Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։
Ադրբեջանը հենց նոր երկու երկու հրթիռային հարված հասցրեց Ստեփանակերտին:
Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո դիմակներ կրելուց հրաժարվել կարելի է միայն այն բանից երեք շաբաթ անց, երբ կներարկվի պատրաստուկի երկրորդ բաղադրամասը եւ կորոշվի հակամարմինների մակարդակը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գամալեյայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը:
Ռուսաստանում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գերազանցում է մայիս ամսի ամենաբարձր ցուցանիշը (11 հազար 656). մեկ օրում վարակվել է եւս 12 հազար 846 մարդ:
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահին խուզարկում են իմ բնակարանը»:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
Մինեսոտայի առողջապահության վարչությունը կորոնավիրուսով վարակման ինը դեպք է արձանագրել այն անձանց թվում, որոնք այցելել են նահանգի տարածքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերին կայացած նախընտրական հանրահավաքին:
Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը առավոտյան Հադրութում տանը սպանել է երկու բնակչի` մորը և նրա հաշմանդամություն ունեցող որդուն:
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի բոլոր քայլերն ուղղված են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի ու Չինաստանի դեմ: «Դեռ բավական վաղուց ստեղծվել էր, այսպես կոչված, «Անակոնդա» պլանը, որը ենթադրում է Եվրասիայի փորատակում ստեղծել քաոսային իրավիճակ: Եվ այս երևույթները, որ տեղի են ունենում, այնպես չէ, որ մեկը զանգում-ասում է՝ այսպիսի […]
Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը հումանիտար հրադադարի մասին՝ կոչ անելով կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:
Օրեր առաջ հայտարարվեց, որ հոկտեմբերի 12-ին Եվրոպական Կոնվենցիայի Կենտրոնում ժամը 09:00-ին տեղի կունենա բանավեճ, որի ժամանակ Եվրոպական Միության անդամ երկրների արտգործնախարարները կքննարկեն նաև Արցախյան վերջին զարգացումները:
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «Ձախերի» խմբակցությունը ողջունում է անմիջական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում տեղի հայ համայնքն ավտոերթի ուղեկցությամբ զանգվածային երթ է կազմակերպել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով գերեվարվածների հարցին, նշեց, որ հրադադարը հենց այս խնդրին լուծում տալու նպատակ ունի, և երբ այն տեղի ունենա, լրացուցիչ հայտարարություն կանեն կենդանի մնացած գերեվարվածների մասին:
Անցնող գիշերը և մինչև հրադադարը մարտերը նույն կերպ ընթացել են, հատկապես թեժ է եղել հարավային ուղղությունը:
Քաղաքագետն ընդգծեց, որ այս կետում կարևոր է «հիմնարար սկզբունքներ» ձևակերպումը, իսկ հիմնարար սկզբունք են համարվում Հելսինկյան ակտի՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիություն, տարածքային ամբողջականություն սկզբունքները։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 1 մլն դոլար է հատկացնում Արցախին օգնության համար, որը պետք է ուղղորդվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
Գերմանիայում սպանված Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին մասնակցել է 2004 թվականին Բեսլանում իրականացված ահաբեկչության եւ Մոսկվայի մետրոյում գնացքի պայթյունի նախապատրաստմանը:
Նրանց խաղաղ ու սթափ հայացքները հաղթանակի վստահ տրամադրությունն են արտահայտում թշնամու հրոսակախմբերի դեմ պայքարում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո Երևանում հոկտեմբերի 10-ին անցկացվել է «Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովը»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս:
ԱՄՆ-ում նախագահական դեբատների անցկացման հանձնաժողովը հայտարարել է դեմոկրատներից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախընտրական դեբատների չեղարկման մասին, որոնք պլանավորվել էին հոկտեմբերի 8-ին:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը հակամարտության գոտում. ՈւՂԻՂ:
Քանի որ հաղորդագրության մեջ որևէ անուն չկար նշված, հայտնի չէր՝ ով է դավաճանություն կատարած անձը կամ ինչ պաշտոն է զբաղեցրել, 168.am-ը կապ հաստատեց ԱԱԾ լրատվական կենտրոնի հետ՝ փորձելով պարզել՝ ի վերջո, ո՞ւմ մասին է խոսքը: Բնականաբար, մեզ ոչինչ չասացին, խորհուրդ տվեցին միայն բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ:
Վերջին օրը նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիայի 4 721 բնակչի մոտ. դա առավելագույն ցուցանիշն է ապրիլի 18-ից ի վեր: