«Գլխավոր խաբեբան ելույթ է ունեցել ԱԺ կոչված տաղավարում… մարդկանց պարզապես ծաղրում են»

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլխավոր խաբեբան ելույթ է ունեցել ԱԺ կոչված տաղավարում և հայտարարել, որ պետության հիմնական ֆունկցիան քաղաքացիների կենսամակարդակն է, հավաստիացրել է, որ արվում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները հարստանան։

Այդ անձի հետ որևէ քաղաքատնտեսական զրույցն իսկ անհնար է նրա մոտ տնտեսական գիտելիքների տոտալ բացակայության պատճառով, բայց կան հարցեր, որոնք գոնե մեկնաբանության կարիք ունեն։

Ինչպես է հարստացումը պատկերացնում այդ անձը, եթե՝

1. Արտարժույթի, ԱՄՆ դոլարի փոխարժեքի 25 տոկոսով նվազելու պարագայում, գազ և հոսանք սպառող քաղաքացիների համար գազի և հոսանքի սակագները չնվազեցին։ ԱՄՆ դոլարի 25 տոկոս նվազելու պարագայում, դրանց դիմաց քաղաքացիների ՀՀ դրամով չնվազած վճարվող գումարներն է՛լ ավելի հարստացրեցին բնական մենաշնորհների տեր կապիտալիստներին և Ռուսաստանում, և Հայաստանում։

2. 2025 թվականի հունվարի 1-ից կրկնակի անգամ բարձրացվում է շրջանառության հարկի տոկոսադրույքը 5 տոկոսից ‘դառնալով 10 տոկոս: Այդ հարկատեսակի դաշտում գործող 60.000 տնտեսվարող և նրանց ընտանիքի փոխկապակցված անձինք էական կորուստ կունենան եկամուտների մասով։

3. 2025 թվականի հունվարի 1-ից մոտ 3 անգամ կբարձրանա Երևանում հանրային տրանսպորտի սակագինը՝ ներկա 100 դրամի փոխարեն կազմելով 300 ՀՀ դրամ։ Մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ ամսեկան նվազագույն 10.000 ՀՀ դրամի փոխարեն ստիպված կլինի վճարել մոտ 28.000 դրամ, իսկ 4 անձից բաղկացած ընտանիքը տրանսպորտի համար կծախսի 112.000 ՀՀ դրամ։

4. Իբր հարստացող և սեփական տուն կառուցող քաղաքացիների գազի և էլեկտրաէներգիայի աբոնենտ դառնալու վճարների մասին խոսելն արդեն անիմաստ է, քանզի էլեկտրական ցանցին միանալու սակագինը դարձել է 260.000 ՀՀ դրամ, իսկ գազամատակարարման ցանցին միանալու հաճույքը տատանվում է 1 միլիոն դրամի սահմաններում։

Թվարկված միայն 4 խնդիրները վկայում են, որ մարդկանց պարզապես ծաղրում են, երբ արտադրության միջոցներ չունեցողներին հորդորում են հարստանալ։

Տնտեսությունը չի հանդուրժում ստերը, տնտեսական օրենքներն անվտանգության մասին խաբեբայություններով չեն կարող շրջանցել, և ամենահամեստ գիտելիք ունեցող քաղաքացին հասկանում է, որ երկիրը մի կուսակցության և նախկին օլիգարխների հարստացման համար է»։

Տեսանյութեր

Լրահոս