Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Էդուարդ Սպերցյանը հպարտություն է համարում ընտրանու կազմում հանդես գալը:
Հիմա իրենք թող ինձ ասեն՝ աղքատությունը մի քանի տարի առա՞ջ էր ավելի ծայրահեղ վիճակում, թե՞ հիմա: Ես կարծում եմ, որ հիմա ավելի ծայրահեղ աղքատ վիճակ է: Իհարկե, կարող ենք պատճառաբանել համաճարակով, պատերազմով, բայց իրենք էլ կարող էին այդպես ասել, որ՝ «գիտե՞ք, մենք չկարողացանք շոշափելի գործ անել Գյումրիում՝ էս, էս պատճառներով, որովհետև մինչև ծրագիր կազմեցինք, չգիտեմ ինչ արեցինք, համաճարակը եկավ, համաճարակից հետո՝ պատերազմը»:
Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Նատալյա Չիստյակովային առաջադրվել է մեղադրանք, որ նա ֆինանսական խնդիրներ ունեցող մի քանի անձից խաբեությամբ տարբեր չափերի գումարներ է հափշտակել՝ նրանց ընտանիքները «Սուր անկյուն» հաղորդաշարի «Խեղված ճակատագրեր» էջի շրջանակներում ներկայացնելու և արտոնյալ կարգով օգնություն տրամադրելու համար։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Հայաստանը ներկայանցող մասնագետը նշանակվել է «Կրասնոդար» – «Դինամո Զագրեբ» հանդիպման մրցավարների տեսուչ:
«Դրանից առաջ որևէ անգամ այդ տիպի խոսակցություն չի եղել, որպեսզի ես զգամ, որ այդ քայլն է լինելու։ Սակայն ինքն ըստ երևույթին պարզաբանում տվել է, մեր և մեր ղեկավարի կողմից Գևորգ Պետրոսյանի նկատմամբ եղել է համընդհանուր հարգանք, այլ բան չեմ կարող ասել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը։
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թվաքանակը հասել է առնվազն 61-ի:
Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամներին` Արցախի դեմ պատերազմում մահացած ադրբեջանցի զինծառայողների գերեզման այցելելու համար:
168.am-ի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ բոլոր մարզային ծառայությունների ղեկավարներին իրենց ծառայողական մեքենաներով հրավիրել են հարկադիր կատարման ծառայությունն ապահովող մարմին՝ մեքենաների տեխզննություն իրականացնելու համար:
2021թ. փետրվարի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է նույն շենքի 58-ամյաբնակչի դիակը՝ գլխի և մարմնի այլ հատվածներում բազմաթիվ քերծվածքներով և արյունազեղումներով, ձեռքերը կպչուն ժապավենով կապված վիճակում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան կողմից անցկացված խորհրդակցությամբ ամփոփվել են 2020թ. ՀՀ զինվորական դատախազության գործունեությունը, քննարկվել են զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքներին, արցախյան պատերազմին վերաբերող բազմաթիվ քրեական գործերով իրականացվող քննություններին առնչվող հարցեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փետրվարի 15-ին հրապարակեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 40 բնակավայրերի անուններ, որոնք կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում հանդիսավոր միջոցառմամբ տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով դասադուլն ու գործադուլը շարունակվում են։ Դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանն այսօր ֆեյսբուքյան հերթական լայվի միջոցով ցուցադրել էր, թե ինչ իրավիճակ է դպրոցում, տեղեկացրել, որ ծնողները սկսել են դիմումներ գրել.
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը փետրվարի 16-ին այցելել է 3-րդ զորամիավորման զորամասեր և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում:
Դերասան Անդրեյ Մյագկովը հիանալի մարդ եւ դերասան էր, ՌԻԱ Նովոստիին պատմել է նկարահանման հրապարակում նրա գործընկերուհին՝ լեհ հայտնի դերասանուհի Բարբարա Բրիլսկայան։
«Թող նորից նման քաջություն ունենա, ես չգիտեմ, ո՞ր դեղերն էին տվել այդ քաջությունը, թող նորից գա ու Արցախի Վերածննդի հրապարակում կանգնի գոնե մեկ վայրկյան։ Այստեղ չկա մի արցախցի, որը կարողանում է տանել նրա գոյությունը»,- շեշտեց նա։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին:
ԱՀ Լիսագոր գյուղի տարածքում հերթապահություն իրականացնող զինծառայողների վրանները քամին քշել է, նրանք սառնամանիքին մնացել են դրսում։
Փետրվարի 18-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ.-ն հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իրեն վստահված Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան փողոցում գտնվող տներից մեկի բակում հայտնաբերել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Հ. Ս.-ի դին՝ ծակած կտրած վերքերով։
Ինձ համար անընդունելի է, երբ ասում են, թե բավական է, ինչի՞ հետևից եք ընկել, մի բուռ Արցախ է մնացել, օրենքի խախտումը ո՞րն է, անկախ այն հանգամանքից, թե Արցախն այս պահին քանի քառակուսի կիլոմետր է, այն մեր հայրենիքն է, մեր հայկական երկրորդ պետությունն է, և, բնականաբար, պետք է պահպանվեն բոլոր օրենքները, և որևէ բան, առավել ևս՝ հիմա, իրավունք չունենք խախտելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։
ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ: Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրն ավելացել է 365-ով, մահացել է 9 մարդ։
Արաբական կոալիցիան կալանել եւ ոչնչացրել է հուսիթների անօդաչուն, որն արձակվել է Համիս-Մուշայթ սաուդյան քաղաքի կողմը, հաղորդել է Al-Arabiya հեռուստաալիքը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ ձևաչափով իրականացվող 9-րդ հանդիպմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի ասֆալտափոսերն ամբողջությամբ քայքայվել են, մեծ վնաս են հասցնում մեքենաներին. դժգոհում են ամեն օր նշված ճանապարհով երթևեկող վարորդները:
Պետպատվերի շրջանակներում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկային խմբում ներառված քաղաքացիները: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վանաձոր քաղաքի 3-րդ պոլիկլինիկայի փոխտնօրեն Մարինե Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց՝ պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Եդոյանին ազատել են աշխատանքից:
Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է: