Առավոտյան հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գիտակցության չգալով մահացել է:
COP29-ի գագաթնաժողովը մոտ է, և այս անգամ այն անցկացվելու է Ադրբեջանում՝ Հարավային Կովկասում: Ակնկալվում է, որ հաջորդ ամիս մոտ 50 հազար մարդ կգա մայրաքաղաք Բաքու միջոցառմանը մասնակցելու համար: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանման եկամուտների 95%-ը ստացվում է նավթից ու գազից, դա կարող է ծաղր թվալ, գրում է CODA պարբերականը։
Ռուսաստանն այս տարվա առաջին վեց ամիսներին երկրից արտաքսել է մոտ 86 հազար միգրանտների՝ ավելի շատ, քան ողջ 2022-ին, հաղորդում է “Важные истории” կայքը՝ ուսումնասիրելով դատական որոշումները։
Ռուսաստանում Յուլյա Նավալնայայի դեմ քրեական գործ է հարուցվել ծայրահեղական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով. որպես այդ ծայրահեղական կազմակերպություն ՌԴ իշխանությունները նկատի ունեն Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ը։
«Եվրախորհրդարանի անդամները հոկտեմբերի 22-ին կքննարկեն Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքները, իսկ հոկտեմբերի 24-ին կքվեարկեն բանաձևի օգտին: Այս մասին հայտնում են Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունից
2024 թվականի հունիսի 24-ից 28-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գլխավորությամբ գտնվել է Միացյալ Նահանգներում։
«Սա ցուցադրություն չէ․ հիմարության գագաթնակետն է, սա արել են մարդիկ, որոնք Փարաջանովին չգիտեն։ Սա վուլգարիզացիա ու սպեկուլյացիա է,- շեշտեց նա, ապա կարևորեց Սերգեյ Փարաջանովի հուշարձանը տեղադրելու հարցը,- Այսօրվա դրությամբ ամբողջ Հայաստանում մի հուշարձան չկա Փարաջանովից։ Գոնե դնեին։ Գոնե 5 տարի հետո դնեն։ Հետո էլ աում են՝ աշխարհը մեզ չի ճանաչում․ ո՞նց ճանաչի, սրանո՞վ ճանաչի»։
Իսրայելական զինուժը վերջին ժամերին մի քանի հարձակում է արձանագրել երկրի հյուսիսային շրջանների ուղղությամբ՝ լիբանանյան տարածքից։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հ.Գ. Խորենացին երևի նիկոլիզմի մասին էլ գիտեր, որ գրել է «հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը» ու «սերն ու ամոթը ամենքից վերացած» են։
Ամբողջ տարածաշրջանը հայտարարել է, որ իսրայելցիներին թույլ չի տա խախտել իրենց օդային տարածքը կամ օգտագործել այն՝ Իրանի վրա հարձակվելու համար:
Հայաստանում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների խնդիրը մշտապես եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես, տարբեր փորձագետներ մտահոգություն են հայտնել դրա հնարավոր վտանգների վերաբերյալ։ Դրա մասին ասված է թուրքական պարբերականներից մեկում, որի հրապարակումը, ամենայն հավանականությամբ, առնչվում է Հայաստանի համար նոր պահանջներ առաջ քաշելու համար հող նախապատրաստելու նպատակին։
«Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նկատում է՝ Ադրբեջանը նույնիսկ չէր էլ կարող երազել, որ ոչ միայն այլ միջնորդներից կհրաժարվեն, ոչ միայն ուղիղ կբանակցեն Հայաստանի հետ, այլև Ադրբեջանի դաշնակից Թուրքիան կներգրավվի որպես միջնորդ, և այս ամենը՝ Հայաստանի իշխանությունների ձեռամբ, որոնք, ըստ Խալաթյանի՝ պատրաստ են գնալ Բաքվի և Անկարայի հետ ցանկացած զիջման:
Ոչ մի գեղեցիկ խոսք չի կարող թաքցնել այն փաստը, որ կլիմայական այս տարվա գլխավոր գագաթնաժողովը կազմակերպվում է մի երկրում, որտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով թերություններն ակնհայտ են։ Ինչպես հայտնում է Dialogorg.ru-ն, դրա մասին Altinget պարբերականի իր հոդվածում գրել է ցեղասպանագետ, Շվեդիայի Լունդի համալսարանի՝ Մերձավոր Արևելքի հեռանկարային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Սվանտե Լունդգրենը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Կուրսկի մարզում բուֆերային գոտու ստեղծման մասին։
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում հանրապետության տարածքում երկաթուղային հաղորդակցության գործարկման առաջին տարում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը կկազմի 4,7 մլն տոննա: Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ։
Տպավորություն է, որ Հայաստանում ոչ այնքան տնտեսություն է, որքան՝ տնտեսության իմիտացիա: Կամ, հայաստանյան տնտեսությունն իր գերակշռող մասով ավելի շուտ հենց տեսություն է, քան գործնական աշխատանք, որը համակարգային իմաստով ամրացնում է պետության կենսունակությունն ու դիմադրունակությունը, բայց ոչ թե սպառելով այլ տեղերում ստեղծված բարիքը, այլ՝ ստեղծելով բարիք:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ծրագրում են մտքեր փոխանակել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ։
Ստամբուլում ավարտված «3+3» (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան և Ադրբեջան) ձևաչափով հանդիպումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել են օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու համար:
Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ (2017-2022) Իլիր Մետային։
Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Անվանի մարզիկն իր ռեկորդները նվիրել է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակին։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անկարայում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպումից հետո անցկացված համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ Անկարայի և Կիևի հարաբերությունները դինամիկ են զարգանում։
Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ թմրամիջոցների և մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի շրջանակում։
Կիսապաշտպանը կարիերայի հիմնական մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնա»-ի կազմում` ակումբում նվաճելով համաշխարհային ֆուտբոլի բոլոր կարևորագույն տիտղոսները:
Լավ է, որ Աննա Հակոբյանը մնացել է սրանց հույսին, բայց վատ է, որ իրականությունից այնքան է կտրվել, որ չի հասկանում՝ այս մարդիկ ոչ հասարակական կարծիք ձավորող են, ոչ էլ սրանց հետ կրթության վերաբերյալ հարցեր է հնարավոր քննարկել:
«Սրբազան պայքար»-ի համակարգող մարմինը հայտարարություն է տարածել․
Ի՞նչ է կարծում Հայաստանի դեմ «հաղորդում տվող» Ալեն Սիմոնյանը, ՀՀ սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրին հղումը վերացնելու Ադրբեջանի պահանջը լեգիտի՞մ է, կամ դրա չկատարման դեպքում Հայաստանի վրա հարձակվելը լեգիտի՞մ է համարվելու: Չմոռանանք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, որից չի պատրաստվում դուրս գալ, Հայաստանն էլ ուժով դուրս հանելու մտադրություն չունի, իսկ թե ինչ կարող է լինել այդ տարածքների հետ, երբ դա ՀՀ իշխանությունները փորձելու են ստանալ սահմանազատման գործընթացով, ավելորդ է ասել:
«2024 թ. օգոստոսի 30-ին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ), ստորագրված վերոհիշյալ հանձնաժողովների նախագահների կողմից, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը խաթարող լրջագույն սպառնալիքներ է պարունակում։ Այն հակասում է թե՛ միջազգային իրավունքին, թե՛ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությանը։