«Վրաստանում «հայկական կարուսել» է օգտագործվել». Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

Associated Press-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մեզ մոտ դա կոչվում է «հայկական կարուսել»։ Ես չգիտեմ, գուցե Հայաստանում էլ դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա էությունն այն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործվում քվեարկության համար:

Մեկ նույնականացման քարտով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է նույնիսկ 17 անգամ: Նրանց տրամադրության տակ են հայտնվել մեծ թվով նույնականացման քարտեր և անձնական համարներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031