«Այ կապիտուլյանտ, տեղյա՞կ ես, որ Լանջիկ-Գյումրի հատվածի խայտառակ փոսերը գերարագ լցրել են քո՝ Գյումրի գալուց մի քանի օր առաջ». Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ Գյումրի քաղաքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր հնչեցնելով։ Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի։
«Այ կապիտուլյանտ, Երեւան-Գյումրի ճանապարհի փոսերը տեսե՞լ ես:
Այ կապիտուլյանտ, մի հատ դառմայեդ Պապիկյան Սուրոյիդ հարցրու, թե ե՞րբ է ասֆալտելու Թալինի շրջանաձեւ հրապարակը, որը մի տարի է՝ քանդել է ու որի միջով է հիմա անցնում Երեւան-Գյումրի ճանապարհը:
Այ կապիտուլյանտ, տեղյա՞կ ես, որ Լանջիկ-Գյումրի հատվածի խայտառակ փոսերը գերարագ լցրել են քո՝ Գյումրի գալուց մի քանի օր առաջ ու որոնք մի շաբաթից էլի քանդվելու են:
Այ կապիտուլյանտ, 3 տարվա ընթացքում բացի անիմաստ 20 միլիոն դոլար ծախսելով սեփական փիարի համար ու ոչ էֆեկտիվ մաքսատուն կառուցելով Գյումրիում, ուրիշ ինչո՞վ ես օգուտ տվել Գյումրիին: Ներքաղաքային ասֆալտապատման հետ դու կապ չունես: Դա վարկային գումարներ է, որը վերցվել է 2016 թվականին ու որին դու՝ որպես պատգամավոր, դեմ ես քվեարկել:
Այ կապիտուլյանտ, 2018-ի դեկտեմբերին հայտարարեցիր, որ 2 տարում Գյումրիի տնակների հարցերը լուծվելու են, ստի հերթական մարզպետը շուն դառնա, թե՞ լուծել ես:
Այ կապիտուլյանտ, քա՞նի սպասարկման օբյեկտ է փակվել Գյումրիում, տեղյա՞կ ես:
Այ կապիտուլյանտ, ե՞րբ ես ատչոտ տալու, թե ի՞նչ օգուտ տվեց «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես ֆորումը, որը 2019-ին մեծ շուքով անցկացրեցիր, քանի՞ բիզնես ներդրում կատարվեց այդ ֆորումի շրջանակում ու երբ պարզես, որ ոչ մի հովիկաղազարյանս էլ չի ներդրվել, կարո՞ղ է Շիրակի մարզի գերիների վերադարձի կոնկրետ ու փաստաթղթավորված ժամկետ ասես:
Այ կապիտուլյանտ, հատ-հատ ասա, թե անձամբ դու ու քո կառավարությունը ի՞նչ եք արել Գյումրիի համար:
Գալ քաղաքում ֆռֆռալ live անելը օգուտ չէ: Դրանով քո Տիկ-Տոկի զանգվածին կզարմացնես»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։