Հայաստանի բազմակի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ի պաշտպանը հեռացել է ակումբից:
Փետրվարի 16-ին եւ 17-ին Գեղարքունիքի մարզում տեղացած անձրեւը տարեց մարդիկ համարում են թե անսովոր, թե բացառիկ դեպք։
Գառնիկ Իսագուլյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին. ՈՒՂԻՂ:
Արցախում փետրվարի 16-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։
Առնվազն 14 մարդ է ձերբակալվել Իսպանիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում, որոնք սկսվել են հաջակցություն ռեփեր Պաբլո Ասելի բողոքի ակցիաներից, ով ձերբակալվել է ձախ արմատական ահաբեկչությունը փառաբանելու եւ միապետությանը վիրավորելու համար։
Արցախյան երկրորդ պատերազմում մեր կրած կորուստներն անդառնալի են՝ 5000-ից ավելի զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ, կորսված շուրջ 10 հազար քառակուսի կմ տարածք՝ Արցախի 75 տոկոսը, և գոնե այս պահին տեսանելի հեռանկարի բացակայություն։ Բոլոր այս նյութական, շոշափելի կորուստների հետ մեկտեղ ու դրան զուգահեռ, իսկ գուցե՝ դրանից առաջ, վերջին պատերազմում մենք կորցրել ենք նաև Հայաստանի պետության ու պետականության գաղափարական, արժեքաբանական գլխավոր հիմքը, առանցքը։ Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման ու կայացման հիմքում ընկած է եղել Լեռնային Ղարաբաղը, որն այս կամ այն դրսևորմամբ արտահայտվել է նորանկախ Հայաստանի բոլոր նախորդ երեք իշխանությունների գործունեության մեջ։
Փետրվարի 15-ին, ժամը 22.40-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ինֆինիտին» բախվել է էլեկտրասյանը: «Ինֆինիտիի» 26-ամյա վարորդ Ռուբեն Կարապետյանը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ռուբեն Կարապետյանը մահացել է:
Կան այնպիսի ապրանքատեսակներ, որոնց մատակարարումը նախատեսված է եղել հունվարի 1-ից հետո, սակայն բոլոր վճարումները, պայմանագրերը և պատվերները իրականացված են եղել դեռևս 2020 թվականի ընթացքում:
Երկու սենյակ, մեկ համակարգիչ, մեկ տպիչ, մի քանի աթոռ ու սեղան։ Համեստ միջոցներով, բայց մեծ գաղափարներով մեկնարկեց Ակբա բանկի պատմությունը, որն էլ ստանձնեց նորանկախ Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորումը։ Այսօր գյուղատնտեսության կայացման գործում Ակբայի դերն անփոխարինելի է։
Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումները 25-30 մ/վ, իսկ Երևանում՝ 20-25 մ/վ։
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը հայ ազգի դեմ փաստորեն չնայած հռչակվեց Հայրենական պատերազմ կամ Սարդարապատ, այն ոչ միայն Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից այդպես չի ընկալվել, այլ նաև հայկական զինված ուժերի համար այդպիսին չի դարձել, քանի որ հրաման չի եղել:
Վարազդատ Կարապետյանն իր քայլերի համար ներողություն է խնդրել և Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Հետադարձ հայացք նետելով կառավարող ուժի հետ իր անցած ճանապարհին, վերլուծելով այն պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ նա հետևություն է արել, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չի ունեցել հիմնարար գործընթացների վրա:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) 19 իսլամիստ ծայրահեղականների է ձերբակալել չորս տարածաշրջաններում, որոնք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ էին պլանավորել Հյուսիսային Կովկասում: Փետրվարի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
2020թ. հոկտեմբերին Փաշինյանը որոշեց իրեն երևակայել՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար: Սյունիքում մեծ խորհրդակցություն հրավիրեց պետական հաստատություններից մեկի շենքում: Սկսեց պաթոսախառն ելույթ ունենալ ու մարդկանց սովորեցնել, թե ինչպես է պետք կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը:
Արդեն գրեթե 3 տարի է Ամուլսարում աշխատանքները ապօրինաբար կասեցված են։ Եվ չնայած որոշ շրջանակներ համայնքների անունից շարունակում են պնդել, որ սա հենց այնն էր, ինչ ցանկանում էին տեղի բնակիչները, իսկ տուրիզմը, անասնապահությունն ու գյուղատնտեսությունը ապահովում են աշխատանքով եւ լուծում սոցիալական խնդիրները, իրականությունը ունի լրիվ այլ պատկեր։
Փետրվարի 16-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ կայարանից գերեզմանատուն տանող ճանապարհի հարակից դաշտում, դիակ կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ից որպես անհետ կորած որոնվող Անահիտ Սմբատյանի դին է։
Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, մասնավորապես Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում` անձրև:
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ահաբեկչության համար մեղադրանք են առաջադրել 26-ամյա ադրբեջանցի Իլքին Մելիքովին և միջազգային հետախուզում հայտարարել:
Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում, համատեղության կարգով նաև ՀՀ-ում հավատարմագրված Կատարի Պետության դեսպան Մոհամեդ բեն Համադ Ալ-Հաջրիին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտնում է, որ Գորիսում ապաստանած արցախցիների կացարանների ջեռուցման համակարգն ամբողջությամբ նորոգվել է։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող և սպառողական լայն նշանակության ապրանքային շուկաները, որոնց թվին է դասվում նաև կարագը։ ՏՄՊՊՀ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։
Դավիթ Խաժակյանը Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծման տարբերակ է առաջարկել
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Էդմոն Մարուքյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բռնազավթված իշխանությունը տապալեց հայկական պետականությունների զարգացումը, վերացրեց երկու պետականություններից մեկը, իսկ մյուսը թողեց ջախջախված ու անօգնական, բոլոր ոլորտներում «ապահովեց» հետընթաց (մարդու հիմնարար իրավունքներից մինչև կենսական պահանջմունքներ)։
Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «ՄՍ-Շինարարներ» ԲԲ ընկերության տնօրենի և նրա ծանոթի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: