Փաշինյանի` «հետ բերենք թալանը» փչացած ձայնասկավառակին դեռ մոտ 10% հավատացող կա, և վերջինս կօգտագործի այդ սցենարն իր էլեկտորատի այդ հատվածի երաշխավորված ձայների համար։ Չնայած Փաշինյանն էլ գիտի, որ ժողովրդի աչքերում ինքը և իր թիմը, որ իշխանազավթմամբ պաշտոնավարում են 2018 թվականից, արդեն ոչ միայն նախկին են, ընդ որում՝ բոլոր ոլորտներում ձախողված, այլև մինչև ականջները խրված են կոռուպցիայի մեջ: Բայց, միևնույն է, այդ փչացած ձայնասկավառակից դեռ օգտվելու է, շոուներ են բեմադրվելու, առավել ևս, որ տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է, և պետական բյուջեն չեն կարողանում լցնել…
Ընդ որում, քվեարկած բոլոր անձանց 41%-ը 65-ից բարձր տարիքի են։
Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում, անգամ՝ ընդդիմության մակարդակում
Վրաստանում նախընտրական և հետընտրական առճակատումների հիմքում խաղաղություն/պատերազմ բանավեճն է:
«Իմ մեղքը չի ապացուցվել, քանի որ ապացույցներ չեն ներկայացվել, չկան և չեն կարող լինել այդ ապացույցները»։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
Որքանո՞վ է արդյունավետ ռուսական «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության համար ՀՀ կառավարության կողմից տարեկան վճարվող գումարը։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել Արարատ-Արմենիա — Նոա խաղում գրանցված միջադեպերի վերաբերյալ:
Բյուջեից միլիոնավոր դրամներ կտան Փաշինյանի աշխատակազմին՝ հանրային խորհրդի ռեստարտի համար
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ պետությունը, սահմանադրորեն ամրագրելով հանրային ծառայության անցնելու իրավունքն ու խտրականության արգելքի սկզբունքը, իր առջև դրել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ քաղաքացիների հետ հավասար հիմունքներով հանրային ծառայության անցնելու համար հնարավորություններ ապահովելու պարտականությունը։
Ռայդերն այս մասին ասել է՝ անդրառանալով այն հարցին, թե արդյոք Իրանը կարող է պատասխանել Իսրայելի վերջին ավիահարվածներին, որոնք ուղղված են երկրի ռազմական օբյեկտներին:
Նախատեսվում է Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան, խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրանց կներկայացվի Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանին աշխատակազմին պետական բյուջեից կհատկացվի 24 մլրդ, 365 մլն դրամ
Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները հայտնել են, որ Հյուսիսային Կորեան մոտ 3000 զինվոր է ուղարկել արևելյան Ռուսաստան, իսկ Սեուլի հետախուզական գործակալությունը ակնկալում է, որ մինչև դեկտեմբեր այնտեղ մոտ 10000 զինվոր կտեղակայվի:
ՔՊ-ում խոսում են, որ Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է, կա՛մ էլ` եթե եղել է միջամտություն, թաքցրել է այդ փաստը, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է
Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:
Ռուսաստանին այդ մասին չի ծանուցվել, հաղորդել է Մարիա Զախարովան
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:
Աննա Հակոբյանը, վաղը` հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ:
Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին։ Չնայած անցած ուրբաթ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին վարչական ռեսուրսի բազմաթիվ փաստագրված չարաշահումներով, ինչպես նաև ընտրողներին ահաբեկելով և հարկադրելով:
Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՔՊ-ի «տանը կռիվ է գցել», իշխող ֆրակցիայի մի խումբ պատգամավորներ որոշել են անհետեւանք չթողնել այն փաստը, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած հայտնի աղմկահարույց լսումների ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նստեցրել էին ԱԺ նախագահությունում:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը, համագործակցելով ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադևոսյանի հետ, իրականացնում է «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագիծը։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այրվել են առանձնասենյակի գույքն ու կախովի առաստաղը։
#ՀԻՄԱ. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է բյուջե-2025-ի քննարկումները. #ՈՒՂԻՂ
Բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատվածից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Հայաստանի համար սա ընթացիկ առաջնության առաջին մեդալն էր:
Երևանում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին չի բացառել իր մասնակցությունը երկրի նախագահական ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին։