«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ հակասական տեղեկություններ են տարածվում Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին։ Նախ «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց՝ Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկարներ տարածվեցին, ապա գրվեց, որ ռուսներն են դրդել հանել արձանը, քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը հերքեց դա։ Ավագանու անդամներից մեկն էլ կանգուն արձանի տեսանյութը տարածեց։ Ինչի՞ց է ծագել աղմուկը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Հունիսին նշանակված Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի համաշխարհային ընտրական մրցաշարը կորոնավիրուսի պատճառով հավանաբար կչեղարկվի:
Թվում է, որ iPhone 12 mini-ի ցածր վաճառքը չի ազդել փոքր սմարթֆոններ թողարկելու ընկերության որոշման վրա:
Փետրվարի 14-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից բերման են ենթարկել 62-ամյա մի տղամարդու:
Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Նաումի Օսական Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է:
Իսրայելում փետրվարի 21-ից կսկսեն աշխատել առեւտրի կենտրոնները, հյուրանոցները, մարզասրահները, խանութներն ու մշակութային հարթակները, հիմնականում նրանց համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները:
Փետրվարի 13-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Մասիսի Նոր թաղամասի 9-րդ շենքի բնակարաններից մեկը մի տղամարդ է մտել գողություն անելու։ Օպերատիվ խմբերը մեկնեցին հիշյալ թաղամաս ու նախ շրջափակեցին շենքը։
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին ժամը 10:00-20.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների՝ Գ.Էմին, Լ.Ազգալդյան, Սարմեն, Զարոբյան, Ի.Ալիխանյան, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Դ.Դեմիրճյան փողոցի՝ իր փակուղիով, Մ.Սարյան 2, 4, 20/1, 22 համարների, Տերյան 105 համարի, Մաշտոցի 51 համարի, Թամանյան 3, 5, 10 համարների, Արամի նրբանցքի 5Ա համարի, Լեռ Կամսարի 30/2 և 30/3 համարների, Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի և 1-ին փակուղու, Բաղրամյան պողոտայի 5-19 կենտ և 6-38 զույգ համարների ջրամատակարարումը:
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվելուց հետո բնակչության շրջանում կկատարի ընդգրկուն հետազոտություն հնարավոր կողմնակի ազդեցությունների հայտնաբերման նպատակով:
Փետրվարի 8-ին, ժամը 9-ի սահմաններում, Բուզանդի փողոցի մի բնակիչ 1-02 էր զանգել և հայտնել, որ հարձակվել են իր տան վրա:
Հունաստանի Հերակլիոն կղզու համալսարանական հիվանդանոցում 85-ամյա տղամարդը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 8 րոպե անց մահացել է:
Ոստիկանության մայոր Հակոբ Աղաբեկյան։ Ոստիկանական մեծ ընտանիքի ևս մի անդամ, որը գնաց պատերազմ ու բռնեց անմահության ճանապարհը։
Ինչո՞ւ Շուշին հանձնվեց, երբ կար ռեսուրս այն պահպանելու, ինչո՞ւ նա հրաժարվեց Պուտինի պրոյեկտից, երբ Ալիևը համաձայնում էր միայն 5 շրջանի հանձնման, և Շուշին մնում էր ԼՂ վերահսկողության ներքո․․․
«Յուվենտուս»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 8 մլն եվրո արժողությամբ նոր, հազվագյուտ Bugatti Centodieci ավտոմեքենա է ձեռք բերել:
Ամենաբարդ խնդիրը, որը ծառացած է մարդկության առջեւ, կլիմայական չեզոքության հասնելն է մինչեւ 2050 թվականը:
2021թ. փետրվարի 10-ին Կոտայքի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել՝ իր անչափահաս՝ 2010թ. ծնված դստեր նկատմամբ իրենց հարևանությամբ բնակվող տղամարդու կողմից անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ:
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում հայտնաբերել է կորոնավիրուսի եւս մեկ հիմնամանրէ, այն անվանել են B1525: Այդ մասին հաղորդել է Guardian թերթը՝ վկայակոչելով Էդինբուրգի համալսարանի հետազոտողներին:
«Տոտենհեմը» չի պատրաստվում աշխատանքից հեռացնել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը (մաս 2):
«Պարոն նախագահը նշեց, որ ստանալու էինք կարգավիճակ, իսկ այն, ինչ գրել է Ռուբինյանը, իրականությանը չի համապատասխանում: Նա քիչ է՝ չի պատկերացնում արցախյան լուծման ձևերը և ընդհանրապես, արցախյան հիմնախնդրի պատմությունը, իհարկե, չտարբերվելով իր գերագույն գլխավոր դավաճանից, իրենք այդ մակարդակներում հավասար, են, բայց որ իրենք այնքան են իրար խառնվել նախագահ Սարգսյանի հարցազրույցից, որ փորձել են միանգամից բովանդակազուրկ սուտ ներկայացնելով՝ այդ տեղեկատվությունը՝ ինչ-որ կերպ փրկել իրենց դեմքը, բայց դա չի հաջողվել: Ես վստահ եմ, որ ՄԽ համանախագահները, դրսում մեր բարեկամները, ինչպեսև մեր թշնամիները, հետևել են նախագահ Սարգսյանի խոսքին, և չեմ կարծում, որ այնքան բարի կգտնվեին նախագահի նկատմամբ, որ եթե որևիցե նախադասություն ասվեր ոչ ճիշտ կամ ձևակերպվեր մեզ համար ձեռնտու տեսանկյունից՝ որևիցե մեկը կխղճար մեզ»:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ճանաչվել է 21-րդ դարի լավագույն մարզիչ:
«Օրինակ, գնել են մեծ քանակով զրահաբաճկոններ՝ գրեթե 600 դոլարով, ով այդ գործից քիչ թե շատ տեղեկություններ ունի, կարող է չհավատալ, բայց ես գիտեմ բազմաթիվ այդպիսի օրինակներ: Թալանչին մե՞նք էինք, թող ցույց տան մի բան, որ մենք իրական արժեքից մի կոպեկ ավելի թանկ ենք գնել, թող ցույց տան, մե՞նք ենք թալանել, երբ անորակ վառելիք են տանում ու պարտադրում են, որ բանակը ընդունի ու այնուհետև օգտագործի: Բանակը «կլուբնիկով» ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել»:
Փետրվարի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի 24 և 33 տարեկան երկու բնակչի: