Գնել Մուղնեցյանը կարճ է նկարագրում: Արձագանքելով այն հարցադրումներին, թե, ի վերջո, այս պահին ո՞վ է ընկերության գլխավոր տնօրենը, քանի որ Հայկ Եսայանը շարունակում է պնդել, որ չի ստացել տնօրենների խորհրդի որոշումը, և, որ ինքն է շարունակում մնալ տնօրեն, փաստաբանն ասաց.
«Ապրիլի 3-ից նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք Սյունիքում չենք ունեցել, այս պահին դրությամբ էլ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: