Քիմ Քարդաշյանը հայտնվել է իր SKIMS ապրանքանիշի գովազդային արշավում: Նա լուսանկարների շարք է տեղադրել Instagram- ի իր էջում՝ փին-ափ ոճով:
Փետրվարի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-ամյա մի բնակչի:
Բոլոր պայմանները կան կարծելու, որ COVID-19 նոր կորոնավիրուսային վարակը տարածվել է չինական Ուհանի ծովամթերքների շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը հենց այնտեղ է առաջացել:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին Գյուլիքևխյան փողոցից բերման է ենթարկվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 28-ամյա Դավիթ Մ.-ն:
«Կարող են լինել զինված խմբեր, ո՞նց են բացառելու, որ նրանց մոտ եղած զենքը կրակի։ Ինչ է՝ գիտակցված գնում են ռիսկի՝ ունենալով հավանականություն, որ այդ զենքը կարող է կրակե՞լ։ Մյուս կողմից՝ Փաշինյանը գնում է ամեն ինչի՝ իշխանությունը պահպանելու համար, ու չեմ պատկերացնում՝ արդյո՞ք պատկերացնում է, որ կարող է լինել քաղաքացիական բախում։ Բազմաթիվ մարդիկ, պատգամավորներ, կարծում եմ՝ չեն համաձայնի նրա հետ նույն ցուցակով գնալ ընտրությունների, խնդիր ունեն անվտանգության, չէ՞ որ, երբ երկրի վարչապետի թիկնապահների քանակն ամեն օր ավելանում է, ինչպե՞ս կարող են այդ ցուցակով ընտրության գնացողներն անվտանգության խնդիր չունենալ, իսկ ընտրությունների գնալով՝ Փաշինյանը փորձելու է լեգիտիմացնել այս պատերազմում իր պարտությունը»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Իսրայելի կառավարությունը երկարաձգել է երկիր մուտքի և ելքի արգելքի ժամկետները:
«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր կանեփը, հա՞: Ես շատ սկեպտիկ եմ վերաբերվում սրան: Եթե արդյունաբերական կանեփն այդքան լավ բան լիներ, ամբողջ աշխարհն արդյունաբերական կանեփ կցաներ: Տեղը չգիտեի՞ն, թե՞ սերմը չունեին: Եթե ասում են՝ ուսումնասիրել են չինական փորձը, առաջատար դիրքը, Չինաստանը շատ բանով է առաջատար, հիմա ինչ է՝ որոշել ենք չինական տեխնոլոգիաներին հասնե՞լ: Ի՞նչ են ուզում անել, թե՞ ինչ-որ մեկը բիզնես ծրագիր ունի, ուզում է պետական միջոցներով սեփական բիզնեսն առաջ տանել»,- շեշտեց Դաշնակցական գործիչը:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երեք երկրների ղեկավարների հայտարարությունների կյանքի կոչման աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան:
«Անկախ և հայկական Արցախը, և, ընդհանրապես, ինքնուրույն գործող Հայաստանի Հանրապետությունը, որը կարող է տարածաշրջանում խաղացող լինել, թելադրել հայկական շահը՝ ի հակադրություն թուրքականի, ի սկզբանե ոչ ոքի էլ պետք չի եղել, առավել ևս՝ Արևմուտքին և թուրքական աշխարհին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը՝ ընդգծելով՝ հենց արցախյան առաջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը փոխելու համար նպատակ է դրվել Արցախը ՀՀ-ից օտարելու, Հայաստանի Հանրապետությունից խամաճիկ պետություն ստանալու, Թուրքիան և Ադրբեջանը ցամաքային կապով իրար հետ կապելու:
Հայաստանում 2021-ի հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ։ 2020-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է 4.5% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի` 9.5% (2020-ի հունվարի համեմատ՝ 12.0% գնաճ) և բանջարեղենի` 23.0% (2020-ի հունվարի համեմատ՝ 9.9% գնաճ) գների բարձրացումը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի 38-ամյա բնակչի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:
Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Mediaport-ի տեղեկություններով՝ կամրջի վրա ծառայություն իրականացնող ոստիկաններին հաջողվել է կանխել ողբերգությունը։ Կնոջը տեղափոխել են ոստիկանության կենտրոնի բաժին։
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերածությունները չեն եղել:
Թվում էր, թե պատերազմից հետո մենք կփորձենք նոր ձևով մոտենալ կրթության, գիտության խնդիրների քննարկմանը։ Բայց այս շաբաթ Ազգային ժողովում գիտության մասին կազմակերպված լսումները նորից նույն սցենարով էին ընթանում։ Մարդիկ մոտենում էին ամբիոնին և բարձրաձայնում էին իրենց մտքերը, որոնք կարող էին անել նաև սոցիալական ցանցերում գրառումներ անելու կամ հոդված գրելու միջոցով։ Նման լսումները պարզապես ժամանակի կորուստ են։ Դրանք մի քանի օր դառնում են քննարկումների առարկա, ներառվում են Ազգային ժողովի ամսական, տարեկան հաշվետվություններում՝ որպես կատարված աշխատանք, հետո ամեն ինչ մոռացվում է։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների և Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 4-ին անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 38-ամյա Երեմ Գ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին բավարարել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Արցախի Հանրապետության ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Վրաստանում փետրվարի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 538 նոր դեպք:
Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Հայաստանում զգացվել է Ադրբեջանում գրանցված երկրաշարժը:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև պատերազմը Թաղավարդում կար 609 հեկտար սեփականաշորհված հող, իսկ այսօր մնացել է մոտավորապես 120 հեկտար, որն էլ դիտարկվում է թշնամու կողմից, հետևաբար` գյուղացին, տրակտորիստը չգիտի` մտնի՞ հողատարածք, վարի՞, ցանի՞, ի՞նչ անի։
Երևանում շահագործման է հանձնվել ներկրված նոր միկրոավտոբուսներից բաղկացած առաջին երթուղին:
Ոստիկանության Իջևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ սևքարեցի մի անչափահաս գյուղում գողություն է արել։
Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն հայտնել է, որ մտադիր է հետ ուղարկել Ռուսաստանի Դաշնության դեսպանին, ի պատասխան ՌԴ-ի կողմից լեհ դիվանագետին «persona non grata» ճանաչելուն:
Ադրբեջանցիները կրկին դիրքերի տեղաշարժ են արել՝ մի քանի մետր կորզելու հույսերը կրկին արդարացել են ու անպատասխան մնացել ՀՀ իշխանությունների ու ռազմական գերատեսչությունների կողմից, գրում է «Փաստինֆո»-ն։
Փետրվարի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը: