Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկան Մհեր Հարությունյանի մայրը՝ տիկին Անահիտն է, տան շեմին կանգնած, դիմավորում մեր նկարահանող խմբին: Որդուն հենց այստեղից ճանապարհեց Արցախ, և այսօր էլ աչքը նրա ճանապարհին է…
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր տարիների աշխատանքի է հրամանագրել անձանց, որոնք ժամանակ առ ժամանակ աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս են գրվել ու հափշտակվել աշխատավարձի գումարներ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հարապետական սենատորների հետ քննարկելու նրանց առաջարկությունները համավարակի եւ դրա տնտեսական հետեւանքների դեմ պայքարի միջոցների փաթերի վերաբերյալ:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ արքայազն Ուիլյամը խոսել է Պրեմիեր լիգայի խաղացողների նկատմամբ ռասիստական դրսևորումների աճող դեպքերի մասին:
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 112 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է:
«Եթե հիմա «մոռանում է» իր ասածը, նշանակում է՝ Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ է ստում: Ստում է անխղճորեն, ցինիկաբար և այն նույն նպատակն է հետապնդում, ինչ նպատակ հետապնդում էր պատերազմի օրերին՝ բթացնել հայ ժողովրդի զգոնությունը և խուսափել պատասխանատվությունից: Նա գիտի, որ եթե սպա էր, ռազմական գործիչ էր, ուներ զինվորի պատիվ, պետք է հրաժարվեր այդ նեռական դերը կատարելուց: Որևէ մեկը նրան չի գանահարել, դագանակների տակ չի ծեծել, որ ինքը կանգնի՝ անմեղի դեմքով հաղթական տոնով խաբի մի ամբողջ ժողովրդի՝ բթացնելով նրա զգոնությունը և կազմալուծելով բանակը: Ես վաղը նույնիսկ չեմ զարմանա, որ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարի, որ ինքը փորձել է մի քանի անգամ ճշմարտությունը հասցնել ժողովրդին, և նրան պարտադրել են, որ չհասցնի: Այդպիսի բան, չեմ կարծում, թե եղել է, բայց նա ի վիճակի է նաև այդպիսի աղաղակող սուտ ասել»:
Ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը հունվարին աճել է 1,37 միլիարդ դոլարով, ՌԻԱ Նովոստին հաշվել է Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա։
Ժպիտով հետևում եմ, թե ինչպես են ՊՆ-ում «զարմանում ու զայրանում» ԱԱԾ վերջին PR ակցիայից, որի միակ նպատակը ծածկադմփոցն ու հանրային ուշադրություն շեղելն է։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող՝ ձերբակալված ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ազատ է արձակվել:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
«Սա այն բանակը չէր, որը մենք ստեղծել էինք, սա այն ղեկավարությունը չէր, որը մենք ունեինք։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող էին ուղղակի զիջել այդ տարածքները։ Նվիրվեցին։ Դա բացատրում եմ նրանով, որ այն ղեկավարը, որը բանակում չի ծառայել, չի կարող հասկանալ ո՛չ զինվորի, ո՛չ էլ հողի գինը»,- ասաց նա։
Բրյուսելի մետրոպոլիտենի «Արևմտյան կայարան» հատվածում տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա:
1988 թվական, դեկտեմբերի 7։ Այս տարեթիվ-ամսաթիվը հավերժ սևով գրվեց հայոց պատմության էջերում։ Երկրաշարժից զոհվեցին մեր հազարավոր հայրենակիցներ, ավերվեցին քաղաքներ ու գյուղեր, անտուն մնացին հարյուր հազարավորներ։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 17 648-ով , ինչը նվազագույն ցուցանիշն է 2020 թվականի հոկտեմբերի 28-ից ի վեր:
«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուն ասել է, որ ինքը կապ չունի կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի պայմանագրի վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկատվության հետ:
Վիճակագրական ծառայությունն ամբողջացրեց 2020թ. տարեկան տնտեսական ցուցանիշները։ Ճիշտ է, դրանք առայժմ օպերատիվ տվյալներն են, բայց ներկայացվածը բավական է ամփոփելու այն արդյունքները, որոնք կառավարությունն արձանագրել է իր անցած տարվա գործունեության ընթացքում։
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Աթենքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան շահագրգիռ է, որ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանը չվերածվի հակամարտության գոտու, այլ մնա որպես համագործակցության հարթակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տիգրանակերտի պեղումների արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը պատասխանել է Բաքվի հերթական զրպարտությանը՝ նշելով, որ Տիգրանակերտի պեղումների հնագիտական գտածոները Արցախի ժողովրդի սեփականությունն են, նրա պահպանության խնդիրները գտնվում են ոչ թե Բաքվի, այլ Ստեփանակերտի իշխանությունների իրավասության ոլորտում: Խաղաղ պայմանների դեպքում դրանք վերադարձվելու են Ստեփանակերտ և ցուցադրվելու են դրա համար ստեղծվելիք թանգարանում:
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են ստուգել Արցախի բնակելի ֆոնդը եւ սոցիալական ենթակառուցվածքները:
Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Comex սակարանում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) արծաթի գինը 12,8 տոկոսով բարձրացել է եւ հասել մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 30,35 դոլարի առավելակետին, վկայում են առեւտրական հարթակի՝ Երեւանի ժամանակով 12:12-ի տվյալները:
Հայաստանում 2020-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործազրկությունը (զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկներ) նվազել է 2%-ով և կազմել 61 հազար մարդ այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությունում գործազրկության մակարդակն աճել է 3,6 անգամ՝ մինչև 3 մլն 488,1 հազար մարդ։
Արտագաղթը շարունակվում է. իրավիճակը՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ՈՒՂԻՂ
Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Եթե նախկինում բնապահպանության մասին խոսում էին հատուկենտ մարդիկ, ապա այսօր՝ ամեն երկրորդը։ Օր օրի ավելի շատ մարդ է ցանկանում կանգնել մայր բնության կողքին ու պահպանել գոնե այն, ինչ մնացել է։ Սակայն այս անգամ հասարակության կողքին կանգնեց նաև բիզնեսը։ Ամեն օր ավելանում է այն բրենդերի քանակը, որոնք միանում են կանաչ շարժմանն ու իրենց արտադրանքը համապատասխանեցնում են բնապահպանության գոնե տարրական կանոններին։ Բացի արտադրանքից, շատերը նաև սոցիալական արշավներ են կազմակերպում, որպեսզի մարդկանց ուշադրությունը սևեռեն այս հույժ կարևոր խնդրին։
Վերջին տարիներին թուրքական ընկերությունների կողմից նախագծված ու սերիական արտադրության մեջ դրված մի քանի տեսակի զրահամեքենաները սկսել են հետաքրքրություն առաջացնել նաև արտաքին շուկաներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 83 «կողմ» ձայնով ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: