ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններով պարզվել են ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վնասի չափը, ինչպես նաև՝ հափշտակության մեխանիզմը:
Գերմանիայում սկսվել են մետալուրգիական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության աշխատողների գործադուլները․ նրանց հետ միասին գործադուլ են անում նաև Volkswagen (VW) և BMW ավտոկոնցեռնների աշխատակիցները։ Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի բնորոշմամբ՝ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «ամենաբեսպրեդել» մեթոդներով, դա ներկայացնելով իբրև թե օրենքի սահմաններում, փորձում է զավթել իշխանությունը և ոչ միայն՝ Գյումրիում, այլև այն բնակավայրերում, որտեղ ինքը քիչ թե շատ ներկայացվածություն ունի։
Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 43 000-ը։
Հաջողություն ենք մաղթում «Նոային» Կոնֆերենցիաների լիգայում և բոլորիս մաղթում դիտարժան ֆուտբոլ Հայաստանի Պրեմիեր լիգայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ակբա Լիզինգը և JAC Motors Armenia-ն ներկայացնում են աննախադեպ առաջարկ, որի շրջանակում JAC-ի «փիքափներն» ու կոմերցիոն դասի լայն մոդելային շարքի մեքենաները հնարավոր է ձեռք բերել 3 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով՝ անվճար ստանալով նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն: Այս բացառիկ առաջարկը գործելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։
Համաժողի նպատակն է քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված ճգնաժամերը լուծելու համար:
«Կանաչ էներգիայի էլեկտրակայան» ՍՊԸ-ն հիմնադրվել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ օկուպացված Բերձոր քաղաքում:
ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի դեմ հաղորդումը ներկայացրել է՝ 2021թ․ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բողոքի ակցիայի, այսպես կոչված՝ «ողջունելու» գործով դատական նիստերի ձգձգման և վաղեմության հիմքով կարճման համար
Ի՞նչ պատասխան է ստացել ՆԳՆ-ից Անահիտ Մանասյանը՝ «Զարյայի» օգտագործման վերաբերյալ
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ևս մեկ անգամ պատասխանել է Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին հարցին։
Ուկրաինան շարունակաբար ԱՄՆ-ին խնդրում է վերացնել արևմտյան զինատեսակներով ՌԴ-ի տարածքի խորքին հարվածելու վերաբերյալ արգելքը, սակայն առայժմ արդյունքի չի հասել: Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է, որ արգելքի վերացման դեպքում, Կրեմլը համապատասխան քայլեր կձեռնարկի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։
Պաշտպանությունից բացի, բյուջեի նախագծում ներառված են նավթի արդյունահանման ավելացման, բժշկության զարգացման, ջրային ռեսուրսների բաշխման և բնակչության ամենաքիչ պաշտպանված խավերին աջակցության միջոցները։
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն ստեղծագործողներին և հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2023 թվականին լույս տեսավ Գրիգի (Գրիգոր Շաշիկյան) «Friedensdorf» (նշանակում է «Խաղաղության գյուղ») վեպը:
Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել` հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0.3 տոկոսային կետով:
Ըստ հրապարակման՝ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է նաև ուկրաինական «Նավթոգազ» էներգետիկ ընկերությանը որպես փոխհատուցում վճարել ավելի քան 4 միլիարդ դոլար։
Թվարկված միայն 4 խնդիրները վկայում են, որ մարդկանց պարզապես ծաղրում են, երբ արտադրության միջոցներ չունեցողներին հորդորում են հարստանալ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին CNN-ին տված հարցազրույցում խոսել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների ընթացքում նկատված խախտումների ու արդյունքների կեղծման մասին։
Օրբանը հայտարարել էր, որ Վրաստան է եկել՝ աջակցելու Վրաստանի եվրաինտեգրման ջանքերին և ամրապնդելու հունգարավրացական հարաբերությունները։
Ռուսաստանի բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի բարձրացումը կազդի ինչպես Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնածների, այնպես էլ արտահանողների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության չորս բնակավայր են ազատագրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Կրեմլը մտահոգված է, որ Եվրամիության և ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները վերջնագրեր են պարունակում վրացական իշխանությունների հասցեին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ մոտ դա կոչվում է «հայկական կարուսել»։ Ես չգիտեմ, գուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա էությունն այն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործվում քվեարկության համար»:
Քրեակատարողական հաստատությունների շենքային պայմաններով վատ երկրների շարքում ենք. Անահիտ Մանասյան
Մեր բյուջեն այդքան էլ մեծ չէ. թվային տվյալների վերաբերյալ այս փուլում չեմ խոսի. Անահիտ Մանասյան
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ Աշկելոնի շրջանում՝ բաց տարածքում, ընկել է ԱԹՍ, որն արձակվել էր Եմենից։ Տուժածներ չկան։
Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են «Opel»-ի և գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը: