Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիր քաղաքի 72-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է կանեփ, իսկ օժանդակ շինություններում պահում է թմրամիջոց:
Բիթքոյնի ներկայիս գինը 72 767 դոլար է, իսկ ներկայիս դոլարի շուկայական կապիտալը կազմում է 1,438,96 միլիարդ դոլար:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն անդրադարձել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Ներքին Հանդ կատարած այցին։
Անդրադառնալով Եվրոպային մոտ կանգնած Թուրքիային՝ Էվրենը գրել է, որ այդ պետությունն ավելի շատ վստահում է ՆԱՏՕ-ին և բազմակողմ համագործակցությանը, հետևաբար, կարող է անհանգստանալ Թրամփի Ռուսաստանի հանդեպ բարենպաստ քաղաքականությունից։
Հունգարիան Լեհաստանի նման երկրի չի վերածվի, թեև Բրյուսելում դավադրություն է կազմակերպվում՝ Հունգարիայի օրինական իշխանությունը տապալելու համար։ Այդ մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցի X հարթակում։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը տուժել է իրեն հետապնդող երկրի խորհրդարանի մոտ վրացական ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցների գործողություններից:
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու 2 դեպք։
Տիրանայում շարունակվում է ընթանալ ոչ օլիմպիական քաշերի 2024 թվականի Աշխարհի առաջնությունը։
Սուր, աներևակայելի հակադրություններն ընդունված է բնորոշել գրոտեսկ ընդհանրական անվանումով, որը թեև օգտագործվում է հիմնականում արվեստի ստեղծագորոծությունների դեպքում, բայց հաճախ տեղին է նաև հանրային-քաղաքական հարաբերություններում։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է անցել ընդամենը մեկ տոկոսով։ Հարիսին աջակցում է հարցված ամերիկացիների 44%-ը։ Այս մասին են վկայում Reuters-ի հարցման արդյունքները։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մեկնարկում է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆ» ծրագիրը, որը հնարավորություն կտա բոլոր բանիմաց երիտասարդներին ուսուցանելու
Հայաստանում օտարերկրացիների կողմից ապրանքների և ծառայությունների սպառումն, ըստ նախնական դիտարկումների, սկսել է նվազել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, Նիկոլ Փաշինյանը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իրանն ի վիճակի է էապես խաթարել Իսրայելի ռազմական ներուժը և նրան ավելի ուժեղ հարված հասցնել` հոկտեմբերի 1-ին հասցվածի համեմատ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ կառավարության նիստի ժամանակ, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է դատախազություն` խնդրելով հետաքննել նախագահի, քաղաքական գործիչների և այլոց կողմից ներկայացված ընտրակեղծիքների մասին մեղադրանքները:
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է ՄԹ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բաքվում տեղի ունենալիք COP29-ից առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը համաժողովին մասնակցող միջազգային պատվիրակներից պահանջում է ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահվող բոլոր հայ գերիներին և Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը, և այդ առումով նոյեմբերի 1-ին բողոքի ակցիա եք անցկացնելու:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել պաշտպանության և անվտանգության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
2024 թվականի ութ ամիսների ընթացքում Թուրքիայի բնական գազի ներմուծումը նվազել է։ Այդ մասին հրապարակում է կատարել «Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը» (EMRA)։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 17։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին դուրս է եկել Ավազան գյուղից ու մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ քննարկել է Կիևին տրամադրվող ռազմական օգնության հարցը։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Խաղերը մեկնարկելու են Հայաստանի ժամանակով 22:00-ին:
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ Նախարարության մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 29-ի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Պետությունն այդ տարբերակով պայթում է։ Արևմուտքը հենց այդ հակադրությունն էր ուզում ունենալ Վրաստանում և այդ նույն Արևմուտքը պարտվեց հենց այդ հակադրության մեջ։ Արևմուտքն ասում էր հետևյալը՝ Վրաստա՛ն, դու շատ պուճուրիկ երկիր ես, պուճուրիկ գործոն, ուստի միակ տարբերակդ ազգային և պետական շահերը մոռանալն է՝ հանուն կերի, ինչը տեղի չունեցավ»,- ընդգծեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ վրացիներն ընտրեցին վրացամետ քաղաքականությունը։
Արևմտյան երկրները, մեկնաբանելով Վրաստանում ընտրությունների արդյունքները, հանդես են գալիս միջպետական հարաբերությունների համար միանգամայն անընդունելի հայտարարություններով, այդ թվում՝ վերջնագրերով, այդ պրակտիկան պետք է դադարեցվի, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թուրք լրագրող Քեմալ Ջանն սոցցանցյան գրառմամբ, անդրադարձել է Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակին, մասնավորապես, ներկայիս նախագահի վերընտրման հարցին:
Մադրիդի բարձրագույն դատարանը վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջը՝ Բեգոնիա Գոմեսին մեղադրանք է առաջադրել նոր հանցագործության առթիվ՝ դրանով իսկ ընդլայնելով նրա դեմ գործը։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։