Բաժիններ՝

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 12.828 դեպք են հայտնաբերել. դա նվազագույնն է հոկտեմբերի 9-ից ի վեր

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 12 828-ով, դա նվազագույն ցուցանշն է հոկտեմբերի 9-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 112 151-ի, փետրվարի 17-ին լրագրողներին հայտնել են նոր հիվադնության դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,31 տոկոս: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 17 919-ով: Իսկ ընդամենը բուժվել է 3 642 582 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ բարձրացել է վարակվածների ընդհանուր թիվի մինչեւ 88,6 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը մեկ օրում աճել է 467-ով՝ մեկ օր առաջվա 459-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 81 446 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 1,98 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս