«Որոշ համայնքների հետ կապված՝ կան որոշակի առաջարկներ և դժգոհություններ, այս պահին կան մի քանի համայնքներ, նաև Վարդենիսի տարածաշրջանում, այս պահին ընթանում են քննարկումներ, և առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներառվեն ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում»,- այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Խնձորեսկ և Քարահունջ համայնքները ներառված չեն սահմանամերձ համայնքների ցանկում։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Աշխատաշուկայի ներկայացվող ցուցանիշները վերցված են պաշտոնական վիճակագրության վերջին հրապարակումից: Աշխատաշուկան բնութագրող 2020 թ. ամբողջական տվյալները դեռևս հրապարակված չեն:
Նյու Ջերսիի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցրել են անցյալում Դոնալդ Թրամփին պատկանող Trump Plaza 39-հարկանի կազինոն եւ հյուրանոցը։
Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 20202. մայիսի 7-ինին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կգործի ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազա, որը միտված կլինի բուհի կարողությունների հզորացմանը:
«Ինքս եղել եմ Արցախի ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում։ Բանակցությունները նրա համար էին, որպեսզի կարողանայինք մեր շահերն առաջ տանեինք, այստեղ ամենակարևոր խնդիրն այն էր, որ, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը հետաքրքիր նրբություն ներկայացրեց, որ հայկական կողմը բանակցում էր, թե ինչ է ստանալու, այլ ոչ թե՝ ինչ է տալու։ Դրանից հետո պետք է հասկանայինք, թե արդյո՞ք մենք բանակցում էինք այն, որ հաջորդ սերունդներին կարողանայինք փոխանցել մեծացած Հայաստան, որը կարողացել է ապահովագրել իր սննդային ու պարենային անվտանգությունը, որի սահմանագիծն այնպիսին է, որն ունակ էին պաշտպանելու, Հայաստան, որի վրա կարող էին զարգանալ ու ավելի մեծ օրակարգեր ձևավորել»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Փետրվարի 18-ին, ժամը 07։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գառնիի փողոցի շենքերից մեկի բակում կրպակ է այրվում։
Իտալիայի խորհրդարանի Սենատը լույս փետրվարի 18-ի գիշերը վստահություն է հայտնել Մարիո Դրագիի գլխավորությամբ նոր կառավարությանը։
Մարտական գործողությունների հատվածներում փետրվարի 18-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել:
Անտարբերությունը մեղք է, որը գործում ենք արնաքամ լինող Հայաստանի հանդեպ: Անտարբերները քայլում են կյանքի կողքով: Ոչ մեկին չի ներվելու: Հայաստանում շրջում է անտերության, անպաշտպանության ու թշվառության ուրվականը: Սկսած` գերիների ու անհետ կորածների հարցերից մինչև պետության անվտանգության հարցեր:
Կառավարության այսօրվա նիստում, երբ զեկուցվում էր պետական բյուջեում փոփոխություն իրականացնելու հարցը, որով Էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվեց 954 միլիոն դրամ՝ նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարման համար, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, թե այդ գումարից 165 մլն դրամն ուղղվելու է կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը, կամ այլ կերպ ասած՝ 2020թ. առաջացած պարտավորությունների կատարմանը, որով խթանել են մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի սպիրտի արտահանումը:
Ծանրագույն իրավիճակում հայտնված Արցախի պետականության հետագա կենսագործունեությունն ապահովելու համար խաղաղապահ ուժերի առկայությունը տարածաշրջանում պարտադիր անհրաժեշտություն է, բայց ոչ խնդրի վերջնական լուծում: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին սեփական անվտանգային համակարգի վերականգնման ու հզորացման մեջ է:
82 տարեկանում կյանքից հեռացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը, ինչի մասին հայտնում է РБК-ն` նշելով, որ Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնից չեն հայտնել դերասանի մահվան պատճառը:
Արցախում փետրվարի 17-ին իրականացված 36 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Պուրակ կառուցելու փողը հատկացրել են, պուրակը չկա. Փաշինյանը կառավարության անդամներից պատասխան է պահանջում
Շատ ավելի կարևոր հարց է, թե մենք ինչ դասեր կքաղենք, ինչպես կվերակառուցենք ջախջախված Հայրենիքը։ Իսկ սրա համար կարևորագույն նախապայման կա՝ մենք պետք է հասկանաք, թե անցած 30 տարում ազգովին և անհատաբար ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել, որոնք հավաքաբար թույլ են տվել նման խայտառակ երևույթի ծնունդ մեր երկրում, նրա այսքան անուղեղ «աջակիցների» առկայությունը և, ի վերջո, այդ տականքի հայտնվելը երկրի ղեկավարի աթոռին։ Սրա մեջ մեղավոր ենք բոլորս անհատաբար, մեր չափով, մեր դերակատարության, պատասխանատվության ու պարտականությունների շրջանակում։
Աշխատել այնպես, որ մարդիկ իրենց ժամանակից չկտրեն, ակցիա չանեն, ճանապարհ չփակեն. Փաշինյանը՝ նախարարներին
Կապիտոլիումի ոստիկանությունը հղել է խնդրանք, որտեղ նշված է Վաշինգտոնում ԱՄՆ-ի ազգային գվարդիայի 4 900 մարտիկների ներկայության անհրաժեշտությունը մինչեւ մարտի 12-ն ի դեպս անկարգությունների նախկին նախագահ Դոնալդ Թրափի կողմնակիցների մասնակցությամբ:
«Արցախահայությանը տրամադրվել է 55 միլիարդ դրամի աջակցություն». Մեսրոպ Առաքելյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան առիթով:
Արցախի Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը փետրվարի 18-ին նախատեսվում է պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Կառավարությունը շուրջ 470 միլիոն դրամով Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցի
Փետրվարի 17-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ որոնողական աշխատանքների շնորհիվ ժամը 18.21-ին Հայանիստ գյուղի դաշտամիջյան հատվածից հայտնաբերվել է փետրվարի 5-ից որպես անհետ կորած որոնվող 71-ամյա Հրանտ Գաբրիելյանի դիակը:
Ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրում կատարել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ:
Արցախից դեպի Հայաստանի Հանրապետություն՝ Շուշի-Բերձոր ճանապարհի «Լիսագոր» հատվածում առավոտյան առկա է եղել մերկասառույց: Շինարարական կազմակերպություններն աղցանման աշխատանքներ են իրականացնում բոլոր այն տեղամասերում, որտեղ առկա է անցանելիության խնդիր:
Փոփոխություն` բյուջեում. 954 միլիոն դրամ հատկացվեց Էկոնոմիկայի նախարարությանը
Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 223 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 820-ի:
Վերաքննիչ դատարանը քննում է Գառնիկ Իսագուլյանի կալանավորման միջնորդությունը