«Վարչապետը որեիցէ մեկի հարցազրույցը մեկնաբանելու ոչ կարիք, ոչ անհրաժեշտություն չի տեսնում»։
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ Գյումրի քաղաքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր հնչեցնելով։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի։
Փաստաբան Ամրամ Մակինյանը կարծում է, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից։
Երկրաշարժի ժամանակ շենքի բնակիչներից ոմանց էլ թվացել է, թե հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում ինչ-որ բան է պայթեցվում: Բնակիչ տղամարդկանցից մեկը պատմեց, որ երկրաշարժի պատճառով ճաքեր չեն ավելացել, սակայն իր տանը դրանք մինչև այդ էլ քիչ չէին.
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տարածումն աշխարհում իրականացվում է անարդար և ոչ համաչափ կերպով, ինչը կարող է լրջորեն բարդացնել համավարակի դեմ պայքարը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։
Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը վստահեցնում է՝ Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակելու են զարգանալ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և ԵՄ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 12 828-ով, դա նվազագույն ցուցանշն է հոկտեմբերի 9-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 112 151-ի, փետրվարի 17-ին լրագրողներին հայտնել են նոր հիվադնության դեմ պայքարի օպերատիվ շտաբում։
Փարիզի դատարանը երեք ջիհադիստ ահաբեկիչների դատապարտել է 22-30 տարվա ազատազրկման ահաբեկչական խմբավորում ստեղծելու համար:
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ բանակում կառավարման մոդելն իշխանությունները ցանկանում են փոխել, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նոր մոդելով ԳՇ պետը կլինի պաշտպանության փոխնախարարի կարգավիճակում, և զորքն ուղիղ նրան չի ենթարկվի, այլ՝ նախարարին: Նույնիսկ տեսակետներ կան, որ իշխանությունները փորձում են այս կերպ ազատվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից, քանի որ նա թույլ չի տալիս բանակը խառնել ներքաղաքական զարգացումներին:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ նշելով, թե Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ 2018 թվականի հեղափոխությունը հակաղարաբաղյան էր, իր համար սահմռկեցուցիչ արտահայտություն է։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երկու մասից բաղկացած հարցազրույցը, որում նա խոսեց Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային պրոցեսի, վերջին պատերազմի ու խայտառակ կապիտուլյացիայի ու դրա պատճառների մասին, շարունակում է ամենաքննարկվածը լինել ՀՀ հասարակական, քաղաքական և մեդիա շրջանակների մոտ:
Շուրջ երկու օր է՝ հայ հանրությունը քննարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Նախօրեին հեռարձակվեց հարցազրույցի երկրորդ հատվածը, որտեղ նախագահ Սարգսյանն ավելի խորքային անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
Հայաստանում գրանցված ընկերությունները հուլիսի 1-ից հնարավորություն կստանան հեշտությամբ մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին։ Հայկական ընկերություններն առավել մրցունակ են թեթև արդյունաբերության, կոմպրեսորային և սառնարանային արտադրության ճյուղերում:
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում արված այն պնդմանը, որ Արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների ժամանակ հայկական կողմը բանակցել է ոչ թե այն մասին, թե ի՞նչ է տալու, այլ, թե ի՞նչ է ստանալու, որոշ մանրամասներ պատմեց 90-ականներից.
ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված 3 պատգամավոր 2021-ի փետրվարի 16-ին դիմել են ԱԺ նախագահին՝ ԱԺ հայտարարության նախագիծը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար:
«Որևէ արձագանք բացարձակ չկա, նախարարության համար ոնց որ մենք չլինենք, ոնց որ իրենք Կոնգոյի նախարարությունն են, մենք այդ երկրից չենք, նույնիսկ չեն էլ գալիս դպրոց, որ հանդիպեն մեզ հետ, նույնիսկ չեն էլ զանգում, անհասկանալի, ֆանտաստիկ երևույթ է»։
Վարազդատ Կարապետյանն իր քայլերի համար ներողություն է խնդրել և Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Հետադարձ հայացք նետելով կառավարող ուժի հետ իր անցած ճանապարհին, վերլուծելով այն պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ նա հետևություն է արել, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չի ունեցել հիմնարար գործընթացների վրա:
«Թուրք բժիշկների միության» (TTB) նախագահ Շեբնեմ Քորուր Ֆինջանջըի դեմ քրեական գործ է հարուցվել սոցցանցում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ անելու համար:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին առաջիկայում ընկերական հանդիպում կանցկացնի:
Այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կրկին հանդիպում է քաղաքացիների հետ՝ լսելու նրանց հարցերը, առաջարկները, տեսակետները: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են քիչ մարդիկ գալիս այս հանդիպումներին, Մանուկյանը պատասխանեց. «Կշատանան, փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ 20-ի հանրահավաքը բավականին մեծ հանրահավաք կլինի, մենք Ազատության հրապարակը կօգտագործենք՝ որպես շտաբ, շարժումը որ առաջ գնա՝ մի կենտրոն […]
Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։
Հարցին, թե Սերժ Սարգսյանը մինչև օրս չի կարողացել պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը, ով է եղել Հադրութի պաշտպանության հրամանատարը, Դուք տեղյա՞կ եք՝ ովքեր են եղել այդ ուղղությունների հրամանատարները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այդ հարցը կարող եք տալ ԳՇ և ՊԲ հրամանատարությանը. իրենք ավելի կոնկրետ կարող են ասել»:
168.am-ի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը եղել է Արցախի տարածքները ազատագրողներից մեկը, և որ իրենց՝ ներկա իշխանությունն այդ տարածքները հանձնեց, հետևաբար՝ իրավունք ուներ նման կերպ արտահայտվելու, Հովիկ Աղազարյանը նկատեց, թե Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասել է, որ հեղափոխությունն Արցախի ու արցախցիների դեմ էր։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 2019թ.-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Եվրաեռյակի» երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները փետրվարի 18-ին կհանդիպեն Փարիզում, որպեսզի տեսախորհրդաժողովի ձեւաչափով ամերիկացի պաշտոնակացի հետ միասին քննարկեն Իրանի եւ Մերձավոր Արեւելքի անվտանգության թեման: