«Բառապաշարի առումով բոլորս անելիք ունենք, այդ թվում՝ ես». Փաշինյանը՝ «պատերին ծեփելու» և «սամասուդի» մասին

Այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է հարիր բռնության խոսքի դեմ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով հանդես եկող իշխող քաղաքական ուժին՝ ի դեմս վարչապետի, հանդես գալ նմանատիպ արտահայտություններով՝ «փռել ասֆալտին», «ծեփել պատերին», «սամասուդ անել», «ցխել», հաճախ նաև արդարացնել բռնության խոսքն ու բուն բռնությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, թե  նշված արտահայտություններից ոչ բոլորն է ինքը կիրառել.

«Ինչ վերաբերում է բառապաշարին, տոնայնությանը, երևի թե մենք բոլորս պետք է մտածենք, մանավանդ մթնոլորտի բարելավման համար, նպատակով բոլորս էլ անելիք ունենք, այդ թվում՝ նաև ես»:

Բռնությունն արդարացնելու մասին վարչապետն ասաց, որ որևէ մեկը բռնության որևէ դեպք չի արդարացնում: Հանուն արդարության՝  հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ-ում, երբ Սասուն Միքայելյանը հարվածեց Էդմոն Մարուքյանին, վարչապետն իր կուսակցին դատապարտեց միայն իր խոսքով՝ «սադրանքներին տրվելու համար»: Մինչդեռ նշված արտահայտություններից մեկն օգտագործել էր հենց վարչապետի կուսակից ընկերը, ինչի պատճառով էլ, ըստ էության, շիկացած կրքերն էլ ավելի  բորբոքվեցին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս