Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը լիովին համաձայն է իր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի տեսակետի հետ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում: Խաժակյանն այս մասին հայտնել էր այսօր ավագանու նիստի ժամանակ և ներկայացրել, որ ինքը երկու քրեական գործով ներգրավվել է՝ որպես վկա:
«Քանի որ մեզ մոտ անկանոն վիճակ է, և ով ինչից ուզի՝ կխոսի, ես էլ որոշեցի այսօր հեքիաթ կարդամ». այսօր՝ հունիսի 24-ի Երևանի ավագանու նիստում, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաժակյանն այսպես արձագանքեց, երբ «Լույս» խմբակցության անդամին քաղաքապետն ընդհատեց, քանի որ այդ պահին հարց ու պատասխանի ժամանակը չէր, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամին թույլ տվեց ելույթ ունենալ հարցի հետ չառնչվող թեմայով:
Երևանի ավագանին հունիսի 24-ի նիստում 40 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ ընդունեց շրջիկ առևտրի կետերի աշխատանքը կանոնակարգող նախագիծը, որով սահմանեց շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:
Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությանը տրամադրված ծառայողական մեքենայի վարորդին երեկ կանչել են 6-րդ վարչություն և հարցաքննել:
Հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը, ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ ՍԴ-ում, բայց արդեն ոչ թե՝ ՍԴ նախագահի, այլ՝ դատավորի կարգավիճակում: Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս նախագծին պետք է կողմ քվեարկել, որ ունենանք երջանիկ անհատներ:
«Մենք բազմիցս ներկայացրել ենք մեր պահանջները, բողոքները, բայց հաշվի չեն նստում մեզ հետ: Սիսակ Գաբրիելյանը նաև խոսք էր տվել, որ այդ կետերը պետք է հոսանքով կահավորված լինեն, բայց ոնց որ այդ խոստումն էլ չեն անում իրենք, կարծես առանց հոսանքի են լինելու կետերը: Խոստացել էին, որ պետք է բանակցություններին մենք ներգրավված լինենք, բայց դա եղել է ընդամենը նամակագրության միջոցով: Հարց ու պատասխանի ժամանակ մեզ միշտ լղոզված պատասխաններ են տվել»,- ասաց Մելիքյանը:
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը: Նա տեղեկացրեց, որ չորեքշաբթի օրը Հայաստան կժամանի մեկ այլ առաքելություն, խմբում լինելու են նաև սփյուռքի հայեր: Բժիշկ Մինյոնը նաև կորոնավիրուսի բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցի մասին տեղեկացրեց:
Հարցին, թե ե՞րբ կվերականգնվեն կանոնավոր ուղևորափոխադրումները Հայաստանի և ԵԱՏՄ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի միջև, քանի որ ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել մեկնել աշխատանքի, վարչապետը կոնկրետ պատասխան չտվեց:
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց երկու լրատվամիջոցի հարցերին: Առաջին հարցին, թե քաղաքական իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ վարչապետը համավարակի այս բարդ փուլն ու արտակարգ դրության ռեժիմն օգտագործում է քաղաքական հարցերի լուծման համար, ինչպիսիք են, օրինակ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդման իրականացումն ու ՍԴ ճգնաժամը խորհրդարանում լուծելու նախաձեռնության արագ իրականացումն այն պարագայում, երբ հավաքներն արգելված են, և մարդիկ չեն կարող փողոցում դժգոհություն արտահայտել, իսկ խորհրդարանական ըննդիմությունը քննարկում է հավաքների ազատության սահմանափակման հարցով ՍԴ դիմելու հնարավորությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
Այսօր ժամը 12:00-ից ՔՊ գրասենյակում տեղի էր ունենում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը: Այն տևեց ավելի քան երկու ժամ: Մամուլը գրեց, որ օրակարգում ներքաղաքական հարցեր են, այդ թվում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ՍԴ-ի կազմը փոխելու մասին շրջանառության մեջ դրված օրինագծի, ինչպես նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին հարցերը: Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Անպատասխան մնացին նաև ժողովրդի մի հատվածի անունից հանդես եկող քաղաքացու հարցերը։
Այսօր ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողները պատգամավոր Ալեն Սիմոնյանին հարցրին, թե քաղաքացիներին հետաքրքրում է՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների ֆոնին՝ ինչո՞ւ չեն անդրադառնում այն հայտնի ընտրակեղծարարներին, որոնք մուրաբաներ էին բաժանում, որոնց ժողովների ձայնագրություններ էին հրապարակվում:
Այսօր ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողները պատգամավոր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է իշխանությունը վերաբերվում ընդդիմադիր նոր բևեռի ձևավորմանը, նրանց միջև հուշագիր ստորագրելուն և այն փաստին, որ ընդդիմադիրների օրակարգում իշխանության փոփոխության հարցն է լինելու:
Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում վարչապետը գրել էր, որ սիրով էր ընդունել առաջարկը, սակայն գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը: Այսօր ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե արդյոք իրավիճակն այնպիսի՞ն է, որ այդ այցը չեղարկվեր, քանի որ այն ժամանակ, երբ վարչապետն ընդունել է առաջարակը, համաճարակային իրավիճակը երկրում ավելի վատ էր, իսկ հիմա թվերն անկում են ապրում:
«Ոչ, չի անհանգստացնում, ինչո՞ւ պետք է անհանգստացնի, անհանգստացնում է մարդկանց զայրույթը, և այն ընկալումը, որ չգիտեմ, ինձ էլ էին գրել, դրա համար ինձ վրա եմ օրինակը բերում, որ ինչ-որ մեկին բռնել եք, ինչ-որ մեկին բաց եք թողնում: Մենք դատարանի վճիռները իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն, երբ որ դրանք հրապարակային են դառնում, և մենք որևիցե մեկին չենք բռնում և բաց չենք թողնում, դա քաղաքական որոշում չի եղել և չի կարող լինել երբևիցե ՀՀ-ում: Ինչ վերաբերում է մնացածին, ապա իրավական պրոցեսը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է, իրավական գործընթացը շարունակվում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Իմ քայլը» խմբակցության հերթական նիստի ժամանակ ՔՊ գրասենյակի մոտակայքում ուղղաթիռ էր նկատվել, տարածքում նկատվել էին նաև դիպուկահարներ: Մեր խմբագրություն ուղարկել էին նկարներ, որոնք չենք հրապարակում, որպեսզի քաղաքացիները չթիրախավորվեն, դիպուկահարներին ֆիքսել էր նաև մեր տեսախցիկը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ թե վախ, անհանգստություն ունե՞ն, ՔՊ կուսակցության և «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նախ զարմանք հայտնեց, որ քաղաքացիները չեն վախենում մեր խմբագրություն ուղարկել նկարներ, բայց վախենում են, որ իշխանությունը կիմանա ու կթիրախավորի իրենց:
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի ներկայացրած միջնորդության քննությունը: Որոշումը կհրապարակվի կիրակի՝ հունիսի 21-ին: Փաստաբանները լրագրողների հետ զրույցում ասացին, որ երկու կողմերից էլ ներկայացված փաստերը՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր, ծավալուն են եղել, դատարանը պետք է հասցնի դրանք ուսումնասիրել: Մինչև դատարանը կհրապարակի որոշումը, Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նախաքննության գաղտնիք չհանդիսացող որոշ մանրամասներ պարզաբանեց, որ մի շարք կարևոր փաստեր են արձանագրել, օրինակ, որ դատախազն ԱԺ-ի համաձայնությունը ստացել է այլ ձևակերպումներով, իսկ դատարան դիմել է բոլորովին այլ ձևակերպումներով:
«Դատարանը դեռ չի որոշել, գնացել է որոշելու մինչև կիրակի օրը». ավելի քան 6 ժամ տևած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության քննությունը: Սա այս գործով արդեն երրորդ դատական նիստն էր: Առաջին նիստում փաստաբանները, որոնք նոր էին ընդգրկվել պաշտպանական թիմում, ժամանակ էին խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, որը մերժվեց: Այսօր խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության քննության 2-րդ օրն էր: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալուն օժանդակելու համար:
«Ձեզ շատ եմ սիրում, թող Աստված Ձեզ պահապան լինի». այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, որտեղ քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, մի կին լացակումած ԲՀԿ պատգամավորներին խնդրում էր, որ իրեն ընդգրկեն ԲՀԿ-ի շարքերը:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում, որտեղ քննվում էր Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր և մյուս ԲՀԿ-ական պատգամավորների անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումներին և նախազգուշացումներին, ասաց.
«Շախմատն այնպիսի խաղ է, որ չեմ կարծում՝ իշխանություններն այսօրվա, ներկա անցյալ… Ինչ խոսք, անցյալում վերաբերմունքը, հոգատարությունը, ուշադրությունը շատ ավելի մեծ էր, բայց այն, ինչ կա այսօր, պահպանվում է, որովհետև բոլորս գիտակցում ենք, որ, եթե կա մի լավ բան, ապա պետք է փայփայենք, օգնենք, տարածենք, և դրանից շատ օգուտ քաղենք: Ես մեծ տարբերություն չեմ զգում, աշխատանքներն ընթանում են»:
Պատասխանից պարզ է դառնում, որ ԱՆ-ն կորոնավիրուսի անվճար թեստավորման համար միայն մեկ մասնավոր բժշկական կենտրոնի՝ «Աստղիկ» ԲԿ-ի հետ է համագործակցում, որի անունն էլ կապվում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հետ: Մեր մյուս հարցին, թե թեստերի քանի՞ տոկոսն է իրականացվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, և քանի՞սը՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, պատասխանել են.
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ Արսեն Թորոսյանի՝ իր էջում կորոնավիրուսով վարակվածների հասցեները գրելու որոշումը դրական է ազդում: Նա պատմեց, որ գնացել է այդ հասցեներից մեկի հետքերով և պարզել է, որ մեկ մուտքի բոլոր բնակիչները վարակված են: Հարց է առաջացել, թե ինչպե՞ս է այդպես ստացվել:
«ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական աղբյուրից տեղեկացանք, որ Հայաստանն այս տարի հունիսի 12-ին միացել է Պետքարտուղարության մի նախաձեռնության, որը կոչվում է «Կրոնական ազատության միջազգային ալյանս»: Օգտվելով առթից՝ ուզում եմ, որ մի փոքր տեղեկատվություն տաք այս հարթակի մասին, թե ի՞նչ առաքելություն ունի հարթակը, ի՞նչ խնդիր է լուծում, և ինչպիսի՞ն են այս ալյանսում համագործակցության պայմանները»,- հարցրեց Սամսոնյանը:
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարց ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Նրան հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են կենսաթոշակ ստանալու արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, եթե հնարավորություն չունեն ներկայանալու բանկ՝ օբյեկտիվ պատճառներով:
ԱԺ փակ գաղտնի քվեարկությամբ պատգամավորները տվեցին իրենց համաձայնությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։ Ըստ էության, Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Քվեարկությանը մասնակցում էր միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: Գագիկ Ծառուկյանը եկել էր նիստին, սակայն ելույթ ունենալուց հետո դուրս եկավ և ԱԱԾ զինված աշխատակիցների ուղեկցությամբ լքեց խորհրդարանի շենքը: Լրագրողներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին ԱԱԾ աշխատակիցները եկել խորհրդարան և զինված սպասում ԲՀԿ ղեկավարին, և ինչո՞ւ Ծառուկյանը հեռացավ նրանց ուղեկցությամբ:
Այսօր օրվա ավարտին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նիստ էր գումարել, որի ընթացքում քննարկվել է վաղը կայանալիք ԱԺ քառօրյայի օրակարգը:
Ժամը 14.00-ի սահմաններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի առջև աջակցելու եկած քաղաքացիները սկսեցին փակել են Խանջյան-Նալբադյան խաչմերուկը։
2020-ի ապրիլին, մարտի համեմատ, կրճատվել է 11.434 աշխատատեղ. 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ՊԵԿ-ից: Ըստ մեզ տրամադրված գրաֆիկի՝ առանձնացված 22 ոլորտներից միայն 4-ում է աշխատատեղերի քանակն աճել, մնացած 18-ում պակասել է: Կրճատված աշխատատեղերի քանակը 12.527 է, ավելացածներինը՝ 1093 (ընդհանուր առմամբ պակասել է 11.434 աշխատատեղ):
Արտակարգ դրության ընթացքում մի շարք ոլորտների աշխատակիցներ, փաստորեն դարձել են գործազուրկ և արդյունքում բախվել ֆինանսական խնդիրների: 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ նրանց մի մասը չի օգտվել նաև պետական աջակցության ծրագրերից: Աշխատե՞լ են արտակարգ դրության ընթացքում, թե՞ ոչ, բախվե՞լ են ֆինանսական խնդիրների, ինչպե՞ս են վերաբերվում դիմակներ կրելու պարտադրանքին. այս և հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք մեր համաքաղաքացիների հետ:
Հունիսի 12-ին Մաթանյանների ընտանիքը Կառավարության առջև էր: Մայրը օրեր առաջ էր մահացել: Հունիսի 1-ին կորոնավիրուսի կասկածանքով կնոջը տարել էին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հունիսի 6-ին կինը մահացել էր: Ընտանիքի անդամները վստահ են՝ պատճառն անուշադրությունն է եղել, կորոնավիրուսի վարկածին էլ չեն հավատում: